#իվենթաPAN
September 5

🚀 #իվենթաPAN Weekly (171)

📷 Հեռավոր 2009-ին, երբ մինչև լեգենդար Քիթ Ֆլինթի մահը դեռ 10 տարի կար, The Prodigy խումբն իր անզուգական ոճի մեջ պայթեցրել է բրիտանական Glastonbury փառատոնի բեմը։ Էլեկտրոնային երաժշտության ոլորտում հեղափոխություն արած խումբը բավականին սպոնտան է ստեղծվել՝ բրիտանացի դիջեյ Լիամ Հոուլեթի երաժշտական ճաշակի, որևէ մասնագիտություն ու կոնկրետ զբաղմունք չունեցող Քիթ Ֆլինթի անվերջանալի էնտուզիազմի և խարիզմայի ու Մաքսիմ Ռեալիթիի ձայնային տաղանդի վրա։ Անդերգրաունդից մինչև աշխարհի ամենամեծ բեմեր հասած խումբը շատ բան է արել աշխարհում ռեյվ մշակույթի կայացման ու վերաիմաստավորման համար, անգամ կարողացել է ելցինյան Ռուսաստանում ավելի քան 200,000 մարդ հավաքել իր համերգին։ Խմբի գործունեության մեջ եռամյա դադար է եղել Ֆլինթի մահից հետո, սակայն 2022-ից Փրոդիջիենք կրկին վերադարձել են ու շարունակում են տժժացնել՝ https://youtu.be/-DkWqvNtrP4


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ


🚫 «Կնոջ «ոչ»-ը նշանակում է «այո», բայց մի քիչ համոզելով». այս հիմար մտքի հեղինակները չստացված pickup գուրուներ և իրենց գյուղի հերոս «օրիորդապնդիչներ» են, որոնց թվում է, թե կինն ավար է, և նրան պետք է գրավել խուլ ու կույր պնդաճակատությամբ։ Հաճախ նման մոտեցում են ցուցաբերում նաև շատ հայտնի մարդիկ. նրանց պնդաճակատության ու անշնորհքության հետևում իշխանությունն է և սեփական անպատժելիության վստահությունը, ինչպես նաև այն համոզմունքը, որ իրենք ցանկալի ու գրավիչ են յուրաքանչյուր կնոջ համար։ Վերջին տարիներին նման պատմություններն ավելի հաճախ են քննարկվում, որոշները՝ նույնիսկ հասնում դատարանի դուռ։ #PAN-ի այս կարդալիքից կարող եք իմանալ Ժերար Դեպարդյեի շուրջ վերջին սկանդալի մասին, որի հետքերով 76-ամյա դերասանին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում, այսինքն՝ նա կարող է իր օրերն ավարտել անազատության մեջ։ Մեղադրանքը՝ 22-ամյա դերասանուհու բռնաբարություն. ի դեպ, այդ աղջիկը նաև Դեպարդյեի ընկերոջ դուստրն է՝
✍️ https://lav.pan.am/depardieu2


Անցնենք մեր իվենթներին․

⚽  Սկսենք ամսվա իրադարձությունից՝ Հայաստան–Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումից, որի տոմսերը հիմա վերավաճառվում են անգամ 800,000 դրամով. եթե ձեզ համար ձեր երիկամներն ավելի կարևոր են, կարող եք դիտել այս պատմական խաղը մատչելի գնով՝ Դալմայի պարկինգում՝ https://www.facebook.com/events/1307894827526213/

🌾  Անցնենք փառատոներին. ամսի 6-7-ին կարող եք մասնակցել իսկական Բերքի տոնին՝ Գյուղական կյանքի և ավանդույթների 12-րդ փառատոնին, ու ավելի քան 200 ֆերմերից գնել ձեր ուզած համովությունները՝ https://www.facebook.com/events/918028080407939/

🍯  Համովիկներ, իսկ ավելի կոնկրետ՝ մեղր կարելի է ձեռք բերել նաև Երևանում՝ Armenia EXPO-ի շրջանակում ամսի 5-ից 7-ը Համալիրում անցկացվող Մեղրի փառատոնի ընթացքում՝ https://www.facebook.com/events/1272661437700020

📚  Այս ամսվա թերևս ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնն է. 3 օր, լիքը գրքեր զեղչերով, նոր գրքերի շնորհանդեսներ, բազմաթիվ բանախոսներ, հետաքրքիր քննարկումներ, և այդ ամենը հենց քաղաքի սրտում՝ Հրապարակում՝ https://www.evnbookfest.com/

🎨  Գրքի փառատոնին զուգահեռ Գրականության և արվեստի թանգարանում ուրբաթ օրը կբացվի «Սարոյանական գույներ․ բառերից անդին» բացառիկ ցուցահանդեսը, որին կարող եք տեսնել Սարոյանի ավելի քան 100 նկարչական աշխատանքները (այո, Սարոյանը գրելուց զատ, նաև նկարել է)՝ https://www.facebook.com/events/747923611448790

🎼  Իսկ մեկ այլ գրողի՝ Ավետիք Իսահակյանի 150-ամյակի առթիվ նույն օրը Կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ՝ «Տաղարան» համույթի մասնակցությամբ՝ https://www.facebook.com/events/756323350461116/

🥁  Հաջորդ օրը նույն վայրում կհնչեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Հանս Ցիմերի ստեղծագործությունները՝ բոլորիս սիրելի ֆիլմերից՝ «Գլադիատորից» մինչև «Դյուն»՝ https://www.facebook.com/events/1421650849079817/

🎻  Աշխարհահռչակ ֆիլմերի սաունդթրեքեր կարող եք լսել նաև հաջորդ օրը՝ Համալիրում. Cinema Medley-ի շրջանակում դրանք կկատարի պետերբուրգյան Imperial Orchestra-ն՝ https://www.facebook.com/events/1375761440312246/

🕺  Ու դե ի՞նչ ուսումնական տարվա սկիզբ առանց ավանդական «Դանդաղ արտասահմանյան»-ի. սեպտեմբերի 5-ին կարող եք կրկին տեղափոխվել այն իրականություն, որտեղ կար բուլինգ, «յուբկա բարձրացնելու օր» և «գլուխդ տանը մոռանայիր» արտահայտությունը՝ https://www.facebook.com/events/1125972812751717/

🎧  Իսկ սեպտեմբերի 6-ին կարող եք գնալ «Հայֆիլմ», որտեղ նոր Khsh.fm նախագիծն իր առաջին իվենթն է անելու՝ Գերմանիայից, Ֆրանսիայից և Բրիտանիայից հրավիրված արտիստներով՝
https://tinyurl.com/2esyf4c5


📢  Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս բաց չթողնել «Հայֆիլմում» ամսի 5-6-ին կայանալիք էպիկ ռեյվը՝ Woozy Tunes x Spinx9-ը 3 սթեյջով, տասնյակ արտիստներով և հատուկ շուով՝ https://idram.app.link/Idram_PAN


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N170)


📭 Մեր կարդալիքը, իվենթների ընտրանին ու տեսանյութը վայելելուց հետո մի՛ ալարեք և բաժանորդագրվեք մեր #լավPANեր-ին, որպեսզի հետ չմնաք շաբաթվա լավագույն իվենթներից [ու ոչ միայն]՝ ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan