🚀 #իվենթաPAN Weekly (167)
📷 Ասում են՝ օգոստոսի այս երկնային կրակը չի դադարի, հովերն էլ չեն ընկնի, ու անգամ անզոր են Սուրենյանի էջում ձեր աղոթքներն ու քրտնած մատներով դրված լացող սմայլիկները. միայն մեկ բան կարող է փրկել իրավիճակը՝ Անդիի օգոստոսի 5-ի համերգը։ Մինչև ժպտերես իրանահայ երգիչը չգա Հայաստան ու իր քաղցր ձայնով չերգի «գարուն, գարուն, գարուն է», ոչինչ չի փոխվելու։ Եթե, այնուամենայնիվ, դրանից հետո էլ ոչինչ չփոխվի, միանգամից ասում ենք՝ մենք դրա համար պատասխանատվություն չենք կրում, էն՝ Անդին, էս՝ դուք, իրար հետ լուծեք հարցերը։ Բայց մինչ այդ կարող եք լսել թե՛ հայերի, թե՛ իրանցիների կողմից այդքան սիրված արտիստի՝ հեռավոր 2008-ի մեծ համերգից մի հատված։ Ու թեև այդ համերգից արդեն գրեթե 20 տարի է անցել, երգիչը շարունակում է մեծ դահլիճներ լցնել ու ուրախացնել հազարավոր մարդկանց՝
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🤖 Ասում են՝ Ավստրալիայում շատ գեղեցիկ է, բայց այնտեղ ամեն ինչ ուզում է ձեզ սպանել։ Մոտ ապագայում այդպիսի վտանգ կարող է ստեղծվել արդեն ձեր տանը նստած ժամանակ, նույնիսկ եթե այդ տունն Ավստրալիայում չէ, և սպանել ձեզ կուզի ոչ թե ինչ-որ հայտնի կենդանի, այլ՝ անհայտ ծագման «Աբո»։ Լավ, մի քիչ չափազանցնում ենք, գուցե վտանգն այդքան մեծ չէ, բայց AI տեխնոլոգիաների ստեղծման հիմքում կանգնած մասնագետներն ահազանգում են, որ «մենք հրեշ ենք ստեղծել», և արհեստական բանականությունը սովորել է ոչ միայն խաբել, մանիպուլացնել, շանտաժի ենթարկել օգտատերերին, այլև կարողանում է թաքցնել իր մղումները, որոշումներ կայացնելու ճանապարհները և փորձում է շրջանցել մարդու հրամանները։ Մի խոսքով՝ թվերից ու մետաղից բաղկացած այդ երևույթը սովորել է «ֆռացնել» իր «կաշվե» տիրակալներին։ #PAN-ի այս կարդալիքից կարող եք իմանալ՝ ինչ ռիսկեր են պարունակում այդ զարգացումները, արդյոք արդեն պետք է կասկածամտորեն վերաբերվել յուրաքանչյուր «խելացի» թեյնիկի ու փոշեկուլի և որքան մոտ էին իրականությանը «Տերմինատորի» Սառա Քոնորի ու «Ես ռոբոտ եմ» ֆիլմի դետեկտիվ Դել Սփուների վախերը՝
🍑 Սկսենք ամենակարևորից՝ օգոստոսի 3-ին Երևանում կարող եք տեսնել Ջենիֆեր Լոպեսի փառահեղ հետույքը և լսել նրա կատարումները. ասում են՝ երգչուհուն բերում են որպես մխիթարանք Սնուփ Դոգի չկայացած համերգի փոխարեն՝ https://tinyurl.com/mvwbwsrc
💔 Բայց հայու կոտրված սև սրտի համար Ջեյ Լոյի «վարդագույն ներքնազգեստը» ի՞նչ մխիթարանք է. իսկական մխիթարանք կարող է դառնալ օգոստոսի 5-ին Համալիրում կայանալիք՝ իրանահայ քաղցրալեզու երգիչ Անդիի համերգը՝ https://tinyurl.com/uabxbn9s
🧪 Իսկ ավելի էքսպերիմենտալ և բազմաժանր երաժշտական փորձառության սիրահարների համար այս ուիքենդն իսկական տոն է. Ֆիլհարմոնիայի ամբողջ շենքը վերածվել է մեծ լաբորատորիայի, Նոթեյշնս փառատոնի շրջանակում այնտեղ կլինեն ինստալյացիաներ, ձայնային փորձարկումներ, ներկայացումներ և Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի շուրջ բացառիկ փորձեր՝ https://tinyurl.com/32hycnya
🌍 Ոչ պակաս էքսպերիմենտալ և յուրահատուկ միջոցառում է ամսի 1-2-ին «Հայֆիլմում». այդ հարթակի համար անսովոր հեդլայներ է ընտրել «Գործարան.fm»-ը՝ գլխավոր սթեյջում կլինի «Հող Արթուն», իսկ մյուս երկու բեմում կնվագեն դիջեյներ տարբեր երկրներից՝ https://tinyurl.com/nha9yufa
🎸 Անցնենք ռոքի. ToneLab-ը սկսում է թեժ օգոստոսը Rozen Tal-ի ոչ պակաս թեժ համերգով. Նրանցից բացի, բեմում կլինեն նաև այլ ռոք երաժիշտներ՝ https://tinyurl.com/2kwt94at
☠️ Օգոստոսի 5-ին էլ Zhesht Events-ը հերթական «ոչ աստվածահաճո» համերգն է կազմակերպում Տիկնիկայինում. այս անգամ Հարեյանի «գլուխը կորցրածները» վայելելու են ֆլորիդյան death metal՝ Malevolent Creation խմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/yd4bymxf
🌆 Ջազային երեկոների ու գեղեցիկ տեսարանների սիրահարներն այդ օրը կարող են անցկացնել Օպերայի տանիքում, որտեղ երևանյան երկնքի տակ ելույթ կունենան Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը և Արտյոմ Մանուկյանը՝ https://tinyurl.com/3hzjrskc
🌠 Հաջորդ օրը նույն տանիքում կարող եք դիտել աստղերն ու վայելել Ֆորշի և «Ռե մինոր» բենդի կատարումները՝ https://tinyurl.com/528wufw5
🎷Իսկ Ուլիխանյանում ամսի 5-ին ֆանկային տրամադրություն է. բեմում կլինեն Ամիրյան Միշն ու Նալբանդյան եղբայրները՝ իրենց Funkabout-ով՝ https://tinyurl.com/5n82a89e
🪘 Եթե օգոստոսը ձեզ համար բավականաչափ թեժ չէ ու կարիք եք զգում ավելացնելու բրազիլական նոտաներ, պետական ջազ նվագախումբն ամսի 6-ին կընձեռի այդպիսի հնարավորություն՝ բոսա-նովայի ու սամբայի ոճով՝ https://tinyurl.com/5dp3h6we
🎧 Թումոյում էլ այս ուրբաթ ազատ մուտքով «Ուրիշ համերգ» է լինելու. մի շարք փորձառու երաժիշտներ, այդ թվում՝ Գրեմմիի մրցանակակիր, ամերիկահայ պրոդյուսեր Peyote Beats-ը, մի բեմում հանդես կգան Թումոյի սաների հետ՝ https://tinyurl.com/msu49nsy
🛍️ Իսկ ամսի 2-3-ին արդեն Թումոյի ստուդիաներում կարող եք մասնակցել տոնավաճառի ու ձեռք բերել հագուստից մինչև աքսեսուարներ, ձեռագործ խեցեղենից մինչև զարդեր՝ https://tinyurl.com/4ahn5t9k
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս օգոստոսի 2-ին գնալ Ari Stand-Up ակումբ ու մասնակցել մի հետաքրքիր ձևաչափով նախագծի, որի շրջանակում փորձառու կոմիկներն ուղղորդում են սկսնակներին, սովորեցնում նրանց կատակել ու համ ու հոտ տալիս երբեմն տափակ կատակներին՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N166)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan