🚀 #իվենթաPAN Weekly (174)
📷 1999 թվականի Woodstock-ը թեև քաոտիկ էր ու անարխիստական, երաժշտության առումով, այնուամենայնիվ, բացառիկ էր։ Ճիշտ է՝ ի տարբերություն առաջին փառատոնի, երաժշտական ժանրերը բազմազան չէին, ուղղվածությունը հիմնականում ռոքային ու մետալային էր, ինչն էլ իր հերթին սնում էր ամբոխի մասկուլինությունն ու ագրեսիան, բայց բեմում էին Limp Bizkit-ը, Korn-ը, Metallica-ն, Red Hot Chili Peppers-ն ու այլ դեմքեր։ Վերջիններիս ելույթը, թերևս, ամենաէպիկն էր և ավերիչը. սկզբում տղաները պարզապես կատարում էին իրենց լավագույն հիթերը, Ֆլին ինչպես միշտ ազատություն էր տվել ոչ միայն հոգուն, այլև՝ մարմնին՝ նվագելով ամբողջությամբ մերկ, իսկ հետո կազմակերպիչները որոշեցին ռոմանտիկ միջավայր ստեղծել՝ մարդկանց բաժանելով 100,000 մոմ, և այդտեղից սկսվեց իսկական «կրակ Հիսուսի անունից», որի վրա իրենց հերթին յուղ լցրեցին «կծու պղպեղները»՝ կատարելով Ջիմի Հենդրիքսի Fire երգի քավըրը։ Հենց այս երգի տակ փառատոնը կորավ կրակի ճիրաններում։ Առաջարկում ենք վայելել խմբի տպավորիչ ելույթը, եթե, իհարկե, այն ընդունելի է ձեր նուրբ աչքերի համար՝ https://youtu.be/Q0ps-dJ9eX0
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
✌️ Շոգ, 💩, կրակ և ամենաթողություն. այսպիսին էր 1999-ի Woodstock-ը։ Դա, իհարկե, չի դարձնում այդ փառատոնը պակաս պատմական և նշանակալից, չի նվազեցնում երաժշտական ու ժամանցային ոլորտների վրա դրա ազդեցության կարևորությունը, սակայն փաստն այն է, որ 1969-ի բարի հիպիական վիճակը կրկնել չստացվեց, ամեն ինչ այլ էր՝ մարդիկ, պայմանները, ժամանակի տենդենցները։ Մերկությունն այլևս ազատության նշան չէր, այլ՝ հրավեր բռնաբարության, երաժշտությունը ոչ թե հանգստացնում և ուրախացնում էր, այլ արթնացնում ագրեսիա, փառատոնի տարածքը ոչ թե բնության գրկում գտնվող երկրորդ տուն էր, որին խնամքով էին վերաբերում, այլ՝ շոգ ու ասֆալտապատ ռազմական ավիաբազա, որը պետք էր ոչնչացնել, ու ընդհանրապես ամեն ինչ պետք էր կրակին մատնել։ Բայց փառատոնը դրական կողմեր էլ է ունեցել։ #PAN-ն այս կարդալիքով պատմում է Woodstock-ի էպիկական շարունակության ու «անփառունակ վախճանի», հնին նոր կյանք տալու անհաջող փորձերի, ինչպես նաև այն մասին, թե ինչպես են տարբեր սերունդներ յուրովի ընկալում ազատությունը, ու որտեղ է ավարտվում ազատությունը՝ տեղը զիջելով ավերիչ ամենաթողությանը՝
✍️ https://lav.pan.am/woodstock2
🌿 Մենք՝ հայերս, առաջին քրիստոնյա ազգն ենք, ուստի մեր փառատոներն ավելի զուսպ են և աստվածահաճո. այսպես, սեպտեմբերի 26-30-ը կանցկացվի «Արևորդի» 13-րդ փառատոնը՝ 30+ բնապահպանական ֆիլմի ցուցադրությամբ, թեմատիկ հանդիպումներով և կենդանիների դիմակահանդես-շքերթով՝ https://tinyurl.com/22mr4h8r
🧪 Սեպտեմբերի վերջին օրը Հայաստանում կսկսվի Գիտության շաբաթը. արդեն երկրորդ տարին է՝ Օպերայի բակը կվերածվի գիտության «սրբատեղիի»՝ դասախոսություններ, գիտական խաղեր, փորձարարական գոտիներ, գիտաֆանտաստիկայի օրեր և նույնիսկ արվեստ՝ https://tinyurl.com/4mkrx7vk
⛰️ Իսկ այս ուրբաթ նույն վայրում «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսն է, որի շրջանակում Իտալիա ճամփորդել նախընտրողները կարող են բացահայտել մեր 10 մազի համն ու հոտը և մյուս անգամ Միլանի փոխարեն գնալ Ստեփանավան՝ https://tinyurl.com/3fs697n6
🍯 Իսկական և օգտակար քաղցրի սիրահարների համար հատուկ այս շաբաթ ու կիրակի Երազ այգում կանցկացվի «Մեղրատոն» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառը. մեղրից բացի, կլինի նաև ազգային երգ ու պար՝ https://tinyurl.com/3cuxjhw9
🎸 Անցնենք երաժշտական իրադարձություններին. ռոքերները միշտ են եղել ուշադրության կենտրոնում, և հայ ռոքերները բացառություն չեն, ToneLab-ում այս ուրբաթ Rozen Tal-ենք նշում են իրենց 10-ամյակը՝ նոր սինգլների պրեմիերաներով և հին ու սիրված երգերի կատարմամբ՝ https://tinyurl.com/5defxnwn
🔊 Ոչ պակաս թեժ է անցնելու նաև ռեյվերների ուրբաթը՝ հատկապես երիտասարդ. CyberFolk-ն իր հերթական MERGE-ն է կազմակերպում, նվագելու են սկսնակ արտիստներն իրենց մենթորների հետ՝ https://tinyurl.com/muwmbjb2
💿 Նույն օրը Woods-ում կմիավորվեն Rambalkoshe-ն ու Gortsaran.FM-ը. կնվագի 6 արտիստ, կլինի նաև ցուցահանդես՝ https://tinyurl.com/yc6nxd2z
🎻 Ավելի ռոմանտիկ ուրբաթ երեկո նախընտրողներն այդ օրը կարող են գնալ Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ լսելու ռոմանտիկ կամերային երաժշտություն՝ https://tinyurl.com/mwh2zmvr
💍 Իսկ «Մատանիների տիրակալի» ֆաները հաստատ կնախընտրեն Mystery Ensemble-ի համերգը, որի շրջանակում կհնչի ֆիլմի երաժշտությունը՝ տեղափոխելով ներկաներին էլֆերի, հոբիթների և թզուկների աշխարհ՝ https://tinyurl.com/yf6derye
🎹 Արամ Խաչատրյանում ամսի 27-ին կհնչի լեգենդար Առնո Բաբաջանյանի երաժշտությունը՝ ժամանակակից արտիստների և Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ https://tinyurl.com/3euv2bdx
🎷 Ու մի քիչ էլ ջազ. կիրակի Ուլիխանյանում կարող եք վայելել Դեյվ Գյոդակյանի The Originals քվինտետի կատարումները՝ https://tinyurl.com/v2bu56pe
🥁 Իսկ հոկտեմբերի 2-ին այդ բեմում կլինի արդեն Միքայել Ոսկանյանի MVF Band-ը՝ իր ալտերնատիվ ջազով և էթնո-ֆյուժնով. ի դեպ, խումբն իր առաջին քայլերը հենց այս բեմում է արել՝ https://tinyurl.com/8t3wwwe2
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք ուրբաթ օրը գնալ Ari Stand-Up՝ լսելու «Մեծ թեման», որի շրջանակում կոմիկները և հյուրը՝ Էդուարդ Քալանթարյանը, կկիսվեն իրենց հուզող հարցերով, որոնց մեջ, գուցե, ձեզ հուզող հարցեր ևս լինեն՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N173)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan