🚀 #իվենթաPAN (73)
Լուսանկարում, եթե ճանաչեցիք, իտալացի հայտնի երգիչ Տոտո Կուտունյոն է, որը ցույց է տալիս, թե «որտեղից էր Բելառուսի վրա հարձակում նախապատրաստվում»։ Օրեր առաջ իտալացի հայտնի երգիչն ու կոմպոզիտորը մահացել է 80 տարեկան հասակում։ Ու գուցե շատերդ չափազանց երիտասարդ եք՝ նրան դեմքով կամ անգամ անունով ճանաչելու համար, բայց վստահաբար բոլորիդ կյանքում գոնե մի անգամ եղել է «լաշատեմի կանտարե»։ Ուստի իմաստ ունի վայելել երաժշտի համերգը հեռավոր 1993-ից՝ https://youtu.be/POOK1ztsFjA
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ.
Սոցցանցային այս դարում հարաբերությունների պարզումը վաղուց տեղափոխվել է վիրտուալ տիրույթ, և, ինչն ամենազվարճալին է, ոչ միայն սովորական մահկանացուներն են իրար սպառնում օնլայն, իսկ իրական կյանքում խուսափում հանդիպումից, այլև այդ սոցցանցերի սեփականատերերը՝ Ֆեյսբուքի տիրակալ Ցուկերբերգը և թռչնակին «խաչած» Մասկը։ #PAN-ը պատմում է «APE TEXD ASA GALIS EM» և «LA HAMARD TUR ARA» ոճով ընթացող՝ ֆեյսբուքաթվիթերյան մեծ «ռազբոռկեքի» մասին՝ https://lav.pan.am/MuskvsMark
Իսկ հիմա անցնենք մեր իվենթներին․
🎶 Մինչ Մարկը, Իլոնը և վերջինիս մայրը որոշում են՝ ով, երբ ու որտեղ է ծեծ ուտելու, մեզ մոտ 100-րդ հոբելյանական անգամ բերում են Գորան Բրեգովիչին. Ալեգրովայից որ լավ է, հաստատ՝ https://bit.ly/3svpfB6
🎙️ Ամսի 26-ին Երևանում առաջին անգամ ելույթ կունենա ղազախ հայտնի սթենդափեր Նուրլան Սաբուրովը. Սպասենք ռուս հանդիսատեսի կողմից անհարմար հարցերի ու համերգի տապալմանը՝ https://bit.ly/3E8n2hG
🔊 Իսկ Սիսիանում այդ օրը մեծ երաժշտական փառատոն է՝ Ֆեստիվառը, երևանցի և սյունիքցի արտիստների մասնակցությամբ՝ https://bit.ly/3sppEFn
🪂 Նույն օրը հետաքրքիր է լինելու նաև Ստեփանավանում, որի օդանավակայանում մեծ օդային փառատոն է սպասվում. օդ կբարձրանան ինքնաթիռներ, պարապլաններ, ուղղաթիռներ, օդապարիկներ և դրոններ՝ https://bit.ly/3qMSi2Q
💃 Վերադառնանք Երևան, որտեղ ամսվա վերջին ուրբաթ օրը Կասկադում ավանդաբար հայկական ազգային պարեր են լինելու՝ հուրախություն զբոսաշրջիկների՝ https://bit.ly/3YPFnJZ
🛍️ Անգլիական այգում էլ երեք օր շարունակ՝ օգոստոսի 25-ից 27-ը, մեծ նախադպրոցական տոնավաճառ է՝ մրցույթներով, վարպետաց դասերով, նվերներով և խաղերով՝ https://bit.ly/3KUb6nI
🎤 Իսկ մի քանի օր անց՝ սեպտեմբերի 1-ին, Հաղթանակ զբոսայգում բացօթյա համերգ է լինելու, և ոչ թե շանսոն երգող ու 90-ականներից անփոփոխ մնացած այն «հայտնի ձյաձյայի» մասնակցությամբ, այլ՝ Hayat Project-ի՝ https://bit.ly/3E98uyb
🎛️ Մինչ ցերեկը փոքրիկներն ուրախանալու են Մոնումենտում, գիշերը մեծիկները տժժալու են Պոլիգրաֆում. ամբողջ գիշեր նվագելու է ակումբի ռեզիդենտ ու հիմնադիր T_st-ն՝ https://bit.ly/45Khwh9
🎵 Հաջորդ օրն էլ քաղաքին սպասում է մեծ երաժշտական անակնկալ՝ վերադառնում է Yerevan Music Night-ը, որը տեղի կունենա Ազնավուրի հրապարակում՝ https://bit.ly/45khFrR
🗣️ Եվ վերջում, մի իվենթ՝ պատմությունների սիրահարների համար. օգոստոսի 25-ից 27-ը Tumanyan International Storytelling Festival-ն է՝ կենդանի պատմություններով, երաժշտությամբ և դասընթացներով՝ https://bit.ly/45Fs4Oy
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս արդեն իսկ պատրաստվել հոկտեմբերին կայանալիք «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնին, որը խոստանում է հիշարժան լինել
📭 Ու կրկին հիշեցնենք, որ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan