#իվենթաPAN
Yesterday

🚀 #իվենթաPAN Weekly (175)

🫡 Մենք իհարկե դեռ խառն ենք, բայցև պատասխանատու այն տժժամոլների համար, որոնց «ընտելացրել ենք», ուստի չէինք կարող երկրորդ շաբաթն անընդմեջ թողնել ձեզ առանց լավագույն իվենթների մեր ընտրանու։ Հատկապես, որ այս շաբաթը լի է բազմազան շատ հավես միջոցառումներով։ Այնուամենայնիվ, չմոռանանք, որ իսկապես խառն ենք, և այս թողարկումը պատրաստելու համար սահմանափակ ժամանակ ենք ունեցել՝ մեր brand new PANեցու ուտել-քնելու և էլ չասենք, թե ինչ անելու միջակայքում։ Այս մի քանի րոպեում ձեզ համար առանձնացրել ենք առաջիկա օրերի թոփ 5 լավագույն իվենթները, որ հաստատ չարժե բաց թողնել։ Իսկ մյուս շաբաթ արդեն կվերադառնանք լիարժեք դայջեսթի՝ կարդալիքով, բլեքջեքով և պոռնի… էէէ, իվենթների ամբողջական ցանկով ու տեսանյութով


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🏙️ Սկսենք շաբաթվա ամենակարևոր իվենթից՝ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարությունից. Երևանի պես խառն ու անհամատեղելին համադրող այս միջոցառման ընթացքում կարող եք Սիզընսի այգում լսել Benny Benassi, իսկ Հրապարակում՝ Թաթա, նստել էլեկտրոնային երաժշտությամբ ավտոբուս, կամ ֆուտբոլ խաղալ Սախարովի հրապարակում՝ https://tinyurl.com/5h6e3fj3

👨‍💻 Այս օրերի մյուս մեծ իրադարձությունն ամենամյա DigiTec-ն է Մերիդիանում. երեք օր շարունակ հայկական ամենամեծ, ամենահարուստ, մարքեթինգային ամենամեծ բյուջեն և ոչ պակաս մեծ ամբիցիաներն ունեցող տեխնոլոգիական և ոչ միայն ընկերություններն ի ցույց կդնեն իրենց հնարավորությունները մեկ հարկի տակ՝ https://tinyurl.com/fa76dksc

🎛️ Այս տարվա DigiTec-ը հոբելյանական է, ուստի ունենալու է նաև մշակութային մեծ տարր՝ DZEN աուդիովիզուալ փառատոնը՝ կազմակերպված Rambalkoshe-ի կողմից. 3 օր, 5 սթեյջ, ավելի քան 100 արտիստ, որոնց թվում՝ Տիգրան Համասյանը, Միշոն, Fantastic Man-ն ու լիքը-լիքը տաղանդավոր դեմքեր, և այս ամենը՝ անվճար (մարդ երեխային թողնի՝ գնա վայելի)՝ https://tinyurl.com/4pvj5nwz

🎻 Հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը շատերի մոտ ամենաջերմ հիշողություններն է արթնացնում՝ փոքր տարիքում դիտած ամենասիրելի ֆիլմից մինչև սիրելիի հետ կինոթատրոնի հետևի շարքերում դիտված նոր բլոքբասթեր. ամսի 10-ին ամենահայտնի ու սիրված ֆիլմերի սաունդթրեքերը կարող եք լսել Համալիրում՝ սիմֆոնիկ մեկնաբանությամբ՝ https://tinyurl.com/5e32wprp


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք շաբաթ օրը գնալ Ari Stand-Up՝ ցրվելու, զվարճանալու և լսելու երկու կոմիկի համերգ. Երևանում ելույթ կունենան Յան Զուբկովը և Դանյա Սլոբոդենյուկը՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N174)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan