#cyberPAN
November 21, 2023

🧠 #cyberPAN (89)

📊 Նկարում` Apple-ը, որպես աշխատակիցներին պահելու վատագույն գործատու. աշխատակիցներն այստեղ մնում են միջինում 1.7 տարի` ամենաքիչը 20 խոշորագույն ամերիկյան ու բրիտանական ընկերություններից, մանրամասն` https://tinyurl.com/2swvc8zy


Սայբերշաբաթը՝ մեր Team-ակցի հետ


🤦🏻‍♂️ Դուք AI մշակող ամենահեռանկարային ու պոտենցիալ ամենաթանկարժեք ընկերության հիմնադիրն ու CEO-ն եք։ Երեկոյան տնօրենների խորհրդից ձեզ խնդրում են հաջորդ օրը Google Meet-ով միանալ քննարկման (Microsoft-ից լուրջ կնեղանան դրա համար)։ Դուք միանում եք։ Ձեզ ասում են, որ դուք հեռացված եք աշխատանքից` առանց նորմալ բացատրության։ Հաջորդ օրը հայտնի է դառնում, որ նույն տնօրենների խորհուրդը քայլեր է ձեռնարկում ձեզ վերադարձնելու համար։ Սա բրազիլական սերիալի դրվագ չի, սա հենց հիմա OpenAI-ի հետ տեղի ունեցող իրադարձություններ են։

Անցնենք շաբաթվա դայջեսթին.

😤 Իրավիճակը րոպե առ րոպե փոխվում է, այնպես որ այս լուրերի հրապարակման պահին հուսանք դրանք չեն հնացել. OpenAI-ի 700 աշխատակիցներից 505-ը պահանջում են հետ վերադարձնել Սեմ Ալթմանին՝ https://tinyurl.com/2mywfr35

🤷🏻‍♂️ Բայց, կարծես, արդեն ուշ է, որովհետև բանակցությունները տապալվել են, իսկ Սեմ Ալթմանն ու Գրեգ Բրոքմանը կմիանան Microsoft-ին` https://tinyurl.com/zws73jwk

🧩 Որն ակտիվ ներդնում է AI-ն իր բոլոր պրոդուկտներում` https://tinyurl.com/53hk2n9e
Դեկտեմբերի 1-ից Copilot-ը կլինի ամենուր

🕶️ Նաև` մեծ քայլ է անում կորպորատիվ 3D կոմունիկացիաների ոլորտում` https://tinyurl.com/yjve5nmc

🧐 Բացի այդ, Microsoft-ը ստեղծելու է սեփական AI չիպերը` https://tinyurl.com/et6wzkvy
Ինչը կարող է մարտահրավեր դառնալ NVIDIA-ի համար

📋 Վերջինիս NVIDIA RTX 5090 նոր սերնդի GPU-ի մասին մանրամասներ են հայտնվել` https://tinyurl.com/ycvv46ur

🖕🏻 Քանի խոսք գնաց չիպերից, Չինաստանին հաջողվում է լիթոգրաֆիկ մեքենաներ ձեռք բերել անգամ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում` https://tinyurl.com/59hp8z2w

🎛️ Ներկայացվել է նաև ամենահզոր մեկ պլատայից բաղկացած համակարգիչներից մեկը` https://tinyurl.com/2p9stphm
Banana Pi BPI-M7-ն ունի 8 միջուկից CPU, 32 ԳԲ RAM ու 8K աջակցություն

🚀 Անցնենք առաջ. Մասկի Starship տիեզերանավի երկրորդ փորձարկման ընթացքում այն բոլոր 33 շարժիչների միջոցով հաջողությամբ մեկնարկեց ու հաղթահարեց աստիճանների անջատումը` https://tinyurl.com/2tpzmknb
Ցավոք, նախատեսվածն ամբողջությամբ չկատարվեց, բայց սա մեծ առաջընթաց էր նախորդ մեկնարկի համեմատ

🚗 Իսկ էլեկտրամոբիլների ոլորտում Մասկի մրցակիցները կրկակոխ հետապնդում են խեղճին. օրինակ, BMW-ն վերջնականապես դադարեցրել է ներքին այրման շարժիչով մեքենաների արտադրությունը Մյունխենում` https://tinyurl.com/mtd3jrpb

🍎 Ինչ վերաբերում է Apple-ին, թողարկվել է iOS 17.2 Public Beta-ի երրորդ տարբերակը` https://tinyurl.com/5e3pbr6n

⌚ Իսկ watchOS 10.2-ի բետայում կրկին հայտնվել է Apple Watch-ի ցիֆերբլատները մեկ շարժումով փոխելու հնարավորություն` https://tinyurl.com/4sxtbh8w

🎮 Գեյմինգը կարող է նաև գիտական լինել. Alan Wake 2-ով կրակած Remedy-ի Quantum Break խաղում ֆիզիկայի մասին հետաքրքիր հոդված` https://tinyurl.com/z233w4ye


👁️ Շարունակելով գիտության թեման` կարդացեք մեր լոնգրիդը մարդու վարքագծի թեմայով լավագույն գիտահանրամատչելի գրքի մասին`
📖 lav.pan.am/behave


👨🏻‍🏫 Իսկ «Գիտուժ» նախաձեռնությունը հրավիրում է «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով իր առաջին մեծ կոնֆերանսին` https://tinyurl.com/yc6nst6a

🇦🇲 Ու հայկական ՏՏ-ի մասին. պետբյուջեից դրամաշնորհ ստանալուց հետո որոշ ՏՏ ընկերություններ լուծարվել են` https://tinyurl.com/bdh6np33

💳 Եվ վերջում` Team Energy լիցքավորման կայաններում Visa քարտով մեքենան լիցքավորելու դեպքում կստանաք 50% զեղչ` https://tinyurl.com/5ynpk5v8


#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N88)


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan