#cyberPAN
October 31, 2023

🧠 #cyberPAN (86)

📊 Ինֆոգրաֆիկայում` էլեկտրամոբիլների մարտկոցների արժեքներն են՝ ըստ մոդելների. Ավելի մանրամասն` https://tinyurl.com/y8dd2xy3


Սայբերշաբաթը՝ մեր Team-ակցի հետ


🖕 Նեյրոցանցային նկարների դեմ անօգուտ պայքարից հետո նկարիչները որոշեցին դիմել հակառակորդին ծածուկ թունավորելու հին ու բարի մեթոդին։ Nightshade գործիքով նկարիչը կարող է իր ստեղծած նկարում ավելացնել մի փոքր թույն` աննկատ պիքսել, որը սկսում է աշխատել, եթե նեյրոցանցը նկարն ուտում է ուսուցման համար։ Այդ դեպքում պիքսելը խափանում է նեյրոցանցի աշխատանքը, վերջինս կատվի տեղ կարող է նկարել գնացք, փղի տեղ` խնձոր։ Ասում են` տեխնոլոգիան օգտակար կլինի հեղինակային իրավունքի համար նկարիչների պայքարում։

Անցնենք շաբաթվա դայջեսթին.

👋 Նկարիչները պայքարում են AI-ի դեմ, իսկ Microsoft-ը բացում է իր Security Copilot AI օգնականի վաղ հասանելիությունը` https://tinyurl.com/3cm3nas6

🧐 Ավելին, հնարավոր է` Copilot-ը փոխարինի Start կոճակը Windows-ի ապագա տարբերակներում` https://tinyurl.com/6jy3hz67

🙅 ԱՄՆ-ն էլ պայքարում է NVIDIA-ի AI չիպերը Չինաստան ներմուծելու դեմ` https://tinyurl.com/4afe6jyr

🇨🇳 Այն մասին, թե ինչպես են Չինաստանում արձագանքել NVIDIA RTX 4090-ի ներմուծման սահմանափակմանը` https://tinyurl.com/2v93y2v6

🔁 Նույն NVIDIA-ի GeForce RTX 4080 Super-ը շուկայում կարող է ամբողջությամբ փոխարինել RTX 4080-ին` https://tinyurl.com/3h64phs7
Գեյմերները դեռ թող չուրախանան, GPU-ն կարող է ավելի թանկ նստել

🎮 Գեյմինգի թեման շարունակենք The Talos Principle 2-ի հարյուրավոր գլուխկոտրուկներով ու 30 ժամ գեյմփլեյով` https://tinyurl.com/3jhtdfc6 (YouTube)

🧩 Ու Lords of the Fallen-ի նոր փաթչով, որը բարելավում է խաղի հիմնական ասպեկտները` https://tinyurl.com/2mthhf3t

📊 Ինչ վերաբերում է CPU-ներին, 12-րդ, 13-րդ ու 14-րդ սերնդի Intel Core-երի տարբերությունների մասին` https://tinyurl.com/7vdnjkb9

💪 Իսկ նոյեմբերի 6-ին ցույց կտան 2024-ի առաջին կեսի ամենահզոր SoC-ը Android սմարթֆոնների համար` https://tinyurl.com/3j77erv9

🇦🇲 Անցնենք գիտությանը` շարժվելով փոքր մասշտաբներից դեպի ավելի ու ավելի մեծը. Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցն անկախացել է` https://tinyurl.com/yenkjuwu

🛰️ Մեծացնենք մասշտաբը. հայտնի են նոր մանրամասներ «Հայասաթ-1»-ի մեկնարկի մասին` https://tinyurl.com/yc6krdd9

🌕 Էլ ավելի մեծ մասշտաբներում` Ճապոնիան միլիոններ է ներդնում լուսնային մոդուլի մշակման համար` https://tinyurl.com/347aet7f

📨 Էլի ենք մեծացնում մասշտաբները. NASA-ն Արեգակնային համակարգի սահմանները հատած Voyager-ին նոր փաթչ է ուղարկել` https://tinyurl.com/2p8ytfcc
Դրանով սարքը կշահի ևս հինգ տարի

🌌 Վերջապես` ամենախոշոր մասշտաբների մասին. ինչպես են Տիեզերքի մեծամասշտաբ ստրուկտուրան մոդելավորում համակարգչի մեջ` կարդացեք մեր լոնգրիդում` https://lav.pan.am/simulations


#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N85)


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ՝ բլեքջեքով և լավագույն հորրոր խաղով, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan