🧠 #cyberPAN (78)
Ինֆոգրաֆիկայում՝ AI չիպեր արտադրող երեք հսկաների ֆինանսական արդյունքները: Ավելի մանրամասն՝ https://bit.ly/3QX03h2
Cyber շաբաթը՝ մեր Team-ակցի հետ.
Իսկ հիմա անցնենք շաբաթվա դայջեսթին.
Հնդիկներն իջան Լուսնի հարավային բևեռի վրա՝ ձեր շաուրման կրկին սխալ հասցեով առաքելով. իսկ եթե լուրջ, հնդկական «Չանդրայան» (չշփոթել Չալդրանյանի հետ) լուսնային կայանի վայրէջքի մոդուլը հաջողությամբ վայրէջք է կատարել Երկրի բնական արբանյակի մակերևույթին` լուսնային ռովերի հետ միասին:
🌑 Վայրէջքի տեսանյութն օպերատիվ կերպով տեղադրվեց ինտերնետում` https://bit.ly/44uyTkS
Բայց մենք հո գիտենք, որ այն նկարել է Ստենլիդուր Կուբրիկապուրը` Բոլիվուդում
🌌 Հնդիկները Լուսնի վրա ջուր են որոնելու. իսկ ուրիշ աստղագետներ միջաստեղային տարածությունում կարբոնաթթու են գտել` https://bit.ly/3P9njav
☀️ Ինչպես նաև` մագնիսական հելիումային աստղ, որը սպառնում է վերածվել մագնետարի` https://bit.ly/3EcUTWP
🇦🇲 Ինչ վերաբերում է Հայաստանի գիտությանը, կարդացեք ուսումնասիրություն բուհերում հետազոտություններին դասախոսների ներգրավվածության մասին` https://bit.ly/45KCFYe
👨🏫 Մյուս կողմից, Հայաստանում պակաս չկա տարբեր ՏՏ միջոցառումների. օրինակ, Դիլիջանում մեկնարկել է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը` https://bit.ly/3qDilJP
🎮 Շարունակենք ՏՏ թեման. պատմում ենք Gamescom 2023-ի բացմանը եղած անոնսների մասին` https://lav.pan.am/GS2023
🎭 NVIDIA-ն էլ շարունակում է ակտիվորեն ներդնել AI-ը խաղային միջավայր. արդեն ցույց է տվել էմոցիոնալ NPC-ներ` https://bit.ly/3E8jADD
📈 Ընկերության բաժնետոմսերը տարեսկզբից երեք անգամ թանկացել են` հասնելով պատմական մաքսիմումի` https://bit.ly/3QOG7wQ
Հավանաբար, շնորհիվ AI-ի ոլորտում ակտիվ ինովացիաների
🤖 OpenAI-ն էլ բացում է GPT-3.5 Turbo-ն անհատական կարգավորման համար` https://bit.ly/47G6mvw
🍎 Անցնենք առաջ. ի՞նչ նորություն է առաջարկում Apple-ը iOS 17 Beta 7-ում` https://bit.ly/3YNTWxN
💻 Ու ինչո՞ւ են Samsung-ի պլանշետները զիջում Apple-ին` https://bit.ly/3KW6TQb
📱 Samsung-ի, որի Galaxy S24 Ultra-ն կրկնելու է էկրանի ու սմարթֆոնի դիմային մակերեսների հարաբերակցության` Galaxy S10-ի ռեկորդը` https://bit.ly/45zsl5o
🏭 Մի քանի բառ նոր գործարանների մասին. ասում են` Huawei-ն ամբողջ Չինաստանում գաղտնի արտադրություններ է հիմնում` ամերիկյան պատժամիջոցներին դիմակայելու համար` https://bit.ly/45n1tpC
🏗️ Իսկ Intel-ը Մալայզիայում խոշոր ֆաբրիկա է պատրաստվում բացել` https://bit.ly/3spLLeU
📢 Ու վերջում` ուսումնական տարվան ընդառաջ Team-ն առաջարկում է նոր սմարթֆոններ` մատչելի գնով` https://fb.watch/mI2u0sxY0M
📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ՝ բլեքջեքով և Google-ի թափանցիկ գովազդով, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan