#իվենթաPAN
Yesterday

🚀 #իվենթաPAN Weekly (153)

🎧 Լուսանկարում հայերի սիրելի գուժաբեր Լեդի Գագան է, ում կյանքի նպատակն է իր տեսահոլովակներով կանխորոշել հայության ապագան։ Գագան Հայաստանով երկար փնտրտուքներից հետո գտել է եզակի հայ տղամարդու, ով 25 տարեկանից հետո չունի ավանդական խաշագարեջրային փորիկ։ Լավ, իսկ հիմա թողնենք մի կողմ կատակն ու բոդիշեյմինգը և պատմենք ձեզ Գագայի վերջին ելույթից. երգչուհին վերջերս ելույթ է ունեցել աշխարհի ամենահայտնի երաժշտության և արվեստի փառատոնում՝ լեգենդար Coachella-ում, և, վկաների խոսքով ու մասնագետների պնդմամբ` սա Գագայի լավագույն կենդանի շոուներից է եղել։ Երգչուհին կատարել է ամենասիրված երգերը, ներկայացել ամենավառ ու համարձակ կերպարներով, պարել է և ընդհանրապես ինչ ասես, որ չի արել բեմում՝ մեծ բավականություն պատճառելով իր «փոքրիկ հրեշներին», ինչպես նա սիրալիր կոչում է իր երկրպագուներին։ Առաջարկում ենք դիտել ելույթից հատված՝ https://youtu.be/owO7wglMofI


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🛐 Ոչ բոլորը կարող են գլուխ գովալ, որ իրականացրել են իրենց մանկության երազանքները, էլ ավելի քչերը՝ որ կատարել են իրանց մանկության խոստումները։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այդ եզակիներից է։ Իսկ թե ինչ խոստման մասին է խոսքը, կիմանաք PAN-ի մեր այս կարդալիքից։ Այս անգամ որոշել ենք պատմել ամենաքննարկվող, հակասական, մի քիչ սկանդալային, բավականին հեղափոխական, ազատական, բայց միաժամանակ զուսպ, արգենտինական տանգո պարող և ֆուտբոլով հետաքրքրվող կերպարի՝ վերջին Հռոմի պապի մասին։ Օրերս կյանքից հեռացած Ֆրանցիսկոսը հասցրել է լուրջ փոփոխություններ անել Վատիկանում, բարձրացնել հոգևորական կանանց դերը, բարձրաձայնել ԼԳԲՏ համայնքի խնդիրների մասին, թույլ տալ ԼԳԲՏ զույգերի միավորումը, թույլատրել տրանսգենդեր անձանց հոգևոր պաշտոններ զբաղեցնել, խոսել պատերազմներից, չվախենալ կոչել երևույթներն իրենց անուններով, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը, խոսել Արցախից և, ի վերջո, այցելել Հայաստան՝
📖 lav.pan.am/popefrancis


Անցնենք մեր իվենթներին․

🌸 Ցեղասպանության տարելիցից հետո ավանդաբար ամեն տարի անցկացվում է Ծաղկահավաք, այս տարին ևս բացառություն չէ. ամսի 26-ին կարող եք օգնել հավաքել ծաղիկներն ու մասնակցել վերամշակման գործընթացին՝ https://tinyurl.com/hp2r9kun

🎻 Նույն օրն «Արամ Խաչատրյանում» կարող եք լսել ֆրանսահայ լեգենդար ռեժիսոր Անրի Վեռնոյի ֆիլմերի կինոերաժշտությունը՝ Սիմֆոնիկի կատարմամբ՝ https://tinyurl.com/mtvxu2a2

📽️ Քանի խոսք բացվեց ֆիլմերից, առաջարկում ենք ձեզ գնալ Դիլիջան՝ հաճելին ու էլ ավելի հաճելին համատեղելու. #cinePAN-ի մեր սիրելի հեղինակ Արման Գասպարյանը վերաբացված Epicure-ում կանցկացնի Տարանտինոյի Once Upon a Time in Hollywood-ի կինոդիտում՝ https://tinyurl.com/39ms7wte

💃🏻 Վերադառնանք Երևան, որտեղ ամսի 29-ին՝ Պարի միջազգային օրը, Ազատության հրապարակում հավաքվելու են պարելու ազգային պարեր. լիցքաթափվելու հիանալի առիթ է՝ https://tinyurl.com/ydynejh3

🎷 Առաջիկա օրերը հայաստանում ոչ միայն պարային, այլև ջազային են լինելու. Ուլիխանյանում ամսի 26-ին Վահագն Հայրապետյանը ելույթ կունենա Osmose տրիոյով՝ https://tinyurl.com/97pstkk5

🎶 Նույն վայրում ամսի 30-ին նշվելու է Ջազի միջազգային օրը, ելույթ կունենան ակումբի բոլոր աստղերը, տպավորիչ jam session է սպասվում՝ https://tinyurl.com/5fdf7enb

🎵 Իսկ Կասկադում այդ օրն ավանդաբար ամբողջ քաղաքն է ջազ լսելու. վստահ ենք՝ տեսնելու և լսելու եք բոլոր ամենահայտնի ու սիրված երաժիշտներին, մնում է՝ Սուրենյանը լավ եղանակ ապահովի՝ https://tinyurl.com/3s83dhez

🎚️ Tonelab-ում այս ուրբաթ տարվա իր առաջին համերգը կտա ԹմբաԹա ֆոլկ ֆյուժն անսամբլը. հնչելու են նաև նոր ստեղծագործություններ՝ https://tinyurl.com/2rktvw8y

🎸 Ամսի 28-ին էլ կարող եք տանել ձեր ընկերներին «Առնո Բաբաջանյան»՝ լսելու պրոգ ռոք՝ էլեկտրական կիթառի, դաշնամուրի, ֆլեյտայի, բասի և հարվածայինների յուրօրինակ միաձուլմամբ՝ https://tinyurl.com/3b97d7we

🙈 Իսկ ամսի 27-ին կարող եք տանել ձեր թշնամիներին Կենդանաբանական այգի, որտեղ կնշվի Բորենիների միջազգային օրը (մենք գիտենք՝ հաստատ մտքիդ ինչ-որ մեկը եկավ)՝ https://tinyurl.com/mrxwpeuy

💼 Ապրիլի 25-ին և 26-ին կանցկացվի այս տարվա Career City Fest-ը՝ միավորելով լավագույն գործատուներին, առաջատար փորձագետներին և ամենանպատակասլաց մասնագետներին (եթե դրանցից ոչ մեկի շարքերին չեք դասվում, միևնույն է՝ գնացեք տեսնելու լինկդինյան «պոնտերը» օֆլայն ռեժիմում)՝ https://tinyurl.com/ecyrrk5e


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ Հայաստանում այժմ շատ պոպուլյար են coffee rave-երը, և եթե մաման չի թողնում ձեզ սովորականներին, ապա կարող եք մայիսի 4-ի առավոտյան տժժալ CAVA-ում՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N152)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan