#cyberPAN
February 27

🧠 #cyberPAN (102)

📊 Նոր Զելանդիայի ճանապարհներն են. հոբբիթների երկրում ամենաշատ տրանսպորտային միջոցներն են բնակչության քանակի համեմատ, մանրամասն` http://tinyurl.com/yv4jpwwv


Անցնենք շաբաթվա դայջեսթին.

Մեկ տասնամյակ առաջ դժվար էր պատկերացնել, որ մասնավոր ընկերությունները նկատելի ազդեցություն կունենան տիեզերական հետազոտությունների ոլորտում։ Այսօր արդեն ոչ ոքի չես զարմացնի մասնավոր օպերատորի հրթիռների ու տիեզերանավերի մեկնարկով, երբեմն` զբոսաշրջիկների հետ միասին, բայց Լուսինը մինչև հիմա համարվում էր պետության կողմից ֆինանսավորվող ու պետական միլիարդները կլանող գործակալությունների մենաշնորհը։ Այդպես էր մինչև նախորդ շաբաթ։

🌚 Որովհետև նախորդ շաբաթ պատմության մեջ առաջին անգամ մասնավոր ընկերության լուսնային մոդուլը փափուկ վայրէջք կատարեց Երկրի բնական արբանյակի մակերևույթին` http://tinyurl.com/2mmxb9ya

⚡ Անցնենք առաջ. Կալիֆոռնիան $1.9 մլրդ կներդնի էլեկտրամոբիլային ենթակառուցվածքների զարգացման համար` http://tinyurl.com/2t8dhpd6

💸 Նույն Կալիֆոռնիայում տեղակայված Nvidia-ն մեկ օրում թանկացել է $250 միլիարդով` http://tinyurl.com/bderhpnk

🤑 Իսկ Nvidia-ի համար HBM հիշողություն արտադրող SK hynix-ն արդեն վաճառել է այս տարի արտադրվելիք բոլոր չիպերը` http://tinyurl.com/j3vt5vjf

🇨🇳 Ինքը` Nvidia-ն, խոստովանել է, որ AI արագացուցիչների ոլորտում իր գլխավոր մրցակիցը չինական Huawei-ն է` http://tinyurl.com/4pes5ekm

🤞🏻 Չնայած դրան, ԱՄՆ իշխանությունները խոստացել են չտարածել Չինաստանի նկատմամբ պատժամիջոցները հասուն տեխպրոցեսների վրա` http://tinyurl.com/4fycsjt5

🤔 Ինչ վերաբերում է Samsung-ին, ընկերությունը կրկնակի կրճատել է NAND հիշողության արտադրությունը` չնայած գնաճին` http://tinyurl.com/3e3dsv2n

👩🏿‍🦱 Վերոնշյալ ՏՏ բումը հնարավոր է դարձել AI աննախադեպ զարգացման շնորհիվ, բայց անելիքները դեռ շատ են. օրինակ, Google-ի Gemini-ն իրեն անադեկվատ է պահում` http://tinyurl.com/ysuz6th4

💬 Իսկ Stable Diffusion-ը փոխել է ճարտարապետությունն ու սովորել գրել` http://tinyurl.com/39sabxuu

🎮 Գեյմերների համար. Xbox-ի չորս էքսկլյուզիվ դուրս կգա PlayStation-ի վրա, մեկը` Switch-ի` http://tinyurl.com/2zw9cczr

📑 Անցնենք գիտությանը. կարդացեք հատված նեյրոկենսաբան Բոբբի Ազարյանի նոր գրքից` ինքնակազմակերպվող համակարգերում ինֆորմացիայի դերի մասին` http://tinyurl.com/48zwym5a

🌌 Ջեյմս Ուեբի աստղադիտակն էլ հայտնաբերել է հեռավոր ու հանգիստ գալակտիկայում տարօրինակ վաղ առաջացած աստղեր` http://tinyurl.com/3yk6x27z

🇦🇲 Ինչ վերաբերում է Հայաստանի կիրառական գիտությանը, այստեղ առկա խնդիրները Գիտուժ նախաձեռնության անդամները քննարկել են ԲՏԱ նորանշանակ նախարարի հետ` http://tinyurl.com/5n9b2szs


#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N101)


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan