#cyberPAN
October 10, 2023

🧠 #cyberPAN (83)

📊 Ինֆոգրաֆիկայում` դատա կենտրոնների թիվն ըստ երկրների։ Ավելի մանրամասն` https://tinyurl.com/4e4urjbs


Սայբերշաբաթը՝ մեր Team-ակցի հետ.


Իսկ հիմա անցնենք շաբաթվա դայջեսթին.

Պատկերներ գեներացնող նեյրոցանցերի ոլորտում վաղուց նորություն չկար, բայց օրերս OpenAI-ը թողարկեց Dall-E 3-ը, որը հասանելի է Bing-ում ու լրջորեն ձեռնոց է նետում Midjourney-ի հեգեմոնիային։ Եթե պարզ՝ այն շատ ավելի լավ է հասկանում օգտատիրոջ հարցումներն ու կոնտեքստը, պատկերի տրամաբանական և վիզուալ ամբողջությունը։ Midjourney-ի ստեղծողները, սակայն, չեն շտապում զիջել դիրքերը. շուտով հասանելի կլինի 6-րդ տարբերակը։ Stable Diffusion-ն էլ տեղում չի դոփում, այլ զարգանում է էնտուզիաստների ջանքերով:

🤖 Microsoft-ից հետ չի մնում նաև Google-ը, որը թողարկում է գեներատիվ AI-ով նոր օգնական Assistant with Bard-ին` https://tinyurl.com/4cb92ub3

🤷‍♂️ Քանի դեռ մյուսներն առաջ են շարժվում, X-ը հետընթաց է ապրում. սոցցանցն այլևս հղումների նյութերի վերնագրերը ցույց չի տալիս` https://tinyurl.com/mvteeuc5

🍎 Անցնենք երկաթին. Apple-ը չխաբեց՝ iPhone 15 Pro-ն գերտաքացումը վերացնող թարմացումից հետո չի դանդաղացել, ինչպես շատերը ենթադրում էին` https://tinyurl.com/2xkwckj9

📉 Չիպերի ցավոտ թեման. հասուն տեխպրոցեսներով չիպերի թողարկման հոսքագծերի բեռնվածությունը կընկնի մինչև 50–60%, ըստ կանխատեսման` https://tinyurl.com/2f3jzj3m

🏗️ Եվրոպան էլ իր չիպային արդյունաբերությունն է ստեղծում, STMicroelectronics-ը €5 մլրդ-անոց գործարան է ուզում կառուցել Իտալիայում` https://tinyurl.com/5ek23vpn

🥋 Թայվանի իշխանություններն իրենց հերթին կստուգեն ընկերությունները` Չինաստանի դեմ «հակաչիպային» պատժամիջոցները խախտելու հարցով` https://tinyurl.com/4kch9cwt

📊 Չիպերի ոլորտում ոչ միայն խնդիրներ են. օրինակ, SiSoft Sandra-ն առաջին անգամ թեստել է Intel-ի 20 միջուկանոց Lunar Lake CPU-ն` https://tinyurl.com/48ed4sse

💥 Իսկ AMD-ն պատրաստվում է թողարկել ամենահզոր գրաֆիկական միջուկով Ryzen 7000G-ն` https://tinyurl.com/2v2u4krb
Սա հատուկ գեյմերներին ուրախացնելու համար

🎮 Մի քիչ էլ տխրեցնենք, որովհետև Ubisoft-ն ավելացրել է Denuvo-ն Assassin's Creed Mirage-ում` https://tinyurl.com/4x6m8d54
Սպասում էին քննադատների կարծիքներին

🌌 Գիտության մասին. երբևիցե մտածե՞լ եք, քանի աստղ կա դիտարկելի Տիեզերքում, մեր հետաքրքիր լոնգրիդում պատմում ենք այդ մասին` https://lav.pan.am/stars

⚗️ Իսկ քիմիայի ոլորտում իսկական ծագող աստղ է «Քվանտ» վարժարանի սանը, ով հաղթել է միջազգային օլիմպիադայում` https://tinyurl.com/3vffed96

🥇 Գուցե, նա ապագայում Նոբելյան մրցանակի արժանանա, ինչպես քվանտային կետերի մշակմամբ` https://tinyurl.com/mxhscx3b

🤏 Կամ էլ` աննկարագրելի կարճ կյանքով լազերների ստեղծմամբ զբաղվողները` https://tinyurl.com/4va5w8wy

🇦🇲 Դրա համար անհրաժեշտ է լավ կրթություն. օրինակ, Թումո ակադեմիան անվճար ուսուցում է առաջարկում արցախցիներին` https://tinyurl.com/2478uwjh

📱 Ու վերջում` Team-ը կսպասարկի Արցախի 097 կոդով հեռախոսահամարները` https://tinyurl.com/yfss4e8p


#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N82)


📭 Այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ՝ բլեքջեքով և դինոզավրեր ուտող կաթնասունով, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan