#իվենթաPAN
July 25

🚀 #իվենթաPAN Weekly (166)

📷 Համացանցում կատակում են, որ Coldplay-ն այսքան տարի ոչ մի single չի թողարկել, բայց այս վերջերս մեկ օրում՝ ընդամենը մեկ չարաբաստիկ համերգի ժամանակ «թողարկել» է միանգամից չորսը։ Դեռ վստահ ասել չենք կարող՝ հայտնի սկանդալի բոլոր կողմերը կդառնան սինգլ, թե ոչ, բայց ինչպես կատակասեր Ryanair ընկերության սմմ-շիկն է գրել՝ մի բան պարզ է՝ ավիաընկերությունն ու Coldplay խումբն ունեն մեկ ընդհանրություն՝ բաժանում են զույգերի։ Ձեզնից շատերը գուցե մինչ այս պահը միշտ երազել են լինել խմբի համերգներին, իսկ այժմ այս հայփի ալիքի տակ էլի ավելի շատ են ուզում կենդանի լսել իրենց սիրելի արտիստներին։ Մինչ դուք կգտնեք հարմար քաղաքում նրանց համերգի տոմս, մինչ մի քանի տարուց կհասնի դեսպանատան ձեր հերթը, առաջարկում ենք հիմա՝ առանց սպասելու, առանց «բռնվելու» ռիսկերի և հավելյալ ծախսերի վայելել խմբի ելույթը Jingle Bell Ball-ից՝ https://youtu.be/-Nwa2U-7sQA


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🫢 Հայ կանանց խմբերում Astronomer ընկերության (արդեն նախկին) ղեկավար Էնդի Բայրոնի մասին կարճ ու կոնկրետ կասեին՝ «դավաճան տղամարդը շնից չի տարբերվում», իսկ նրա օրինական կնոջը կտային ամենաունիվերսալ խորհուրդը՝ «բրախի», ու թերևս ճիշտ կանեին։ Եթե խմբի անանունների ամուսինները սովորաբար շատ պրիմիտիվ ձևով են բռնվում՝ հեռախոսային նամակագրության միջոցով, ու նրանց դավաճանության մասին գիտեն քչերը, ապա այս դեպքում Էնդիի ու իր ընկերության HR բաժնի ղեկավարի միջև սիրային կապի մասին նրա կինն իմացել է ամբողջ աշխարհի հետ միասին՝ Coldplay-ի չարաբաստիկ համերգի չարաբաստիկ kiss cam-ի տեսանյութից։ Իհարկե, եթե տեսանյութի հերոսներն այդպես չխառնվեին իրար, գուցե ոչ մեկ, այդ թվում՝ խմբի ֆրոնտմեն Քրիս Մարտինը, ուշադրություն չդարձներ նրանց, բայց, ավա՜ղ, նյարդերը տեղի տվեցին։ #PAN-ի այս կարդալիքից կարող եք իմանալ այս «թաց» պատմության բոլոր պիկանտ մանրամասները, որոնք, հավանաբար, արդեն մեմերի տեսքով տեսել եք սոցցանցերում, քանի որ թեման անտարբեր չի թողել ոչ ոքի, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝
✍️ https://lav.pan.am/4single


Անցնենք մեր իվենթներին․

💦  Ի դեպ, քանի խոսք գնաց «թացի» մասին, հիշեցնենք, որ այս կիրակի բոլորի սիրելի և ատելի Վարդավառն է, որը՝ որպես իրական հեթանոսական տոն, կարող եք նշել Գառնու տաճարում՝ https://tinyurl.com/3dnzt9hs

🎪  Կամ երեք օր շարունակ թրջվել, պարել, լսել տարատեսակ երաժշտություն, մասնակցել արշավների ու վարպետաց դասերի Կողբի արդեն ավանդական դարձած Վարդավառի փառատոնին, որի մուտքն անվճար է, բացառությամբ սիմֆոնիկ ռոք համերգի՝ https://tinyurl.com/4p4hnmjj

🎸  Ռոքային հիթեր սիմֆոնիկ մատուցմամբ կարող եք լսել նաև՝ չհասնելով Կողբ, Երևանում՝ Կամերային երաժշտության տանը, ամսի 26-ին՝ https://tinyurl.com/bdh3yese

🎺  Նույն վայրում, բայց արդեն բացօթյա, հուլիսի վերջին օրը կարող եք վայելել «Արցախ» ջազ նվագախմբի համերգը՝ հայկական մեղեդիներից մինչև լատինամերիկյան ռիթմեր՝ https://tinyurl.com/59msy5py

🎷  Երբ խոսք է բացվում ջազի մասին, անհնար է չհիշատակել Ուլիխանյանը. ամսի 25-ին ակումբում բոլորի շատ սիրելի Dialog Project-ն է՝ https://tinyurl.com/4dj5skvu

🎼  Իսկ հուլիսի 31-ին այդ բեմից կհնչեն 60-ականների ջազային մոտիվներ՝ Դեյվ Գյոդակյանի բենդի կատարմամբ՝ https://tinyurl.com/582up8p7

🎤  Հուլիսի 30-ին Hard Rock-ում Aram MP3-ի համերգն է. հավանաբար, վաղուց չեք լսել նրա կատարումները, այդ օրն ունեք հնարավորություն լրացնելու բաց թողածը՝ https://tinyurl.com/bdmwt4h4

💖  Արամից անցում կատարենք երիտասարդության կուռքերին՝ K-Pop ժանրի արտիստներին. իհարկե, շատ անսպասելի է, բայց The Gate-ում K-Pop փարթի է, Սեուլից եկած արտիստի մատուցմամբ կորեական թրենդային երաժշտություն է հնչելու՝ https://tinyurl.com/vfundpev

🔊  Ավելի ավանդական էլեկտրոնային երաժշտության տակ պարելուն սովորների համար կարող ենք առաջարկել այս ամբողջ ուիքենդը կամ դրա որևէ օրն անցկացնել ՊԷՈՒ-ում, որն ավանդավար իր ծնունդն է նշում ու արդեն չորրորդ սեզոնի սկիզբը՝ https://tinyurl.com/yc5dm8a4

🚪  Մինչ ՊԷՈՒ-ն բացում է նոր սեզոնը, TheOffice-ը փակում է հինը, հուլիսի 26-ին կարող եք գնալ ձեր սիրելի ակումբ ու վայելել այս սեզոնի վերջին իվենթը. հուսով ենք՝ սեպտեմբերին հանգիստ կվերաբացվեն և չի խանգարի ոչ մի ռեյդ ու ռեմոնտ՝ https://tinyurl.com/mvjbzpu7

🌀  Իսկ «Հայֆիլմում» ոչ մի սեզոն ոչ բացվում է, ոչ՝ փակվում. ամսի 25-26-ին մեծ ռեյվ է լինելու, կգործի չորս սթեյջ, կնվագեն ինչպես սիրված լոկալ արտիստներ, այնպես էլ արտերկրացի՝ https://tinyurl.com/4ba43jjx

🐸  Եվ ավարտենք տարվա ամենաբարի միջոցառմամբ՝ այս շաբաթ օրը Երազ այգում ավանդաբար կանցկացվի Չոչի մրցույթ. եթե ձեր փոքրիկը շատ ճարպիկ է, կարող եք մասնակցել, եթե չունեք փոքրիկ, բայց էքստրեմալ ու անողոք սպորտի սիրահար եք, կարող եք գալ՝ նայել՝ https://tinyurl.com/mv9xydce


📢  Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս արագ կողմնորոշվել ու այս ուրբաթ կամ շաբաթ օրվա համար գնել լեգենդար Բամբիռի համերգներից մեկի (կամ միանգամից երկուսի) տոմսեր. դրանց քանակը խիստ սահմանափակ է՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N165)


📭  Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan