#cyberPAN
October 24, 2023

🧠 #cyberPAN (85)

📊 Ինֆոգրաֆիկայում Bitcoin կրիպտոարժույթի մայնինգով զբաղվող երկրների թոփ տասնյակն է. Ավելին` https://tinyurl.com/2n63c6su


Սայբերշաբաթը՝ մեր Team-ակցի հետ.


🎮 Հետո կասեք` էլ լավ խաղեր դուրս չեն գալիս, անցյալում ավելի լավ էր, խաղային ինդուստիան էլ նախկինը չի, բան։ Մեկ շաբաթվա մեջ երկու առաջնակարգ խաղ է դուրս եկել, որոնց գնահատականը Metacritic-ում գերազանցում է 90-ը։ Մեկը Insomniac-ի նոր Spider-Man 2-ն է, մյուսը` Nintendo-ի Super Mario Bros. Wonder-ը։ Ընդհանուր առմամբ, տարին լավ խաղերի առումով բավականին հաջող էր։

Անցնենք շաբաթվա դայջեսթին. 📈 Ու, հավանաբար, այդպիսին էլ կմնա, եթե նայենք Steam Next Fest-ի 50 պոպուլյար դեմոների ցուցակին` https://tinyurl.com/2m8yh2rk

🥺 Վերջերս պարզվեց, որ Steam-ը նաև չի վաճառում գովազդային տեղեր` անսպասելի հիթերի համար տեղ պահելու համար` https://tinyurl.com/mtjscrez
Գեյբը, իհարկե, շատ բարի է, բայց ո՞ւր է Half-life 3-ը, Գե՜յբ

🚫 Վատ նորություն կա չինացի գեյմերների համար, որովհետև ԱՄՆ-ն արգելել է NVIDIA GeForce RTX 4090 GPU-ի արտահանումը Չինաստան` https://tinyurl.com/3auymeup

💩 Ինչն առաջին հերթին հարվածել է ոչ թե գեյմերներին, այլ հենց NVIDIA-ին` https://tinyurl.com/22462emz
Ու էլի մի շարք ընկերությունների

🏗️ Չնայած դրան, NVIDIA-ն հայտարարել է Foxconn-ի հետ համատեղ AI ֆաբրիկաների ստեղծման մասին` https://tinyurl.com/4nhbh6kz
Սքայնեթը գնալով մոտենում է

🖥️ Քանի խոսում ենք գեյմինգից, Team-ն առաջարկում է մատչելի գնով Sony smart TV-ներ, որոնք իդեալական են հարմարավետ գեյմինգի համար` https://tinyurl.com/4t8ak5wb

🥋 Ինչ վերաբերում է Չինաստանին, չնայած GPU-ներով երկիրը դեռ հետ է մնում, CPU-ների ոլորտում արդեն կարող է մրցակցել հսկաների հետ` https://tinyurl.com/363vrz89
Չինական ARM CPU-ն տպավորիչ արդյունքներ է ցույց տալիս

🙋‍♂️ Իսկ այ Qualcomm-ն ու Google-ը պատրաստ են հրաժարվել ARM-ից` RISC-V ճարտարապետության օգտին` https://tinyurl.com/2s4e5tdp

🤔 Google-ն էլ ավելի առաջ է նայում. իր քվանտային հաշվիչում տարածական ու ժամանակային կոորդինատները փոխվել են տեղերով` https://tinyurl.com/ya78mt2c
Դա կարող է օգտակար լինել ոչ միայն գերհաղորդչային կուբիտների համար

🔮 Իսկ չեզոք ատոմների վրա քվանտային հաշվիչը խճճել ու փոխել է միանգամից երեք կուբիտ` https://tinyurl.com/ysft2d3c
Այժմ դրանք կարող են սխալներն ուղղել անմիջապես հաշվարկների ընթացքում

🤯 Եթե քվանտային թեմաները ձեզ համար անհասկանալի օտար լեզու են, կարդացեք մեր պարզ ու հասկանալի լոնգրիդն անպատկերացնելի աշխարհի մասին` https://lav.pan.am/qmech

💻 Անցնենք առաջ. ասում են` Windows 11-ը հիմա աշխատում է 400 մլն ակտիվ սարքի վրա` https://tinyurl.com/yckca2k4
Կանխատեսում են աճի շարունակում

📉 Մոբայլ սարքերի շուկան, հակառակը, նվազում է. Samsung-ը, Apple-ը, Xiaomi-ն, OPPO-ն ու vivo-ն երրորդ եռամսյակում 9-15%-ով կրճատել են մատակարարումները` https://tinyurl.com/2nk98drf

🇦🇲 Վերադառնանք Հայաստան. այս տարվա DigiTec-ին Գիտուժ նախաձեռնությունը ունեցել է իր տաղավարն ու կիսվել կատարված աշխատանքով` https://tinyurl.com/mry268s8
Այո, գիտությունը սեր է

👨‍🎓 Նաև Հայաստանում ՏՏ ոլորտի կրթական պարգևների է արժանացել 39 ուսանող ու աշակերտ` https://tinyurl.com/3cwna2j9


#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N84)


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ՝ բլեքջեքով և Game Pass-ի նորույթներով, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan