🚀 #իվենթաPAN (70)
Լուսանկարում շքեղ և ոչ հայեցի Lady Gaga-ն է ու ակնհայտ պատճառներով շատ ուրախ Թոնի Բենեթը։ Գուցե քչերը գիտեն, բայց աստղերը, չնայած 60 տարվա տարիքային տարբերության, լավ ընկերներ են եղել և բազում համատեղ ելույթներ, երգեր ու անգամ շրջագայություններ ունեցել։ Բենեթ-Գագա դուետն արժանացել է մի շարք անվանի մրցանակների, իսկ երգչուհին փայլել է իր ջազային տաղանդով։ Հուլիսին Բենեթը հեռացավ կյանքից՝ ապրելով գրեթե մեկ դար։ Սա նրա ու Գագայի վերջին տուրի ամբողջական հոլիվուդյան համերգն է. վայելեք՝ https://youtu.be/l3BrzUP2-2k
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ.
Ամռան ավարտին մնացել է մեկ ամիս՝ ամենաարձակուրդայինը։ Իսկ ի՞նչ անել օգոստոսին, եթե ոչ կարդալ գրքեր։ Ու կապ չունի, թե որտեղ եք՝ լողափում, բազմոցին պառկած, թե վայելում եք տոթ երեկոն երևանյան սնդուսափայլ սրճարաններից կամ բարերից մեկում. PAN-ը հավաքել է ամառվա «կարդալիքների» հավես ցանկ՝ փորձելով բոլորի ճաշակին «ընկեր դառնալ»՝ https://lav.pan.am/booklist
Իսկ հիմա անցնենք մեր իվենթներին․
📚 Մեր խորհուրդ տված գրքերը և այլ գրքեր ձեր ճաշակով կկարողանաք գտնել օգոստոսի 5-ից 6-ը Դիլիջանի քաղաքային զբոսայգում անցկացվող գրքի ընտանեկան տոնավաճառին՝ https://bit.ly/43TZyqX
🍷 Ի դեպ, նույն օրերին Դիլիում կարելի է ոչ միայն կարդալ, այլև զգալ ձեզ իսկական գինովցած պոետ՝ լիքը տարբեր գինիներ համտեսելով Դիլիջանի գինու փառատոնին՝ https://bit.ly/3YA6BnX
🖼️ Հայրաքաղաք Գյումրիում ևս առաջիկայում ակտիվ օրեր են սպասվում՝ օգոստոսի 4-ից 20-ը անցկացվում է միջազգային Gyumri Art Week-ը՝ ցուցահանդեսներով, ներկայացումներով, ինստալյացիաներով, համերգներով և այլնով՝ https://bit.ly/3YgUoUZ
🛍️ Մայրաքաղաքը ևս չի զիջում ակտիվությամբ. օգոստոսի 5-ին և 6-ին TUMO Studios-ը կանցկացնի իր ամառային տոնավաճառը՝ https://bit.ly/47b71F7
🎉 Մեկ այլ տոնավաճառ՝ «Կապը» կանցկացվի նույն օրերին պետական Ֆիլհարմոնիայի շենքում՝ բերելով իր հետ ֆիլմերի և մուլտերի դիտումներ, ջազային ու ռոք բենդեր, վինիլային երաժշտություն և ավելին՝ https://bit.ly/3rVEgfm
🎤 Իսկ օգոստոսի 5-ին կարող եք լսել ռեփ, ընդ որում՝ և՛ ռուսական, և՛ հայկական. Каста-ն, 3.33-ը և Գրիշա Աղախանյանը կիսելու են բեմը ¯\_(ツ)_/¯ ՝ https://bit.ly/43Wl2U2
🎸 Հաջորդ օրը «Պոլիգրաֆում» մեթալ է հնչելու՝ հայկական, վրացական և անգամ իրանական խմբերի մասնակցությամբ՝ https://bit.ly/45dc1qN
🎶 Ռոքային տրամադրություն է տիրելու նույն վայրում նաև ամսի 8-ին, բայց այս անգամ ամերիկյան A Place to Bury Strangers խմբի մասնակցությամբ՝ https://bit.ly/43SPej4
🎹 Վերջում մի քիչ էլ ջազ ու բլյուզ. օգոստոսի 5-ին «Ուլիխանյանում» ելույթ կունենա Վահագն Հայրապետյան տրիոն՝ https://bit.ly/47bXtd3
🕶️ Իսկ ամսի 10-ին Կամերային երաժշտության տան զբոսայգում կարող եք լսել Ռեյ Չարլզ՝ նորաստեղծ «Արմ սթրոնգ» նվագախմբի և Հայկ Պետրոսյանի մատուցմամբ՝ https://bit.ly/47gXOek
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս օգոստոսի 13-ին գնալ Երևան Պարկ ոչ միայն ուրախանալու և ատրակցիոնները վայելելու, այլև Խաղողօրհնեքին մասնակցելու
📭 Վերջում էլ հիշեցնենք, որ այս կյանքը չափազանց կարճ է մեր դայջեսթներից հրաժարվելու համար, ուստի բաժանորդագրվեք ու վայելեք մեր #լավPANեր-ը՝ անվճար ստանալով դրանք հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan