#cyberPAN
March 12

🧠 #cyberPAN (104)

📊 Նկարում շատ հարուստ մարդ է, ով ժամանակին ներդրում է կատարել Nvidia-ում, որի թռիչքային աճը AI-ի շնորհիվ հարստացրեց իր բաժնետերերին. որքա՞ն կստանայիք կոնկրետ թվին $5000-ի բաժնետոմս գնելու դեպքում` https://tinyurl.com/y73ayx22


Անցնենք շաբաթվա դայջեսթին.

Անցած երեքշաբթին սև օր էր բոլոր սոցցանցային մարտիկների, ռիլզերի գուրուների ու խորը ցիտատներով լայքեր հավաքող օջախահայերի և օջախահայուհիների համար. Meta-ի Facebook ու Instagram սոցցանցերը մի քանի ժամ բառի բուն իմաստով պառկել էին։ Վերականգնվելուց հետո էլ բազմաթիվ օգտատերեր չէին կարողանում մուտք գործել իրենց հաշիվներ` Facebook-ի անվտանգության համակարգի ոչ ադեկվատ վարքագծի պատճառով։

🤿 Պարզվեց` հսկա ՏՏ ընկերությունների աշխատանքի խափանման պատճառը ստորջրյա մարտական հութիներն էին` https://tinyurl.com/34uj6cab

😎 Չարախնդալու առիթ բաց չթողեց Իլոն Մասկը, ում X-ը չէր տուժել. ի դեպ, սոցցանցում (ոչ բոլորի համար) կա երկար հոդվածներ գրելու հնարավորություն` https://tinyurl.com/5y7svpzf

🚀 Ինչ վերաբերում է Մասկի Starship հրթիռին, հայտնի է հաջորդ փորձնական թռիչքի օրը` https://tinyurl.com/4ak6zvyf

🐧 Մասկի Starlink-ով էլ Անտարկտիդայից 8K վիդեո են հեռարձակել` https://tinyurl.com/yc7cp88x

📶 Նույն արբանյակային ինտերնետին հաջողությամբ միացրել են առանձին հեռախոսներ` https://tinyurl.com/47zp8b2r (PDF)

🍿 Վերադառնալով սոցցանցերին` TikTok-ն ԱՄՆ-ում արգելելու քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում տեղի կունենա այս շաբաթ` https://tinyurl.com/27n44zm9

🔋 Հայտնի չէ, Չինաստանում դրանից նեղվում են, թե ոչ, բայց այստեղ գործարկվել է աշխարհում առաջին կոմերցիոն գրավիտացիոն մարտկոցը` https://tinyurl.com/bddp4u6e

🤑 Իսկ ԱՄՆ պատժամիջոցների դեմ պայքարելու համար Չինաստանի «չիպային մեծ հիմնադրամը» կներգրավի $27 մլրդ` https://tinyurl.com/mu852syn

💰 Այդ գումարը ոչինչ է չիպային հսկա Nvidia-ի կապիտալիզացիայի համեմատ, որը գերազանցել է Իտալիայի ՀՆԱ-ն ու կարող է անցնել անգամ Apple-ի շուկայական արժեքին` https://tinyurl.com/3982ufyd

🖱️ Այս ամենում իրենց ներդրումն ունեն նաև գեյմերները. վերջիններիս համար` Steam-ում դուրս է եկել Electronic Arts-ի կուլտային խաղերի հավաքածուն` https://tinyurl.com/2remw5yn

❌ Մեկ այլ խաղային խանութի` Epic-ին արգելվել է մեկնարկը Apple-ի սարքերի վրա` https://tinyurl.com/ytar6mnr

🏆 Իսկ BAFTA Games Awards-ը հայտարարել է այս տարվա թեկնածուներին` https://tinyurl.com/3hxn8rck

👨🏼‍💻 Հայաստանի կոդավորողներն էլ կարող են մասնակցել DeepOrigin-ի հայտարարած մրցույթին` https://tinyurl.com/3433puwt

🇦🇲 Ու վերջում` Գիտուժ նախաձեռնության հայտարարությունը վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների խորհրդի մասին` https://tinyurl.com/3eabp849


#cyberPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🧠 #cyberPAN (N103)


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan