#իվենթաPAN
August 10, 2023

🚀 #իվենթաPAN (71)

Այս կադրերը ծանոթ են բոլորին, ովքեր վերջին օրերին մտել են համացանց, քանի որ ամեն թեյնիկից կարելի էր լսել ու տեսնել մեր էքս-փեսայի վերադարձի մասին։ «Քանյեահայտնությունը» կազմակերպել է ամենաթրենդային ռեփերներից մեկը՝ Թրևիս Սքոթը Հռոմում իր համերգի ընթացքում. և դա մեծ անակնկալ էր բոլորի համար։ Ուեսթը ելույթ չի ունեցել անցած տարվանից, երբ հաղորդումներից մեկի ընթացքում հակասեմիթական հայտարարություններ է արել։ Եթե դեռ չեք հասցրել տեսնել, վայելեք՝ https://youtu.be/FVkKymI-neI


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ.


Եթե փոքր ժամանակ մտածում էինք, որ «ուսուցիչները զուգարան չեն գնում», մեծ տարիքում սկսում ենք մտածել, որ հայտնի ու հարուստ դեմքերը «հաստատ ոչ մի դարդ ու ցավ չունեն»։ Բայց երկու դեպքում էլ դա այդպես չէ։ #PAN-ը պատմում է անթերի թվացող սելեբրիթիների՝ Քարդաշյանի, Հադիդ քույրերի և այլոց թույլ կողմերի մասին, իսկ ավելի կոնկրետ՝ հիվանդությունների, որոնք հաճախ ստիպում են նրանց դադար վերցնել կարիերայից, իսկ երբեմն՝ անգամ հրաժարվել փառքից՝ հօգուտ բուժմանը՝ https://lav.pan.am/illnesses

Իսկ հիմա անցնենք մեր իվենթներին․

⛔ Իսկ մեզ մոտ կրկին համերգ է չեղարկվել, ինչպես ասում են՝ «փըրգվանք», «ազգի պղծումը» հետաձգվում է. Little Big խումբը չի գա Հայաստան՝ «անվտանգության ռիսկերից» ելնելով՝ https://bit.ly/3DRkN2g

🎤 Մինչդեռ ռեփեր Խչոյի համերգն օգոստոսի 12-ին Համալիրում կկայանա, չնայած որ դժգոհներ էլի կան. ենթադրում ենք, որ ռեփերին փրկել է վանաձորցի լինելու փաստը՝ https://bit.ly/4549lMs

🧑‍🎤 Ի դեպ, Վանաձորում օգոստոսի 13-ին Երիտասարդների միջազգային օրն են տոնելու. Color fest է լինելու, իսկ վերջում ելույթ կունենա «Լավ էլի» խումբը՝ https://bit.ly/45nJwXz

🚲 Երիտասարդների օրը տոնելու են նաև ՀՀ այլ քաղաքներում. օրինակ՝ Գյումրիում այդ օրը օգոստոսի 12-ին կլինի հեծանվարշավ, իսկ վերջում՝ «ՄԵՆՔ Project»-ի ելույթը՝ https://bit.ly/4545D5t

🎙️ Նույն օրը Գավառում սպասվում է մեծ փառատոն՝ «Ֆեստիվառ». ելույթ կունենան մի շարք հայտնիներ, այդ թվում՝ Արամ MP3-ն ու Բրյունետը՝ https://bit.ly/3OxfE46

🔔 Տեղափոխվենք մայրաքաղաք, որտեղ շաբաթ օրը «Պոլիգրաֆում» Princess Diaries-ի առաջին Վերջին զանգն է. հագեք ձեր ամենասիրուն «շորիկները», և գուցե հենց դուք դառնաք թագուհին՝ անկախ սեռից՝ https://bit.ly/450zs6Z

🎵 Անդերգրաունդից՝ տանիք. օգոստոսի 15-ին Օպերայի տանիքում կհնչի Առնո Բաբաջանյան՝ https://bit.ly/448Cy7M

🎷 Իսկ հաջորդ օրը նույն Արամ Խաչատրյանի տանիքում ջազ կհնչի՝ լեգենդար Մալխասի կատարմամբ՝ https://bit.ly/3s3mJlw

🍇 Անցնենք ավելի աստվածահաճո իվենթների. այսպես, կիրակի օրը «Երևան պարկում» Խաղողօրհնեք է՝ երաժշտական ծրագրով ու ատրակցիոններով՝ https://bit.ly/3quWMe4

👀 Նույն օրը Խաղողօրհնեք են տոնելու նաև Երազ այգում՝ առանց ատրակցիոնների, բայց ժենգյալով հացով ու շուրջպարով՝ https://bit.ly/3OmZdYc

🕺 Իսկ շուրջպարին կարող եք պատրաստվել օգոստոսի 11-ին՝ սովորելով ու հայկական ազգային պարեր հենց Ազատության հրապարակում՝ https://bit.ly/3DMD00V


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս արդեն իսկ պատրաստվել հոկտեմբերին կայանալիք օդագնացության միջազգային փառատոնին՝ Հայաստանը երկնքից բացահայտելու


📭 Մենք էլ հիշեցնում ենք, որ բոլոր իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ-ով դեգերելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan