🚀 #իվենթաPAN (72)
Շոշափելով աստղերի (ինչպես նաև աստղաթափի) թեման՝ որոշել ենք այս շաբաթ վերհիշել ժամանակի փոփ արքայադուստր Բրիթնի Սփիրսին։ Ճակատագիրը Սփիրսին և՛ շատ է սիրում, և՛ միաժամանկ չի խնայում։ Երբեմնի ամենահայտնի աստղերից մեկը վերջին տարիներին բազում դժվարություններ է հաղթահարել՝ ծանր հոգեկան վիճակից մինչև սեփական հոր հետ խնդիրներ։ Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Սփիրսը բաժանվում է իր վերջին ամուսնուց՝ Սեմ Ասգարից։ Եկեք վերհիշենք մեր ու Բրիթնիի կյանքի անհոգ ժամանակները՝ լսելով նրա ելույթը 2001-ին MTV VMA-ում՝ https://bit.ly/45bPiMp
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ.
👩🎤 Տարվա կեսից ավելին անցել է, ամառը մոտենում է ավարտին, և ճիշտ ժամանակն է իմանալու՝ ինչ նոր ալբոմներ են թողարկել հայտնի երաժիշտները վերջին շրջանում։ Իհարկե, ալբոմները բազմազան են ու շատ, և դժվար էր ընտրել ընդամենը մի քանիսը, բայց PAN-ն առաջնորդվել է հետևյալ չափանիշներով՝ մի քիչ հին ռոք, մի քիչ նոր ռեփ, մի քիչ ֆեմինիզմ, աշխարհի «ամենաթանկ նստատեղերից» մեկը և անկրկնելի Beyonce (որի նստատեղը ոչ պակաս թանկ է ու լեգենդար)։ Կարդացեք, ընտրեք, լսեք՝ https://lav.pan.am/albums
Իսկ հիմա անցնենք մեր իվենթներին․
🌠 Երկրային աստղերից անցում կատարենք երկնայիններին․ քանի որ մինչև ամսվա վերջ աստղաթափ է սպասվում, այս ուիքենդին ևս հնարավորություն կա Սևանում հետևելու Պերսեիդների հոսքին ու «բոմբ» ֆոտոներ անելու՝ https://bit.ly/3ODlbWY
📸 Ի դեպ, ամսի 19-ին Լուսանկարչության միջազգային օրն է, որը կարող եք նշել Վանաձորի Լոֆթում՝ սեմինարով, վարպետության դասով և ֆոտոմրցույթով՝ https://bit.ly/45bxCR2
🎶 Սևանից ու Վանաձորից զատ, այս ուիքենդը կարելի է անցկացնել նաև Ջերմուկում, որտեղ Color Festival ու մեծ համերգ է սպասվում՝ https://bit.ly/45b2UHr
🪂 Եվ վերադառնանք Սևան, որտեղ կարելի է ոչ միայն նայել աստղերին, այլև հիացմունքով հետևել դրանց մոտ գտնվողներին՝ ամբողջ աշխարհից հմուտ օդաչուների, որոնք կմասնակցեն Պարապլաներային վայրէջքի ճշգրտության գավաթին՝ https://bit.ly/3DXndfM
📽️ Մինչդեռ Երևանում կարելի է դիտել ժամանակակից արվեստի աստղերից մեկի՝ Բենքսիի մուլտիմեդիա ցուցահանդեսը, որի ընթացքում կյանքի կկոչվեն նրա հայտնի գրաֆիտիները՝ https://bit.ly/3KIh0YE
🖼️ Իսկ դասականի սիրահարները հաջորդ օրը կարող են հետևել՝ ինչպես են «կենդանանում» մեծն Վան Գոգի կտավները՝ https://bit.ly/45so6Zk
🏞️ Անցնենք ականջահաճո իվենթների․ օգոստոսի 18-ին Common Ground-ի այգում կարելի է լսել «բնության ձայնը»՝ HOGH ARTHUN յուրահատուկ դուետի ոչ պակաս յուրահատուկ կատարումները՝ https://bit.ly/3P1Ycqa
🎵 Օգոստոսի 24-ին «Ուլիխանյանում» կհնչի որակյալ երաժշտություն՝ սիրված Dialog Project-ի կատարմամբ՝ https://bit.ly/45dRpz5
🎼 Իսկ հաջորդ օրն Օպերայում կլինի երկար սպասված «Սիմֆոնիկ Հայկո» մեծ համերգը՝ նվիրված կոմպոզիտոր Հայկ Հակոբյանի 50-րդ հոբելյանին՝ https://bit.ly/47vRWOF
🐶 Եվ վերջում՝ մի բարի իվենթ․ ռելոկանտաստեղծ TUF club-ում ամսի 20-ին կենդանիների օր է, որտեղ հրավիրում են բոլոր չորքոտանիներին և նրանց տերերին։ Ինչպես ասում են՝ «բոլորին հաֆ-հաֆ և մյաու-մյաու»՝ https://bit.ly/45ekwSP
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս օգոստոսի 26-ին գնալ Երևան Պարկ՝ զովանալու, փրփրելու և զվարճանալու ամառվա եզրափակիչ Summer Splash Party-ին
📭 Ու կրկին հիշեցնենք, որ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan