#cyberPAN
October 17, 2023

🧠 #cyberPAN (84)

📊 Ինֆոգրաֆիկայում Լուսին կատարված վայրէջքներն են` ըստ երկրների. ավելի մանրամասն` https://tinyurl.com/bbzevcj9


Սայբերշաբաթը՝ մեր Team-ակցի հետ.


Իսկ հիմա անցնենք շաբաթվա դայջեսթին.

Երբ Sony-ն ցույց տվեց իր PlayStation Portal-ը, բոլորը համոզված էին, որ սարքի դիզայների դիպլոմը թաղելու են որևէ հեռավոր ճապոնական գյուղում, բետոնով ծածկեն, վրան էլ խունկ ծխան. եղավ հակառակը՝ սարքի վաճառքները խիստ հաջող են, իսկ օրերս ցուցադրվեց PS5-ի Slim-ը, հավանաբար, նույն դիզայների հեղինակածը:

🎮 Սարքը 30%-ով կոմպակտ է, 1 ՏԲ SSD ունի, հանովի Disk Drive, բայց ավելի տգեղ է, քան վանիլայինը` https://tinyurl.com/myypkzpc

😈 Գեյմինգում Sony-ի գլխավոր մրցակից Microsoft-ն էլ տարել է երկար սպասված հաղթանակը` փակելով Activision Blizzard-ի կլանման $68.7 միլիարդանոց գործարքը` https://tinyurl.com/2s3wwp2d

🛞 Այս ընթացքում ինսայդերը պատմել է, թե գրաֆիկայի ինչ մակարդակ սպասենք GTA 6-ից` https://tinyurl.com/mvdfu9pe
Rockstar-ը հերթական հավերժական խաղն է ստեղծում

🙋‍♂️ Իսկ ոլորտի վերջին խոշոր սկանդալից հետո հրաժարական է տվել Unity-ի CEO-ն` https://tinyurl.com/ycxb458x
Հուսանք՝ նորը հիմար ֆինանսական որոշումներ չի կայացնի

💩 Ինչ վերաբերում է PC շուկային, վիճակը շարունակում է վատ մնալ արդեն ութը եռամսյակ` https://tinyurl.com/bdzfmbs5

🤯 Անցնենք երկաթին. Qualcomm-ը պատրաստվում է թողարկել Snapdragon X Series-ը` խոստանալով արտադրողականության ու էներգախնայողության «քվանտային ցատկ»` https://tinyurl.com/475hekwh
Ֆիզիկոսները քորում են գլուխներն ու չեն հասկանում՝ ինչ է դա նշանակում

📋 Իսկ Nvidia-ն պատմել է AI-ի համար հատուկ GPU-ներ թողարկելու իր առաջիկա պլանների մասին` https://tinyurl.com/39yskhc4

🇨🇳 AI-ի ոլորտում մրցակցությունից չկտրվելու համար Չինաստանն ուզում է 50%-ով ավելացնել իր հաշվարկային հզորությունները` https://tinyurl.com/mr48cs56

🇦🇲 Իսկ ի՞նչ ենք անում մենք. արդյո՞ք գիտական հետազոտություններն ու ինովացիաները Հայաստանում ճիշտ ուղու վրա են` https://tinyurl.com/2w85u8vz
Արդյո՞ք ՏՏ անվտանգությունը պատշաճ մակարդակի վրա է

👊 Օրինակ, Google-ի դեպքում` այո, որովհետև ընկերությունը դիմացել է պատմության մեջ ամենահզոր DDoS հարձակմանը` 400 մլն հայց վայրկյանում` https://tinyurl.com/2exr62fy

🦾 Բայց դեռ հարց է՝ կդիմանա արդյոք ռոբոտների հարձակմանը, հատկապես, եթե այդ ռոբոտների ռոբոձեռքերը ստեղծվել են 1913-ի պատենտով` https://tinyurl.com/4htmdbv7

👨‍💻 Ի դեպ, DigiTech ամենամյա ցուցահանդեսում այցելուներն աշխատանքի ու ստաժավորման հնարավորություն ունեին՝ շնորհիվ Team-ի` https://tinyurl.com/ycxa4hm4
Միջոցառումն ավարտվել է հոկտեմբերի 15-ին

📱 Բացի այդ, Team-ում շուտով կվաճառվի iPhone 15 Pro-ն` https://tinyurl.com/yckd4h52

⏳ Գիտության մասին. ժամանակի` անցյալի, ներկայի ու ապագայի մասին փիլիսոփայական պատկերացումների թեմայով կարդացեք մեր հետաքրքիր լոնգրիդը` https://lav.pan.am/time

☀️ Պրեզենտիստներն ասում են` անցյալը գոյություն չունի. այդ դեպքում, ինչպե՞ս են Սառցե դարաշրջանի փայտում գտել 14,000 տարի առաջ Արեգակի ուժեղագույն ժայթքման հետքեր` https://tinyurl.com/bdz2edc5


#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N83)


📭 Այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ՝ բլեքջեքով և և Volvo-ի էներգախնայող էլեկտրական բեռնատարով, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan