🧠 #cyberPAN (90)
📊 Նկարում` կիսահաղորդչային տեխնոլոգիաների արտադրության առաջատար TSMC-ի գործարաններից մեկն է։ Թայվանական հսկայի շրջանառությունը 2023-ի առաջին եռամսյակում կազմել է $16.7 մլրդ։ Ոլորտի մյուս խոշոր ներկայացուցիչների ցուցանիշների մասին ավելի մանրամասն` https://tinyurl.com/bddn7nvw
Սայբերշաբաթը՝ մեր Team-ակցի հետ
😵 Օրերս ականատես եղանք իսկական դրամայի ՏՏ ոլորտում, որի իռացիոնալ իրադարձությունների կծիկը դեռ երկար են քանդելու։ OpenAI-ի հետ կապված կրկեսի սյուժետային թվիստերին կնախանձեին անգամ հայկական սերիալները. անսպասելի հեռացրին ու նույնքան անսպասելի վերադարձրին գլխավոր տնօրենին, իսկ արանքում մնացին թամաշան ու տոննաներով փոփքորնը։
🍿 Մենք նույնպես փորձել ենք եթե ոչ հասկանալ, ապա գոնե նկարագրել այդ սյուռեալիստիկ պատմությունը մեր լոնգրիդում`
📖 lav.pan.am/openaisitcom
🤖 Անգամ խոսակցություններ պտտվեցին լիարժեք AGI-ի ստեղծման մասին, որը շուտով կվերացնի մարդկությանը. այդ խոսակցությունները, կարծես, հերքվել են` https://tinyurl.com/wwfryj99
🤷♂️ Ամեն դեպքում, տեղի ունեցածը զգալի ազդեցություն կթողնի AI ոլորտի զարգացման վրա` https://tinyurl.com/2z5zybp9
🤓 Քանի դեռ մեծ ձյաձյաները կռվում էին, Google-ի Bard-ը սովորել է YouTube-ի տեսանյութերը նայել ու պատմել` https://tinyurl.com/37cbebvs
🕵️♂️ Ճապոնացիներն ուզում են սովորեցնել AI-ին խափանումներ գտնել ջերմամիջուկային ռեակտորներում` https://tinyurl.com/3cdcj48x
📸 Իսկ Sony-ն AI-ը տեղադրելու է իր նոր ֆոտոխցիկներում` https://tinyurl.com/4s9a3ew7
Այն կօգնի աուտենտիֆիկացնել պատկերները
💰 Ոչ մի AI չի աշխատի առանց չիպերի. այս ոլորտում փակվեց խոշորագույն գործարքներից մեկը՝ Broadcom-ը $69 միլիարդով գնեց VMware-ը` https://tinyurl.com/4vvfw8b2
📱 Անցնենք առաջ. iPhone 15-ի հիմնական խնդիրների ու դրանք ինքնուրույն լուծելու եղանակների մասին կարդացեք` https://tinyurl.com/yvdm4wee
🖕 Նշենք, որ iPhone 16-ում Touch ID-ն չի վերադառնալու` https://tinyurl.com/yfhakpu5
🫤 Իսկ iPhone-ի ու Mac-ի ծրագրավորման պաշտոնական լեզուն ապրում է կյանքի ոչ լավագույն օրերը` https://tinyurl.com/y585xdzs
🇦🇲 Հայաստանի ՏՏ-ի մասին. PMI Science-ը 40 միլիոն դրամ կտրամադրի Tech for Artsakh նախաձեռնությանը` https://tinyurl.com/3xpt33hx
🌌 Գիտության թեմայով. Ջեյմս Ուեբի աստղադիտարանը հայտնաբերել է «տիեզերական շղթա», որը բաղկացած է 20 գալակտիկայից` https://tinyurl.com/28ed9u4u
🤯 Գերգալակտիկական հասարակածի մոտ էլիպտիկ գալակտիկաների քանակությունը թույլ է տվել հաստատել սառը մութ նյութի մոդելը` https://tinyurl.com/2sr2cb3v
🌑 Իսկ ավելի փոքր մասշտաբներում, Հնդկաստանը որոշել է լուսնային գրունտ բերել Երկիր` https://tinyurl.com/mfaum6vb
🏙️ Ավանդաբար, Հայաստանի գիտության մասին. զրույց Ակադեմիական քաղաքի վերաբերյալ` https://tinyurl.com/4hbfv7hs
🛜 Վերջում՝ Team Telecom Armenia-ն Իջևանի և Մեղրիի «Լոֆթ» երիտասարդական կենտրոններին տրամադրում է անվճար գերարագ ինտերնետ՝ https://tinyurl.com/5cnc6bzd
#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N89)
📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan