#cyberPAN
February 20

🧠 #cyberPAN (101)

📊 Տոկիոյի համալսարանի գրադարանն է. այն Տոկիո-Յոկոգամա գիտատեխնիկական կլաստերի մի մասն է, որն առաջին տեղում է աշխարհում ներկայացված պատենտային հայտերի քանակով, մանրամասն` http://tinyurl.com/bdezfc3v


Անցնենք շաբաթվա դայջեսթին.

Օրերից մի օր կվերցնեք ձեր սիրելի գիրքը, կպատճենեք ամբողջ տեքստն ինչ-որ նեյրոցանցի ինտերֆեյսի` տեքստի համար նախատեսված հատվածում ու կսեղմեք կոճակը։ Մի քանի րոպե անց կներբեռնեք գրքի պատրաստի վիզուալ ինտերպրետացիան` «էկրանավորումը»։ Եթե դուր չգա, նորից կփորձեք, ու ամեն անգամ նոր բան կստացվի։ Կարծում եք՝ ֆանտաստիկա՞ է։ Իհարկե, ոչ։

🤯 Առաջին հաստատուն քայլերն արդեն արվում են. OpenAI-ը ներկայացրել է Sora AI մոդելը, որը տեքստը վերածում է ռեալիստիկ վիդեոյի` http://tinyurl.com/3tknbd9t

🇦🇪 Քանի որ Սեմ Ալտմանը խոսում էր AI փորձարկման պոլիգոնի անհրաժեշտության մասին, նման պոլիգոնի վերածվելու ցանկություն է հայտնել Միացյալ Արաբական Էմիրությունները` http://tinyurl.com/8n8rehy

🦾 AI-ն էլ արդեն կիրառվում է մարդանման ռոբոտների խմբի կազմակերպված աշխատանքի համար` http://tinyurl.com/5ddkefey (YouTube)

🖨️ Մնում է միայն կազմակերպել դրանց եռաչափ տպագրությունը` http://tinyurl.com/2wpttxe2

🏃🏻‍♀️ Apple-ը նույնպես AI թեմայի մեջ է ու ստեղծում է GitHub Copilot-ի իր անալոգը` http://tinyurl.com/cetdcj54

👹 Ի դեպ, iPhone-ի ու Android-ի նոր վիրուս կա, որը գողանում է մատնահետքերի ու դեմքի սքանի տվյալները` http://tinyurl.com/ycryzv3u

💬 Վերադառնալով AI-ին, Google-ը ներկայացրել է Gemini 1.5-ը` http://tinyurl.com/4fkfwdbn
Հսկա կոնտեքստային պատուհան, որը կարող է մշակել մի քանի ժամ տեսանյութ

📈 Google-ի մայր Alphabet ընկերությունն էլ կապիտալիզացիայով զիջել է Nvidia-ին` http://tinyurl.com/2wauhtzx
Վերջինիս թռիչքը AI արագացուցիչների արտադրության շնորհիվ խիստ տպավորիչ է

🖕🏻 Խաղային աշխարհի մասին. Xbox-ի մահվան մասին լուրերը, մեղմ ասած, չափազանցված էին` http://tinyurl.com/4w4ahz8u

🎮 Ամեն դեպքում, հաջորդ սերնդի կոնսոլները դժվար թե զարմացնեն արտադրողականության աճով` http://tinyurl.com/32awsa7j

🤡 Հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ ինչ լիներ, մեղադրում էին խաղերին. իսկ Նյու Յորքի քաղաքապետը մեղադրում է սոցցանցերին ու անգամ դատի է տվել մի քանի ընկերության` քաղաքացիների հոգեկան առողջության ճգնաժամի համար` http://tinyurl.com/43hu96ej

🇦🇲 Հայաստանցիների հոգեկան առողջության ապահովման համար էլ ՀՀ ինտերնետ կապի պրովայդերները պայմանավորվել են վթարների դեպքում ռեսուրսների համատեղ օգտագործման մասին` http://tinyurl.com/3292dp8m

🌑 Գիտության մասին. IM-1 մասնավոր վայրէջքի մոդուլն ուղևորվել է Լուսին` http://tinyurl.com/55w3dk5t

🧐 Իսկ երիտասարդ Մարսի Երկրաբանական ակտիվությունը բացատրել են ուղղահայաց տեկտոնիկայով` http://tinyurl.com/268rvzs5
Այն գործել է ավելի քան 3 մլրդ տարի առաջ


#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N100)


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan