🚀 #իվենթաPAN Weekly (172)
📷 Daft Punk ֆրանսիական երաժշտական դուետի անդամների ֆուտուրիստիկ կերպարներն ամբողջ աշխարհում պարզապես ոճի դրսևորում են, բայց փոշոտ ու այրված աղբանոցների հոտն օդում Երևանում կդառնային անհրաժեշտություն։ Չնայած խիստ կասկածում ենք, որ նման և անգամ ավելի փակ դիմակներն ու սաղավարտները կփրկեն նրանց գարշահոտությունից և քաղաքով մեկ տարածվող ավազային քամիներից։ Ինչևէ, եկեք տխուրի մասին չխոսենք, քանի որ, ցավոք, դրանից ոչինչ չի փոխվի։ Daft Punk-ը ոճային է ոչ միայն իր վիզուալ կերպարների հաշվին, այլև՝ ստեղծած երաժշտության: Բացառիկ է նրանց գործակցությունն էլեկտրոնային երաժշտության պիոներ, իտալո դիսկոյի հիմնադիր Ջորջիո Մորոդերի հետ։ Արդեն պատկառելի տարիքում գտնվող կոմպոզիտորը Daft Punk-ենց հետ ունի մի համատեղ հիանալի կատարում, որի ընթացքում պատմում է իր կյանքի ու ոլորտում կայացման մասին։ Խորհուրդ ենք տալիս վայելել այս կենդանի համերգից տպավորիչ հատվածը՝ https://youtu.be/KOcGoC5NLVg
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ
🔥 Gen Z սերունդն ընդունված է համարել փոքր-ինչ ինֆանտիլ և ոչ նախաձեռնող։ Դե, ընդունված ասելով՝ նկատի ունենք, որ միլենիալներն այդպիսի կարծիք ունեն ավելի երիտասարդների մասին. գործատուները բողոքում են, որ ջենզի-ցիների վրա հույս դնել չի կարելի՝ պատասխանատվություն ստանձնել չեն սիրում, շատ աշխատել չեն սիրում, հանրությունն ասում է, որ անտարբեր են ու դատարկ, ոչինչ չասող հայացքներով են նայում և այլն։ Հենց իրենք՝ Z սերնդի ներկայացուցիչներն ասում են, որ պարզապես գիտեն իրենց սահմաններն ու ազատասեր են, ոչ թե նախորդ սերունդների պես՝ քաղաքավարության և հանրության պահանջների զոհ։ Ինչևէ, այդ ազատատենչ սերնդին փողոց դուրս գալ կարող էր ստիպել միայն մեկ բան՝ սոցցանցերի արգելափակումը։ Հենց դա էլ տեղի ունեցավ աղքատության և կոռուպցիայի մեջ թաղված Նեպալում, որտեղ արդեն մի քանի օր արյունոտ ու սարսափելի վիճակ է, որը սկսվել է պարզապես Ֆեյսբուքի և 25 այլ սոցցանցի արգելափակումից, իսկ շարունակվել զոհերով, բանտերից հազարավոր փախուստներով, այրված տներով և անորոշությամբ, ինչի մասին կիմանաք #PAN-ի այս կարդալիքից՝
✍️ https://lav.pan.am/nepal
🪩 Երևանյան շոգը, կարծես, կոտրվեց, բայց «Հայֆիլմում» այս շաբաթ օրը թեժ է լինելու. Yokozo x Dasta իվենթի շրջանակում Բուենոս Այրեսից մեր փոշոտ մայրաքաղաք է գալու Wachita China-ն, 3 սթեյջում 20 ժամ շարունակ նոնստոպ երաժշտություն է լինելու՝ https://tinyurl.com/yh2bt32n
🎂 Ոչ պակաս թեժ է լինելու ամսի 19-ին Stop-ում, որտեղ միանգամից երկու մեծ տոն է. ակումբը կդառնա 20 տարեկան, իսկ FairWind խումբը՝ չափահաս՝ https://tinyurl.com/bdd5v3c7
🎤 Արագ տեղափոխվենք Հրազդան, որտեղ այս շաբաթ օրը Ֆեստիվառն է. Սահմանադրության հրապարակում ելույթ է ունենալու Հարութ Փամբուկչյանը, նույն ինքը՝ Ձախ Հարութը՝ https://tinyurl.com/3jtefhrp
🎷 Եվ վերադառնանք Երևան, որտեղ ջազային տրամադրություն է. ուրբաթ Ուլիխանյանի բեմում միանգամից յոթ տաղանդավոր արտիստ է լինելու՝ Dialog Project նախագիծը՝ https://tinyurl.com/mrxm4hy2
🎺 Իսկ Dialog-ի Տիգրան Սուչյանի ղեկավարությամբ նույն վայրում սեպտեմբերի 18-ին ելույթ կունենա Արցախի պետական ջազ նվագախումբը՝ https://tinyurl.com/5fkhubcc
🕯️ Կամերային երաժշտության տանն այս ուրբաթ ռոմանտիկ տրամադրություն է տիրելու. 3000 մոմի լույսի ներքո ելույթ կունենա Սարյան քառյակը՝ կատարելով Adele-ի, Imagine Dragons-ի և Coldplay-ի կատարումներից (խորհուրդ ենք տալիս այցելել միայն սեփական կանանց հետ, if you know what we mean)՝ https://tinyurl.com/3t4bw56y
🎻 Սեպտեմբերի 15-ին էլ կբացվի «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնը, և միաժամանակ կսկսվի սիմֆոնիկի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը. բացման համերգը՝ Արամ Խաչատրյանում՝ https://tinyurl.com/yjzejevr
🧵 Կասկադում էլ երկու օր շարունակ՝ ամսի 13-14-ին մշակութային տոն է լինելու՝ My Handmade Armenia ցուցահանդես-տոնավաճառը. հայ և վրաց վարպետների ստեղծագործություններ, վարպետաց դասեր, տարազների շքերթ և շատ ավելին՝ https://tinyurl.com/mryz7euw
🎠 Երազի այգում ամսի 13-ին ևս փառատոնային տրամադրություն է. երեխաների և ընտանիքների համար նախատեսված միջոցառումը կներառի զարգացնող խաղեր, սեմինարներ, պարեր, համերգ և լիքը հետաքրքիր անելիքներ՝ https://tinyurl.com/59hznswe
😂 Նույն օրն արդեն առանց երեխաների՝ միայն մեծերով, կարող եք հավեսով ծիծաղել ու զվարճանալ Սունդուկյանի թատրոնում, որտեղ իր ստենդափ մենահամերգով հանդես կգա Սերգեյ Օրլովը՝ https://tinyurl.com/4n9xn4ku
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս բաց չթողնել մեկ այլ ստենդափ համերգ, որը կկայանա Ari-ում ամսի 13-ին. ելույթ կունենա հայտնի կոմիկ Չերմեն Կաչմազովը՝ https://idram.app.link/Idram_PAN
#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N171)
📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan