#cyberPAN
November 14, 2023

🧠 #cyberPAN (88)

📊 Լուսանկարում ամերիկյան Lockheed Martin ընկերության մշակած գերձայնային ռազմական ինքնաթիռներից մեկն է։ Ընկերությունը եկամտով առաջատար է աշխարհում ռազմարդյունաբերության ոլորտում. 2022-ին այն կազմել է $63.3 մլրդ։ Ռազմարդյունաբերությունը կազմում է ընկերության եկամտի 96%-ը։ Մյուս ընկերությունների մասին ավելի մանրամասն` https://tinyurl.com/yrb6kbsy


Սայբերշաբաթը՝ մեր Team-ակցի հետ


Անցնենք շաբաթվա դայջեսթին.

🤯 Պատկերացրեք` խաղ, որի միայն թրեյլերի անոնսն այնպիսի հայփ է առաջացրել, ինչպիսին չի առաջացնում մյուս խաղերի անգամ թողարկումը։ Խաղ, որը կարելի էր ընդհանրապես չստեղծել, որովհետև նախորդը տասը տարվա մեջ չի ծերացել անգամ մի վայրկյանով։ Խաղ, որի մշակումից ոչ մի ինֆո չկար, բացի այն, որ մշակվում է, բայց միլիոնավոր մարդիկ համբերատար սպասում էին։ Խաղ, որը, ինչպես նախորդները, կփոխի խաղի կանոնները:


😎 Այսպիսով, Rockstar Games-ը հայտարարել է GTA 6-ի առաջին թրեյլերի թողարկման ժամկետները` https://tinyurl.com/35se9amm
Activision Blizzard-ի փոխարեն Microsoft-ը պիտի մտածեր Take2-ն առնելու մասին

🤦🏻‍♂️ Չնայած, պետք չէ. Microsoft-ն անգամ OneDrive-ը չի թողնում հանգիստ փակել` https://tinyurl.com/seakysdb
GTA-ն կդարձներ միկրոտրանզակցիաների աղբանոց

👌🏻 Բայց լավին էլ լավ ասենք. Microsoft-ի աջակցած OpenAI-ը թողարկում է իր ամենահզոր GPT լեզվական գեներատիվ մոդելը` https://tinyurl.com/mpsxwe5p

💰 Սեփական AI-ի մշակումն է սկսել Amazon-ը` https://tinyurl.com/5n6rfy8w
Ընկերությունը պատրաստվում է միլիոններ ներդնել

🍎 Apple-ն էլ խորը մոդերնիզացիայի կենթարկի Siri-ն` այն իդեալական AI-օգնականի վերածելու համար` https://tinyurl.com/24ey7efh

📣 Իսկ Samsung-ն արդեն ներկայացրել է իր AI գեներատիվ մոդելը` https://tinyurl.com/3kfw3fhe

🕶️ Ի դեպ, կորեական ընկերությունը պատրաստվում է մրցակցել նաև VR-ի ոլորտում` https://tinyurl.com/ynyydnhe
Նորությունների կարելի է սպասել 2024-ին

🤖 Քանի խոսք գնաց Կորեայի մասին. այստեղ ռոբոտը պատահաբար մարդ է սպանել` https://tinyurl.com/2ta9sp8n

👨🏻‍💻 Դա չի նշանակում, որ պետք է սկսենք վախենալ. հակառակը, Meta AI-ի գիտաշխատողը կարծում է` Հայաստանը պետք է կենտրոնանա խորն ուսուցման տեխնոլոգիաների վրա՝ արագ զարգացող AI ոլորտում մրցունակ մնալու համար` https://tinyurl.com/49pz667x

📈 Այս ամենն իրական չի դառնա առանց երկաթի շուկայի զարգացման. օրինակ, Arm-ն ավելացրել է եռամսյակային եկամուտը, ներդրողները, սակայն, դեռ դժգոհ են` https://tinyurl.com/y6y8pc5s

🇦🇲 Անցնենք գիտությանը. Հայաստանի գիտական կենտրոնների արդիականացման համար ձեռք կբերվի 2.85 մլրդ դրամի 41 սարք և սարքավորում` https://tinyurl.com/mrxtefua

😲 Գիտությունն անգամ կարող է բացատրել մշակույթի նեյրոլոգիական հիմքերը. հիանալի հոդված Y նեյրոպեպտիդի ու մշակույթի կապի մասին` https://tinyurl.com/2vu6vrvc

🚀 Ինչ վերաբերում է Տիեզերքին, NASA-ն առաջին անգամ կակտիվացնի Artemis 2 Orion տիեզերանավը` մարդկանց Լուսին ուղարկելուց առաջ` https://tinyurl.com/ydt5nkdx

🛰️ Բացի այդ, գործակալությունը զոհաբերելու է մասնակցությունը ExoMars 2022 ծրագրին` հօգուտ Մարսից գրունտ բերելու` https://tinyurl.com/yb48a8a9

⚡ Ու վերջում` էլեկտրամոբիլով տանից դուրս գալիս այլևս պարտադիր չէ սպասել մեքենայի ամբողջական լիցքավորմանը․ Team Energy-ի՝ մինչև 160 կՎ/ժամ հզորությամբ գերարագ լիցքավորման կայանները հասանելի են ամողջ ՀՀ-ով մեկ՝ https://teamenergy.am/hy/app


#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N87)


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan