#cyberPAN
September 12, 2023

🧠 #cyberPAN (80)

Ինֆոգրաֆիկայում` գեյմինգ ինդուստրիայի թվերը. Ավելի մանրամասն` https://bit.ly/45KnOgW


Cyber շաբաթը՝ մեր Team-ակցի հետ.


Իսկ հիմա անցնենք շաբաթվա դայջեսթին.

Google-ը ստիպելու է գովազդատուներին մակնշել արհեստական բանականության գեներացրած քաղաքական հայտարարությունները. Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի կարգախոսներից ելնելով` Google-ը մի փոքր ուշացել է:

👩‍🚀 Ընտրության առաջ են նաև գեյմերները` խաղալ տիպիկ Bethesda-ի խաղ, թե վատ No Man’s Sky. ամփոփում ենք ստուդիայի magnum opus-ի` Starfield-ի մասին կարծիքները` https://lav.pan.am/starfield

🎮 Starfield-ը Redfall-ի հարամից հետո Xbox էքսկլյուզիվի մեծ հույսն է, բայց Game Pass-ն այս ամիս մուլտիպլատֆորմ այլ առաջարկներ էլ ունի` https://bit.ly/3Z93Slp

🤷‍♂️ Bethesda-ի հսկայի ոչ միանշանակ գնահատականները Microsoft-ի միակ խնդիրը չեն. MS SQL-ի սերվերների FreeWorld-ի հարձակման են ենթարկվել` https://bit.ly/3qRsaE4

🤥 Նաև, Microsoft-ը Apple-ի հետ պնդում են, որ Bing-ն ու iMessage-ը բավարար հայտնի չեն ԵՄ-ում gatekeeper-ի ստատուսի համար` https://bit.ly/3r9TVHP
Էն դեպքն է, երբ սեփական պրոդուկտը թերագնահատելը արդարացված է

🤡 Apple-ում երկար մտածել են ու հասկացել` ինչպես սիրուն ձևով անցնել ֆիրմային Lightning-ից USB-C-ի` https://bit.ly/45Wp94a
Սա էլ պիժոնության արժեքը

💻 Բացի այդ, ընկերությունը, հնարավոր է, ներկայացնի Air-ից էլ էժան MacBook` https://bit.ly/45C9fff

📈 Apple-ի հասունացման խնդիրներից անցնենք Intel-ին. չիպային հսկան 65նմ ուժային կիսահաղորդիչներ է արտադրելու Tower Semiconductor-ի համար` https://bit.ly/3PuhSmQ

💰 Իր չիպային խնդիրները լուծելու համար $40 մլրդ կծախսի Չինաստանը` https://bit.ly/44EmpHE
Դա թույլ կտա մեղմել ամերիկյան առևտրային պատժամիջոցների վնասը

📊 Բայց չիպը չիպ չի առանց լավ բենչմարկի թեստի. Cinebench 2024-ը զգալի առաջընթաց է ոլորտում` https://bit.ly/3r3yp7O

👨‍🔧 Քանի խոսք գնաց թեստերից, ստուգեք ձեր գիտելիքները էլեկտրականության ոլորտում` https://bit.ly/3R82xJC
Իսկական էլեկտրիկները կգնահատեն

🌚 Անցնենք գիտությանը. հնդկական լուսնային սարքն ավարտել է իր հիմնական գիտական ծրագիրը` https://bit.ly/3Prwjb2

🐡 Հնէաբաններն էլ հետ չեն մնում` պարզել են, որ առաջին խորջրյա ձկները գոյություն են ունեցել 120 մլն տարի առաջ` https://bit.ly/3EsHdqY

⚠️ Մեր դարդերի մասին. թե ինչով է վտանգավոր Ակադեմիական քաղաքի նախագիծը, պատմում է գիտնականը` https://bit.ly/3r2wErj

🇦🇲 Լավ լուր էլ ունենք. Հայաստանում կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա` https://bit.ly/3R9kRCk


📭 Մեր այն ընթերցողներին էլ, ովքեր ուզում են ևս մի քանի լրացուցիչ հետաքրքիր և արդիական նորություն ստանալ՝ բլեքջեքով և BG3-ի նոր հոթֆիքսով, ինչպես նաև բաց չթողնել մեր #բառարան-ի շարքը, խորհուրդ ենք տալիս բաժանորդագրվել մեր #լավPANեր-ին` https://pan.am/luvpan