#cyberPAN
August 8, 2023

🧠 #cyberPAN (75)

Ինֆոգրաֆիկայում տիեզերական աղբի քանակն է` ըստ երկրների. մանրամասն` https://bit.ly/3YEEW5j


Cyber շաբաթը՝ մեր Team-ակցի հետ.


Իսկ հիմա անցնենք շաբաթվա դայջեսթին.

Հիշո՞ւմ եք` 90-ականներին հետխորհրդային տարածքում ակտիվորեն տարածվեցին ճապոնական Nintendo-ի խաղային կոնսոլների չինական կլոնները` Dendy, UFO, Lifa և այլ անվանումներով։ Հիմա պատմությունը կրկնվում է Ռուսաստանի համար. ըստ Forbes-ի, էժան չինական նոնեյմ կոնսոլներն արդեն գրավել են ռուսական շուկայի կեսը։

🤲 Աստիճանաբար հագենում է նաև հենդհելդերի շուկան. Lenovo-ն միանում է մրցավազքին` https://bit.ly/3YkOAK2
Բոլորն ուզում են մրցակցել Steam Deck-ի հետ

📊 Ի դեպ, Steam-ի վիճակագրության մեջ դուրս գալուց մի քանի ամիս անց հայտնվել է Radeon RX 7900 XTX-ը` https://bit.ly/45fXjj3

📈 AMD-ն կանգ չի առնում` պատրաստվելով թողարկել Radeon PRO W7600 ու Radeon PRO W7500 պրոֆեսիոնալ GPU-ները` https://bit.ly/43V31FP

👨‍⚖️ Գեյմինգի գլխավոր լուրն այն է, որ բրիտանական կարգավորիչը վերսկսել է Microsoft-ի ու Activision Blizzard-ի ձուլման գործի դիտարկումը` https://bit.ly/3Qtt97P

🎮 Մյուս կարևոր խաղային իրադարձությունը Baldur’s Gate 3-ի դուրս գալն էր. ասում են` Game Pass-ում շուտով կհայտնվեն Baldur’s Gate-ն ու Baldur’s Gate II: Shadows of Amn-ը` https://bit.ly/47hZgNG

🤷‍♀️ Անցնենք AI-ին. շշուկներ կան, որ 2024-ին դժվար թե Apple-ը սեփական AI պրոդուկտները ներկայացնի` https://bit.ly/43YcagF

🦄 Թիմ Քուկն էլ ասել է, որ նման շշուկ տարածողները շառ են անում, ու որ Apple-ն արդեն երկար տարիներ զարգացնում է AI գեներատիվ տեխնոլոգիաներ` https://bit.ly/45gwCKL
Աչքներս տեսնի

🎼 Իսկ այ Meta-ն ներկայացրել է երաժշտություն գեներացնող AudioCraft համակարգը` https://bit.ly/45dtYFE

🤓 YouTube-ն էլ թեստավորում է AI համակարգ, որը կարող է գեներացնել տեսանյութերի նկարագրություններ` https://bit.ly/3DDycdV

🐋 Գիտության մասին. Պերուում հայտնաբերված հսկա կետի մնացորդները վկայում են, որ գործ ունենք գոյություն ունեցած ամենածանր կենդանու հետ` https://bit.ly/3OJdTlC

🤯 Իսկ ամենախելացի կենդանու` մարդու գիտակցության գաղտնիքների մասին մի հրաշալի գրքի վերլուծությունը կարդացեք նոր լոնգրիդում` https://lav.pan.am/seth

🚬 Ինչ վերաբերում է ֆիզիկային, Բրիստոլի համալսարանի լաբորատորիայում ֆոտոնները խախտել են Նյուտոնի առաջին օրենքի քվանտային մեխանիկական անալոգը` https://bit.ly/3YiTlUs

🇦🇲 Հայաստանին էլ անհրաժեշտ է ազգային գիտական լաբորատորիա, կարծում է ֆիզիկոսը` https://bit.ly/3qlt7UH
Հաշվի առնելով գիտության պետֆինանսավորման ծավալները, դա 21-րդ դարի բան չի

🤑 Ֆինանսավորում ներգրավելու թեմայով. հայ հիմնադիրներով ստարտափը ներգրավել է $29 մլն` https://bit.ly/4591dtM

👨‍🏫 Իսկ Ամերիաբանկն ու Armenian Code Academy-ն Product Management-ի համատեղ դասընթաց են անցկացնում ավելի քան 40 երիտասարդի համար. Ի դեպ, լավագույն 5-ն Ամերիաբանկի կողմից 100% կրթաթոշակ է ստացել` https://ameria.me/45ff2af

🏆 Ու վերջում` Team-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվում են Համահայկական 8-րդ խաղերը` https://bit.ly/47o4xTW


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ՝ բլեքջեքով և եղանակն ակնթարթորեն կանխատեսող AI-ով, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan