#cyberPAN
November 7, 2023

🧠 #cyberPAN (87)

🌍 Նկարում 4.5 մլրդ տարի առաջ Երկրի ու հիպոթետիկ Թեա պրոտոմոլորակի բախման նոր մոդելավորման իլյուստրացիան է. եթե հիպոթետիկ բախումը տեղի է ունեցել, ապա այն ոչ միայն առաջացրել է Լուսինը, այլև Թեայի բեկորները կուտակվել են մեր մոլորակի միջուկի շուրջ, մանրամասն` https://tinyurl.com/yk8ns6cv


Սայբերշաբաթը՝ մեր Team-ակցի հետ


Անցնենք շաբաթվա դայջեսթին.

Չինաստանի նկատմամբ ամերիկյան տեխնոլոգիական պատժամիջոցների ֆոնին արդեն առաջարկվում են բավականին տարօրինակ լուծումներ. օրինակ, Del Complex-ն առաջարկում է անկախ «պետություններ» ստեղծել չեզոք ջրերում ջրային պլատֆորմների տեսքով, որոնք կունենան իրենց մշտական բնակչությունը, իշխանությունները, օրենսդրությունն ու լրիվ լեգալ կկարողանան օգտվել սանկցիոն տեխնոլոգիաներից:


💪 Բայց Չինաստանը, կարծես, այնքան էլ չի նեղվում պատժամիջոցներից. հրես, Alibaba-ն թողարկել է աշխարհի ամենահզոր լեզվական AI մոդելներից մեկը` https://tinyurl.com/373w4apd

🥸 Ավելին, չինացիները ստեղծել են մեքենայական ուսուցման անալոգային պրոցեսոր, որը զգալիորեն ավելի էֆեկտիվ է ժամանակակից GPU-ներից` https://tinyurl.com/486ewapf
Ճիշտ է, առայժմ միայն լաբորատորիայում

🍻 AI չիպերի արտադրության առաջատար NVIDIA-ի աշխատակիցներին էլ AI-ն օգնում է AI չիպեր ստեղծել` https://tinyurl.com/3y4x6sbs
Համարյա շուտասելուկ ստացվեց

🤷‍♂️ Իսկ այ Intel-ը հրաժարվել է սիլիկոնային ֆոտոնիկայի իր ստորաբաժանումից` https://tinyurl.com/3p6kwwkh
Մի օր դրա համար դառը փոշմանելու է

🏗️ Ճապոնիան էլ ձգտում է դառնալ չիպային գերտերություն` կառուցելով $5.3 մլրդ արժողությամբ գործարան` https://tinyurl.com/ysxjfkp2
Դա ընդամենը նախատեսված քայլերից մեկն է

📉 Apple-ն էլ 25%-ով կրճատել է M3 Pro չիպերի թողունակությունը` M1 Pro/M2 Pro-ի համեմատ` https://tinyurl.com/ttd6wvp6

📲 Իսկ iPhone-ների միջոցով Ադրբեջանը Հայաստանի դեմ կիբերզենք է կիրառում` ի դեմս Pegasus-ի` https://tinyurl.com/y3tvz5v6

😎 Քանի խոսք գնաց սոֆթից, Windows 11-ի վերջին թարմացումն ունի ներդրված AI, RAR-ի աջակցություն ու զարգացած explorer` https://tinyurl.com/37bsm5jx

🧟 Անցնենք խաղերին. Capcom-ը հայտարարել է, որ Resident Evil 9-ը լինելու է լեգենդար շարքի ամենաթանկ մասը` https://tinyurl.com/55xpkhn2

👌 Ընդհանուր առմամբ, 2023-ը լավ խաղերի քանակով գերազանցում է վերջին 20 տարվանից յուրաքանչյուրը` https://tinyurl.com/4m2mktkp

🇦🇲 Գիտության մասին. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի` մարդու գրիպի A և B վիրուսների ու դենգե վիրուսի դեմ նորարարական հակավիրուսային միացություններ մշակող լաբորատորիան պետական դրամաշնորհ է ստացել` https://tinyurl.com/2hhk476e


📚 Գիտությունը սեր է, գիտությունը սեքսուալ է. ուզո՞ւմ եք համոզվել, կարդացեք լավագույն նոն ֆիքշն գրքերի մասին մեր օգտակար լոնգրիդը`
📖 lav.pan.am/nonfiction


🚀 Թռնենք տիեզերք. ամերիկյան Rocket Lab-ը 2024-ին Վեներա կուղարկի իր զոնդը` https://tinyurl.com/4j7msfvu

🪐 Իսկ NASA-ի Juno զոնդն Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակի վրա օրգանական մոլեկուլներ է գտել` https://tinyurl.com/4a7kr5t9

⚡ Ու վերջում` Team Telecom Armenia-ն խթանում է Հայաստանում էլեկտրական մեքենաների օգտագործումը` Team Energy լիցքավորման կայանների ցանցով` https://teamenergy.am/hy/


#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N86)


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ՝ բլեքջեքով և բրիտանական AI-սուպերհամակարգչով, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan