🚀 #իվենթաPAN (74)
Եկեք մտովի տեղափոխվենք 2000-ականների սկիզբ, երբ մենք ավելի երիտասարդ էինք (մեր ընթերցողներից ոմանք՝ նույնիսկ չծնված), աշխարհը լրիվ այլ էր, իսկ Ռուսաստանում, որտեղ այժմ խստիվ արգելված է նույնասեռականության ցանկացած ակնարկ, երկրի գլխավոր՝ Կրեմլի բեմում ելույթ էր ունենում t.A.T.u սկանդալային խումբը, և ոչ միայն ելույթ էր ունենում, այլև՝ կրքոտ համբուրվում։ Եթե չեք հավատում կամ ձեզ թվում է, որ մենք «сошли с ума», ահա դիտեք ապացույց տեսանյութը, քանի chen jnjel՝ https://youtu.be/FpBjMcCUKpY
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ.
Նատալյա Օրեյրոյի և Ռոնալդինյոյի լուսանկարներով Okul Defteri-ներն իրենց տեղն են գտել նոր ուսապարկում, մաքուր և հարդուկված սև ու սպիտակ զգեստը սպասում է իր աստղային ժամին, նոր գնված կոշիկները փայլեցված են, դուք էլ չեք կարողանում քնել, որովհետև սրտի թրթիռով սպասում եք՝ բացվի սեպտեմբերի 1-ի առավոտը. Իսկ հիմա հանգիստ արտաշնչեք, դուք այս ամենի միջով արդեն անցել եք, #PAN-ն էլ որոշել է պատմել աշխարհի լավագույն դպրոցական համակարգերից մեկի՝ ֆիննականի մասին՝ https://lav.pan.am/finlandcase
Իսկ հիմա անցնենք մեր իվենթներին․
🎤 Սեպտեմբերի 1-ը ձեզ համար կարող է լինել շատ ավելի հաճելի առիթ. օրինակ՝ Հաղթանակ զբոսայգում Hayat Project-ի բացօթյա համերգին ներկա գտնվելու՝ https://bit.ly/3E98uyb
🔞 Կամ ամբողջ գիշեր Պոլիգրաֆում տժժալու, չէ՞ որ արդեն վաղուց 18+ եք և հաջորդ օրը դասի չեք՝ https://bit.ly/45Khwh9
🎛️ Փոխարենը՝ հաջորդ օրը կարող եք գնալ Jellyfish՝ վայելելու գեղեցիկ մայրամուտը և էլեկտրոնային երաժշտությունը՝ https://bit.ly/3R4c3xC
👩🎤 Իսկ եթե էլեկտրոնայինի սիրահար չեք, նույն օրն Ազնավուրի հրապարակում ավանդական Yerevan Music Night-ն է, որի գլխավոր աստղն այս տարի երգչուհի Maruv-ն է՝ https://bit.ly/45khFrR
🎙️ Այս կիրակի Երևան կրկին համերգով է գալիս Բաստան. ռեփերի խոսքով՝ նա հայերին շատ է սիրում ու լիքը «լավ հայ ախպերներ» ունի՝ https://bit.ly/3qVcNu5
🎶 Իսկ ամսի 5-ին գալիս է «Մումի Տրոլլ» խումբը. Իլյա Լագուտենկոն դժվար «լավ հայ ախպերներ» ունենա, բայց հուսանք՝ լավ ելույթ կունենա՝ https://bit.ly/3PfLaFr
🖼️ Անցնենք վիզուալ արվեստին. սեպտեմբերի 2-ին «Բենքսի» մուլտիմեդիա ցուցահանդեսի փակ ցուցադրությունն է, կարելի է տեսնել առեղծվածային Բենքսիի հայտնի գրաֆիտիները՝ https://bit.ly/45xQTfF
🏛️ Կիրակի էլ կարող եք վայելել նաև 19-րդ դարի հայկական գորգերը. Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուից յուրահատուկ նմուշներ կցուցադրվեն Պատմության թանգարանում՝ https://bit.ly/3R0EY5o
👨🏫 Սեպտեմբերի 2-ից 18-ը Երևանում միանգամից երեք հարթակում կանցկացվի CYFEST մեդիաարվեստի փառատոնը, որը կներառի ձայնային արվեստ, փերֆորմանսներ, դասախոսություններ, վիդեոծրագիր և այլն՝ https://bit.ly/3srKd3S
🏘️ Իսկ երկու առողջ երիկամ ունեցիղների համար սեպտեմբերի 6-ին բացվում է TOON EXPO 2023 ցուցահանդեսը, որի ընթացքում կրկին կարող եք համեմատել Մալաթիայում մեկ սենյականոց կամ Լոսում սեփական տուն գնելու ձեր շանսերը՝ https://bit.ly/45rUoUK
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, խորհուրդ ենք տալիս բաց չթողնել աշնան սկզբի ամենաAREVOT իվենթը և վայելել լավ երաժշտություն՝ գեղեցիկ վայրում
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan