#cyberPAN
September 5, 2023

🧠 #cyberPAN (79)

Ինֆոգրաֆիկայում` սմարթֆոններով բջջային ցանցերի բաժանորդների թիվն է աշխարհում հիմա ու մոտ ապագայում. ավելի մանրամասն` https://bit.ly/3Z5ztVm


Cyber շաբաթը՝ մեր Team-ակցի հետ.


Իսկ հիմա անցնենք շաբաթվա դայջեսթին.

Վերջին մեմերից մեկում ասվում է. եթե տխրել ես, որ ամառն ավարտվում է, ապա հիշիր, որ այլևս ստիպված չես լինելու գործ ունենալ այնպիսի արարածների հետ, ինչպիսիք են մոծակները, ճանճերը, մեղուներն ու էլեկտրական ինքնագլոր վարողները. Փարիզը որոշել է ընդհանրապես չսպասել ցրտերին ու արգելել է այդ տեխնոլոգիական «չարիքի»վարձույթը:

🧖‍♀️ Բայց տեխնոլոգիաները հիմնականում բարի են ու հեշտացնում են կյանքը. օրինակ, Google-ը հեշտացրել է մարդկանց աշխատանքը մեծ տվյալների հետ` https://bit.ly/45v6Djg
Նախորդ շաբաթ Google-ն ընդհանրապես շատ օգտակար էր. տեսեք

🖼️ Ընկերությունը ներկայացրեց AI գեներացված նկարները մակնշելու հուսալի մեթոդ` https://bit.ly/3L3Wdz8

☁️ Ձեռքի հետ հայտարարելով, որ գեներատիվ AI-ի ոլորտի ստարտափերի կեսից ավելին օգտագործում են ընկերության ամպային ծառայությունները` https://bit.ly/3sxxJrx

📱 Վերջում էլ զուտ պատահաբար պաշտոնական կայքում ցույց տվեց Pixel 8 Pro-ի լուսանկարները` մինչև անոնսը` https://bit.ly/3qK7Lkd
Հերթական անգամ

🥱 Ու եթե Pixel-ի ֆանատներն արդեն պատկերացում ունեն նոր սմարթֆոնի մասին, ապա Samsung-ի սիրահարները պիտի սպասեն. Galaxy S23 FE սմարթֆոնն ու Galaxy Tab S9 FE պլանշետը ցույց կտան միայն տարեվերջին` https://bit.ly/3OV69Mr

👨‍🏫 Իսկ Samsung-ի գլխավոր մրցակից Apple-ը պատրաստ է իր հերթական պրեզենտացիային. թե ինչ է սպասվում սեպտեմբերի 12-ին` https://bit.ly/3spXMAQ

🤿 Նոր ինֆորմացիա կա նաև Apple VisionOS Beta 3-ի մասին` https://bit.ly/3qQzek4

💵 Apple-ը պլանավորում է նաև այս տարի իր վրա վերցնել TSMC-ի գործարանի հզորությունների 100%-ը` https://bit.ly/44x1RjW

📈 NVIDIA-ն էլ իրենով է արել հաշվարկների արագացուցիչների շուկայի ավելի քան 95%-ը` https://bit.ly/45vMCJt

💫 Անցնենք առաջ. եթե հոգնել եք երկրային խղճուկ հազարներից, միլիոններից ու միլիարդներից, կարդացեք մեր հետաքրքիր լոնգրիդը մարդու գտած ամենամեծ թվերի մասին [ուշադրություն, հոդվածը կարող է գլխապտույտ առաջացնել]` https://lav.pan.am/math

🌌 Գիտության թեման շարունակենք M51 գալակտիկայի հիանալի պատկերներով, որոնք ստացել է Ջեյմս Ուեբի աստղադիտարանը` https://bit.ly/486wpfI

💩 Ծայրահեղ տհաճ միջադեպ է տեղի ունեցել` կապված Gemini աստղադիտարանի հետ, որը հաքերային հարձակման հետևանքով դադարեցրել է աշխատանքը` https://bit.ly/44AKpv7

🇦🇲 Հայաստանյան գիտությունը նույնպես բացահայտում է իր ներուժը. մեր Denovo-ն մասնակցում է դենգե վիրուսի դեմ հակավիրուսային միացությունների նախագծմանը` https://bit.ly/45xlXMn

🏆 Ու քանի խոսք գնաց ներուժից, հայտնի են դարձել «Ներուժ 4.0» ծրագրի հաղթողները` https://bit.ly/3EhWR8r


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ՝ բլեքջեքով և Lenovo-ի հենդհելդով, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan