#իվենթաPAN
July 20, 2023

🚀 #իվենթաPAN (68)

Լուսանկարում գեղեցկուհի Ջեյն Բիրկինն է՝ երիտասարդ ու համարձակ, ինչպիսին նրան կհիշեն շատերը։ Նախորդ դարի սեքս սիմվոլ, տաղանդավոր դերասանուհի ու երգչուհի, Սերժ Գենսբուրի սիրելի Բիրկինը մահացավ նախորդ շաբաթ, բայց նրա երգերը, ֆիլմերը և նրա անունը կրող՝ HERMÈS-ի հայտնի Birkin պայուսակը դեռ երկար տարիներ կհիշեցնեն Ջեյնի տաղանդի ու մշակույթի վրա ունեցած ազդեցության մասին։ Վայելեք նրա վերջին համերգներից մեկը ոչ այդքան հեռավոր 2018-ից՝ https://youtu.be/Het35shq79Y


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ.


Տարիներ շարունակ աշխատո՞ւմ եք կոպեկների դիմաց, նույնիսկ բժշկական ապահովագրություն չունեք, իսկ ձեր ղեկավարները տասնյակ անգամներ ավելի փող են վաստակում ու «մենք բոլորս մի ընտանիք ենք» ասում` աշխատավարձի բարձրացման փոխարեն։ Փորձենք մխիթարել ձեզ. Հոլիվուդում էլ հազարավոր դերասաններ նույն պրոբլեմներն ունեն։ PAN-ը պատմում է դերասանների ու սցենարիստների խնդիրների, նրանց համատեղ խոշոր գործադուլի և դրա հետևանքների մասին՝ https://lav.pan.am/onstrike


Իսկ հիմա անցնենք մեր իվենթներին․

☕ Անցնենք մեր իվենթներին. հուլիսի 21-ին Հայաստան է գալու Black Coffee-ն, ինչպես մեկնաբանություններում ասում են պսկովահայ մորաքույրները՝ ազգը պղծելու համար՝ https://bit.ly/3XXzzxF

🎛️ Rambalkoshe-ն նման մեղադրանքներից վստահաբար կխուսափի, չէ՞ որ հուլիսի 22-ին բերելու է ոչ թե ոմն սևամորթ արտիստի, այլ իսկական հայորդի ու տաղանդավոր երաժիշտ Արմեն Միրանին՝ https://bit.ly/3K2fQXR

🎚️ Նույն օրը Poligraf-ում ավանդական քլաբնայթ է՝ ակումբի DJ-ինգի դպրոցի սաների ու ռեզիդենտների մասնակցությամբ՝ https://bit.ly/3rJ9sy8

❌ Եկող շաբաթ ևս էլեկտրոնային երաժշտության հայտնի դեմք պիտի գար Հայաստան՝ Մարտին Գարիքսը, սակայն համերգը հետաձգվեց, և դեռ հայտնի չէ՝ երբ է կայանալու. տոմսերի գումարը կարող եք հետ ստանալ՝ https://bit.ly/3DkcADm

🔊 Իսկ հուլիսի 29-31-ը Դիլիջանում արդեն ավանդական դարձած Loopdeville-ն է լինելու, որն այս տարի նշում է իր 5-ամյակը՝ https://bit.ly/43DSgaK

🎤 Հուլիսի 22-ին Դիլիջանի Կինոյի տան բեմից կհնչի կոմպոզիտոր, վոկալիստ և MVF խմբի հիմնադիր Միքայել Ոսկանյանի երաժշտությունը. նա հանդես կգա մենահամերգով՝ https://bit.ly/3Dkcwn6

🎙️ Երևանում Ոսկանյանին կարելի է լսել հուլիսի վերջին շաբաթ օրը` Կոնդի տանը, որտեղ նա ելույթ կունենա Էբեջյան եղբայրների հետ՝ https://bit.ly/3O86ZoS

🍻 Այս ուիքենդ Երևանում «Գարեջրի օրեր» փառատոնն է՝ Գինու օրերի «փոքր եղբայրը». Սարյանի ճակատագրին կարժանանա Զաքյան փողոցը՝ https://bit.ly/3Q3mxfU

👨‍🏫 Իսկ այս կիրակի Սևանում մեկնարկում է Sevan Startup Summit-ը, որի վերադարձին շատերն էին սպասում. այն կտևի մեկ շաբաթ՝ https://bit.ly/44UwsbQ

👄 Եվ ավարտենք, թերևս, կրկին շատ մեկնաբանված ու «ազգը պղծելու» ռիսկեր պարունակող իվենթով. տիկտոկերների սիրելի Instasamka-ն ու Moneyken-ը գալիս են Երևան՝ https://bit.ly/43zeU3Z


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս հուլիսի 29-ին գնալ Երևան Պարկ, որտեղ ամառային բարի միջոցառում է՝ Summer Splash-ը, լիքը ջրով, փրփուրով ու անակնկալներով


📭 Իսկ մեր դայջեսթներից ձեզ բաժանում է ընդամենը մեկ հպում և ձեր ծուլությունը. մի՛ ալարեք, բաժանորդագրվեք, ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan