#cyberPAN
March 5

🧠 #cyberPAN (103)

📊 Microsoft-ի դատա կենտրոններից մեկն է. Ընկերության եկամուտների առյուծի բաժինը վաղուց արդեն օպերացիոն համակարգերից չէ, մանրամասն` https://tinyurl.com/5anzm4kd


Անցնենք շաբաթվա դայջեսթին.

Apple ընկերությունն ինովացիոն լուծումների լոկոմոտիվ է, սակայն երբեմն այդ լուծումների համար կամ շատ վաղ է, կամ դրանք ժամանակավրեպ են։ Օրինակ, տասը տարի շարունակ ընկերությունն աշխատում էր Project Titan-ի ուղղությամբ` էլեկտրամոբիլի, որը կոչված էր փոխելու ամբողջ տրանսպորտային համակարգը։ Նախագծի մշակման վրա այդ տարիներին, ըստ որոշ գնահատականների, ծախսվել էր մոտ $10 մլրդ։

🫡 Իսկ հետո Apple-ն ուղղակի որոշեց չեղարկել սեփական էլեկտրամոբիլի նախագիծը` http://tinyurl.com/3ddwyth5

📜 Իսկ թե ինչ էր իրենից ներկայացնում այդ նախագիծը, պատմում են տարբեր աղբյուրներ` http://tinyurl.com/4yvhk3vw

📣 Ոլորտի ավելի փորձառու ընկերություններն ինովացիաները ներդնում են աստիճանաբար. օրինակ, Volvo-ի մեքենաները սովորել են վարորդին զգուշացնել առջևում տեղի ունեցած վթարների մասին` http://tinyurl.com/mwkspaf3
Իսկ Apple-ի մեքենայի մշակողները տեղափոխվել են AI բաժին

👬🏿 Քանի խոսք գնաց AI-ից, Google-ը սկանդալից հետո պլանավորում է վերացնել Gemini-ի թերությունները` http://tinyurl.com/288n8dm6

🎹 Adobe-ն էլ ներկայացրել է երաժշտության ստեղծման գեներատիվ AI` http://tinyurl.com/3ut8nm9a

👨🏻‍⚖️ Իսկ գեներատիվ նեյրոցանցերի գլխավոր արտադրող OpenAI-ին կրկին դատի են տվել լրատվական նյութերը պատճենելու ու տարածելու համար` http://tinyurl.com/wmdtp8hw

🤷🏻‍♂️ Մեղադրում են նաև Meta-ին, այս անգամ եվրոպացի օգտատերերի անձնական տվյալների անօրինական հավաքագրման մեջ` http://tinyurl.com/5n74juww

🇦🇲 Լսումներ, բայց ոչ դատական, այսօր տեղի են ունենում Հայաստանի Ազգային ժողովում. քննարկվում է ՏՏ ոլորտը կարգավորող օրենսդրական նոր փաթեթը` http://tinyurl.com/536xedpp

🇮🇳 Անցնենք առաջ. Հնդկաստանը սեփական կիսահաղորդչային արդյունաբերությունն ունենալու համար հատկացնում է $15 մլրդ` http://tinyurl.com/4r3deu75

🙅🏻‍♀️ Իսկ կիսահաղորդչային հսկա AMD-ի առաջարկը բաց սկզբնական կոդով HDMI 2.1 դրայվերի աջակցության մասին մերժվել է` http://tinyurl.com/5tfcxs5b

🌌 Անցնենք գիտությանը. թզուկ գալակտիկաները վաղ Տիեզերքում ռեիոինզացրել են գազը` http://tinyurl.com/yj78jtwv

🌑 Կողքի վրա ընկած IM-1 լուսնային մոդուլը լուսանկարել է Լուսնի մակերևույթը` http://tinyurl.com/2p8zkept

🪐 Աստղագետներն էլ հայտնաբերել են Ուրանի ու Նեպտունի երեք նոր արբանյակ` http://tinyurl.com/23fzs7ef

🧬 Ու վերջում` հետաքրքիր տեսանյութ մոլեկուլային կենսաբանության թեմայով` http://tinyurl.com/4kmj3xz8


#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N102)


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan