🚀 #իվենթաPAN (69)
Այս լուսանկարով դժվար է ճանաչել Շինեյդ Օ՛Քոնորին, չէ՞ որ նրան հիմնականում ճանաչում են աչքերով։ Իռլանդացի երգչուհու անունը գուցե շատերը չգիտեն, երգերը նույնպես ոչ բոլորն են լսել, բայց նրա գեղեցիկ աչքերը ծանոթ են միլիոնավոր մարդկանց։ Ցավոք, երեկ Շինեյդի աչքերն ընդմիշտ փակվեցին՝ թողնելով նրա արվեստը գնահատողներին մեծ ժառանգություն, իսկ բոլոր մնացածին հիշեցնելով մենթալ առողջության թեման կարևորելու մասին։ Բայց եկեք կտրվենք տխուրից ու վայելենք տաղանդավոր Շինեյդի կատարումը, երբ նա դեռ երիտասարդ էր ու առույգ՝ https://youtu.be/G4yRUO5IR8o
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ.
Երբ մարդիկ հազարներով միասին են հավաքվում, ինչ ուզում՝ անում են, ինչպես ուզում՝ հագնվում են, իսկ ամբողջ տեսարանը հիշեցնում է Mad Max ֆիլմի նկարահանումները, դա միշտ չէ, որ ապոկալիպսիսի նշան է, դա կարող է լինել Burning Man հայտնի փառատոնը, կամ գուցե ինչ-որ այլ հայտնի ու հնչեղ փառատոն. PAN-ն այս անգամ պատմում է աշխարհի ամենագժական երաժշտական փառատոների մասին, ինչպես նաև մեկ հայկականի՝ Loopdeville-ի, որը ևս մեծ պոտենցիալ ունի՝ https://lav.pan.am/festivals
Իսկ հիմա անցնենք մեր իվենթներին․
🏕️ Վերջինս իր 5-ամյակը կտոնի հուլիսի 29-31-ը Դիլիջանում, սակայն նոր վայրում և այս անգամ Bassiani-ից հյուրերի մասնակցությամբ՝ https://bit.ly/43DSgaK
🏞️ Rambalkoshe-ն էլ հուլիսի 30-ին հրավիրում է Ստեփանավանի Major's House, որտեղ ևս կարելի է վայելել լավ երաժշտություն ու բնությունը՝ https://bit.ly/3QfPiWV
💦 Մեր այս դայջեսթը «քաղաքից դուրս» կոնցեպտով է. հուլիսի 29-30-ին Նոյեմբերյանի սարերում՝ Շահրի գոլ տեղանքում կարող եք նշել Վարդավառը տավուշյան ոճով՝ https://bit.ly/43EOWwd
🍑 Իսկ հուլիսի 30-ին Գնդեվազ գյուղում Ծիրանի փառատոն է, այս անգամ՝ ուտելու, և առանց համաշխարհային ռեժիսորների՝ https://bit.ly/3Oevq3V
🎙️ Փառատոներից, կարծես, պրծանք, բայց դեռ կմնանք «քաղաքից դուրս». հուլիսի 28-ին Սիսիանում Վարդան Պետրոսյանը ներկայացում կունենա և կշփվի տեղի երիտասարդների հետ՝ https://bit.ly/3DuLrh4
🎠 Իսկ Վանաձորի LOFT-ում հուլիսի 30-ին տեղի խելացիները կարող են խաղալ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» պոպուլյար խաղը՝ https://bit.ly/3DQuSfX
🤓 Ի դեպ, Երևանի LOFT-ում ևս կկազմակերպվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», բայց այս անգամ մինչև 18 տարեկան խելացի պատանիների համար («խելացի»-ն մենք երկու տեղում էլ մեր կողմից ենք ավելացրել, դա պարտադիր պայման չէ)՝ https://bit.ly/3q83KFL
👨🏫 Եթե այս տարի Բարսելոնա մեկնելու պլաններ ունեք, ձեզ հաստատ կհետաքրքրի Անտոնիո Գաուդիին նվիրված դասախոսությունը Սարյանի տուն-թանգարանում. գնացեք՝ լսեք, հետո կգնաք՝ կտեսնեք՝ https://bit.ly/47jzxEC
🛍️ Հուլիսի 29-ին և 30-ին ոչ միայն տեսնել, այլև ինչ ուզեք՝ գնել հնարավոր կլինի հերթական «Կետ Մարկետում», որն այս անգամ ևս երկու օրով կգրավի Մաշտոցի Սիզնս պուրակը՝ https://bit.ly/3Yhru7a
🎹 Եվ վերջում՝ մի քիչ ջազ. կիրակի Կամերային երաժշտության տանը կնվագեն Վահագն Հայրապետյանը և Անդրեյ Զիմովեցը՝ https://bit.ly/3OwNBmJ
🎶 Իսկ օգոստոսի 3-ին կարող եք լսել ոչ միայն պարզապես ջազ, այլ լատինական ռիթմերով համեմված ջազ՝ մեծ ջազային նվագախմբի կատարմամբ՝ https://bit.ly/3DQv9iZ
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, էքստրիմի սիրահարներին և ոչ միայն հիշեցնում ենք, որ շաբաթ օրը Yell-ի ծնունդն է, ինչի կապակցությամբ մեծ ու թեժ իվենթ է սպասվում
📭 Վերջում էլ հիշեցնենք, որ այս կյանքը չափազանց կարճ է մեր դայջեսթներից հրաժարվելու համար, ուստի բաժանորդագրվեք ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan