#իվենթաPAN
September 19

🚀 #իվենթաPAN Weekly (173)

📷 Քանի խոսք է բացվել տարօրինակ, ցուցադրական և ֆանատիկ սպանություններից, տեղին է հիշատակել Ջոն Լենոնի դեպքը։ 1980-ի դեկտեմբերի 8-ին՝ ժամը մոտ 17:00-ին, Լենոնը և Օնոն դուրս են գալիս տնից և գնում ձայնագրման ստուդիա, այդ պահին նրանց մոտենում է երիտասարդ երկրպագու Մարկ Չեփմենը, ինքնագիր է խնդրում ու ստանում, իսկ մի քանի ժամից նույն երկրպագուն երկու անգամ կրակում է ստուդիայից իր տուն վերադարձող Լենոնի վրա. երաժիշտը մահանում է։ Բայց եկեք տխուրի մասին չխոսենք։ Ողբերգությունից 6 տարի առաջ՝ 1974-ին, Լենոնը Madison Square Garden-ի մեծ բեմում միանում է Էլթոն Ջոնին, և նրանք միասին կատարում են երեք երգ՝ Whatever Gets You thru The Night, Lucy In The Sky with Diamonds ևI Saw Her Standing There։ Այդ կենդանի ելույթը համարվում է Լենոնին վերջիններից։ Առաջարկում ենք վայելել երկու մեծ արտիստի համատեղ կատարումը, ինչպես նաև գնահատել նրանց կերպարների տարբերությունը, ասես երկուսն էլ սեպտեմբերյան մի առավոտ իրենց երևանյան բնակարանի պատուհանից դուրս են նայել և չեն կողմնորոշվել՝ ինչ հագնել այս փոփոխական եղանակին՝ https://youtu.be/8WgG6bTX6k0


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


⚖️  Եթե համաձայն չես մարդու հետ, արդյո՞ք դա բավարար պատճառ է՝ նրան կյանքից զրկելու։ Կարծես, պատասխանը միանշանակ է՝ ոչ, բայց արի ու տես, որ այսօր ԱՄՆ հասարակությունը բաժանվել է երկու մասի և ընդհանուր հայտարարի չի գալիս այս հարցի շուրջ։ Իսկ թեման Չարլի Քըրքի սպանությունն է։ Վերջին օրերին, հավանաբար, այս անունը լսել եք յուրաքանչյուր թեյնիկից։ Քըրքն ԱՄՆ երիտասարդ քաղաքական գործիչ էր՝ Թրամփի մտերիմ շրջանակից, հայտնի էր իր շատ ոչ միանշանակ պնդումներով, որոնց հիմքում հաճախ կեղծիքն ու մանիպուլյացիան էին, դեմ էր աբորտներին, անգամ եթե հղիությունը բռնաբարության հետևանք է, դեմ էր նույնասեռականներին, դեմ էր պատվաստումներին (մենք վստահ ենք, որ մեր ընթերցողներից ոմանք կիսում են Քըրքի կարծիքը վերոնշյալ հարցերի շուրջ), բայց փոխարենը կողմ էր զենքի ազատ կրմանը՝ համարելով, որ դրա համար արժե «տարեկան մի քանի կյանքով վճարել». հենց այդպես էլ եղավ՝ այս դրույթի համար նա փաստացի վճարեց իր իսկ կյանքով։ Ու քանի ԱՄՆ-ն ու դրա հետ ամբողջ համացանցը քննարկում են Չարլի Քըրքին սպանելու ճիշտ ու սխալ կողմերը, #PAN-ը որոշել է իր այս կարդալիքում ամփոփել այդ պատմության ամենաուշագրավ մասերը՝ պատմելով թե՛ զոհի, թե՛ մեղադրյալի, թե՛ ԱՄՆ-ում տիրող տրամադրությունների մասին՝
✍️ https://lav.pan.am/charliekirk


Անցնենք մեր իվենթներին․

🎤  Այս ուիքենդ Երևանում վրացական վայբեր են լինելու. Serena-ում ամսի 19-ին ելույթ կունենա հայերի՝ վերջին շրջանի ամենասիրելի վրացի արտիստը՝ Tamada-ն՝ իր շատ յուրահատուկ կատարումներով՝ https://tinyurl.com/bvjneaau

🎶  Վրացիները «կգրավեն» նաև Հայֆիլմը, որտեղ երկու օր շարունակ 5 սթեյջում ելույթ կունենա ավելի քան 30 արտիստ Հայաստանից, Վրաստանից և այլ երկրներից. եղանակով պայմանավորված՝ սա գուցե վերջին իվենթը դառնա՝ բակի արևը վայելելու հնարավորությամբ՝ https://tinyurl.com/3c2mhvdy

⛪  Ամսի 20-ին էլեկտրոնային երաժշտություն առաջին անգամ կհնչի Զվարթնոցի տաճարի տարածքում. արդեն նախապես սպասում ենք Հարեյանի նզովքին, satanayakan dj porno մեկնաբանություններին և աստվածների անունից կազմակերպիչների գլխին ուղարկվող կրակին՝ https://tinyurl.com/p4bbnpxj

🎈  Նույն օրը կա նաև մի այլ՝ շատ ավելի անմեղ միջոցառում՝ Air Fest VI փառատոնը, որի մուտքը «կոպեկներ» արժե (ընդամենը 1000 դրամ), իսկ ելույթ կունենա «Լավ էլի» խումբը՝ https://tinyurl.com/47yyuu5t

🍻  Ուրբաթ օրը Stop-ում անհավանական խմոցի է լինելու, որի համար երկու առիթ կա՝ ակումբի 20-ամյակը և ամենառոքենռոլային FairWind-ի չափահասությունը. ճիշտը գնալն է՝՝ https://tinyurl.com/bdd5v3c7

🎧  Ռոքի մյուս օջախում՝ ToneLab-ում, ամսի 19-ին էքպերիմենտներ են անելու տարբեր երաժիշտներ՝ խառնելով ջազի, ֆանքի, հիփ-հոփի, ռեփի և այլ ժանրերի հնչյունները՝ https://tinyurl.com/288akjb2

🎸  Իսկ հաջորդ օրն արդեն կտիրի ավելի ավանդական՝ ռոքային տրամադրություն. մենահամերգով հանդես կգա Vanakan խումբը՝ ներկայացնելով իր նոր սինգլը՝ https://tinyurl.com/y3s32cr9

🎼  Սահուն եկանք հասանք Անկախության օրվան. շաբաթ օրը՝ տոնին ընդառաջ, Ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի տոնական համերգ՝ https://tinyurl.com/3ucdbu9u

💡  Հենց Անկախության օրն էլ երևանցիները և քաղաքի հյուրերը կարող են վայելել Օպերայի շենքի նոր գույներով լույսերի վառման արարարողությունը՝ https://tinyurl.com/249heek5

🛝  Այդ օրն է լինելու նաև մայրաքաղաքի ամենամեծ անվճար հանրային խաղահրապարակի բացումը՝ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ. խաղահրապարակը զբաղեցնում է 2000 քմ տարածք և նախատեսված է 0-12 տարեկան երեխաների համար՝ https://tinyurl.com/jw2fuyjn

🥂  Ամսի 20-21-ին ևս մեկ ուրախ առիթ կա՝ արդեն ոչ թե երեխաների, այլ մեծերի համար՝ Spirits of Armenia ալկոհոլային խմիչքների փառատոնը՝ թթի օղուց մինչև խոհանոց և երաժշտություն՝ https://tinyurl.com/hkmujcut


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, առաջարկում ենք ՀՀ անկախության տոնին գնալ դիտելու «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» սարոյանական ներկայացումը՝ ամբողջ ընտանիքի համար, որը տեղի կունենա «Թատրոն տանիքում»՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N172)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan