🧠 #cyberPAN (74)
Ինֆոգրաֆիկայում` աշխարհի միջուկային ռեակտորների տարիքը։ Ավելի մանրամասն` https://bit.ly/3rWWhd5
Cyber շաբաթը՝ մեր Team-ակցի հետ.
Իսկ հիմա անցնենք շաբաթվա դայջեսթին.
Նախորդ շաբաթ տեղի ունեցավ համաշխարհային ՏՏ պատմության ամենածիծաղելի դրվագը. օրը ցերեկով ոմն միլիարդատեր փոխեց ամենահայտնի ու խոշոր սոցցանցերից մեկի անվանումը։ Twitter-ը կտրուկ վերածվեց X-ի, երկնագույն թռչնակը` սև ու սպիտակ տառի։ Ինչ խոսք, կորպորատիվ կառավարման հրաշալի օրինակ է։
🤷♂️ Ապա` տասնյակ միլիարդներ արժեցող ընկերությունը մի լուսանկարչից ուղղակի խլեց @x ըքաունթը` որպես փոխհատուցում առաջարկելով սուվենիրներ` https://bit.ly/44NMCnR
👄 Անվանափոխության հետ կապված մեմերը լուրջ ընդունվեցին Ինդոնեզիայում. Twitter-ի նոր դոմենը արգելափակեցին` համարելով այն պոռնոկայք` https://bit.ly/3Yacl7u
Մյուս կողմից, եթե Մասկն այսպես շարունակի, ինդոնեզացիները ճիշտ դուրս կգան
🍎 Անցնենք առաջ. հայտնի են դարձել նոր մանրամասներ iOS 17 Beta 4-ի մասին` https://bit.ly/471y1XD
📱 Միաժամանակ, Apple-ը ուզում է, որ Samsung-ը անշրջանակ դիսփլեյներ արտադրի iPhone-ի համար` https://bit.ly/3O2MM3q
🗓️ Բայց Samsung-ն իր գործերով է զբաղված. օրինակ, պատմել է Android 14-ի հիմքով One UI 6.0-ի դուրս գալու ժամկետների մասին` https://bit.ly/3OweGGF
🖥️ Android app-երի` մեծ էկրանների համար օպտիմալացված տարբերակներն էլ կառաջարկի Google-ը` https://bit.ly/3KhExPZ
🔔 Ոչ միայն Apple-ն է մի բան ուզում հարավկորեական հսկայից. բացառիկ 3D DRAM ու 3D NAND մշակած ընկերությունը ձգտում է համոզել Samsung-ին ու ամբողջ ինդուստրիային, որ RAM ոլորտում հեղափոխությունն անհրաժեշտ է` https://bit.ly/47acTOI
✌️ Micron-ն արդեն պատրաստ է ու շուտով առաջարկելու է DDR5-ի 32Գբ մոդուլներ` https://bit.ly/3rR27g1
🙅♂️ Չիպերի թեման եզրափակենք Intel-ով, որը հերքել է CPU-ների առաջիկա թանկացման մասին խոսակցությունները` https://bit.ly/3Qg2zyK
🚀 Գիտության մասին. Lockheed Martin-ը կկառուցի ամերիկյան առաջին ջերմամիջուկային շարժիչով հրթիռը` նախատեսված Մարս թռիչքների համար` https://bit.ly/43IHLCX
🎬 Իսկ առաջին միջուկային զենքի ստեղծող Ռոբերտ Օպենհեյմերի մասին ֆիլմի շուրջ մեր տպավորություններով կիսվում ենք նոր լոնգրիդում` https://lav.pan.am/oppenheimer
🌌 Աստղագետներն էլ հայտնաբերել են տրոյական Էլզոմոլորակների գոյության առաջին վկայությունները` https://bit.ly/3O9omp9
🇦🇲 Վերադառնանք Հայաստան. Team-ի աջակցությամբ անցկացվեց Sevan Startup Summit-ը` https://bit.ly/3qeLhr3
👨🏫 Իսկ EVN Report-ը մանրամասն անդրադարձել է Հայաստանում անցկացվող այլ կարևոր միջոցառման` DigiTec-ին` https://bit.ly/3OaU1Xd
🗣️ Վերջում` Ակադեմիական քաղաքի նախագիծը դրվել է հանրային քննարկման` https://bit.ly/474m3MO
📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ՝ միկրոավտոբուսի չափերի արբանյակով, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan