🚀 #իվենթաPAN (75)
🎧 Այսօր որոշել ենք տեղափոխել ձեզ անցյալ, երբ թվացյալ աշխարհի վերջին դեռ մի քանի տարի կար, իսկ իսկականի մասին նույնիսկ չէինք էլ մտածում։ Հենց այդ ժամանակ՝ հեռավոր 2007-ին, Նելլի Ֆուրտադոն, Ջասթին Թիմբերլեյքը և Timbaland-ը համատեղ հիթ թողարկեցին՝ Give It to Me-ն։ 16 տարի անց նրանք թողարկել են նոր համատեղ թրեք՝ Keep Going Up-ը՝ 2000-ականների R’n’B-ի «համուհոտով» և այդ թվերի սերնդի մեջ նոստալգիկ հիշողություններ արթնացնելու ձիրքով՝ https://youtu.be/feqIQcNuRV4
Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ.
Ո՞վ է ասում, որ մուլտֆիլմերը միայն փոքրիկների համար են. «Մեծիկները» ևս մեծ հաճույքով են դիտում դրանք, հատկապես՝ ժամանակակից անիմացիոն ֆիլմերը, որոնք այնքան որակյալ են, որ աչք են շոյում իրենց գրաֆիկայով ու գույներով, և շատ հաճախ շատ ավելի խորիմաստ են, քան սովորական «մեծական» ֆիլմերը։ Այս անգամ #PAN-ը հավաքել է տարվա ամենա-ամենա անիմացիոն ֆիլմերը՝ սիրելի հերոսներով, նոստալգիկ կերպարներով և նոր ուղերձներով՝ https://lav.pan.am/animatedfilms
Իսկ հիմա անցնենք մեր իվենթներին․
💻 ՏՏ ոլորտի և հատկապես AI/ML մասնագետներին կհետաքրքրի սեպտեմբերի 8-9-ը կայանալիք ԴատաՖեստ Երևան 2023-ը՝ ոլորտի լուրջ խոսնակներով՝ https://bit.ly/463dNLs
🏘️ Մինչ շաբաթվա վերջ շարունակվող TOON EXPO 2023 ցուցահանդեսը ևս մեծ հաշվով ՏՏ մասնագետների համար է, հատկապես՝ մեծ աշխատավարձեր ստացող ու եկամտահարկի վերադարձով մի քանի տուն «հետ գցողների»՝ https://bit.ly/45rUoUK
🖼️ Իսկ «աղքատ արվեստագետներին» կարող է հետաքրքրել մինչև սեպտեմբերի 18-ն անցկացվող CYFEST մեդիաարվեստի փառատոնը, որն անցկացվում է միանգամից 3 վայրում՝ https://bit.ly/3srKd3S
🇫🇷 Ֆրանսիական գրականության սիրահարներին հատկապես կուրախացնի Francofest-ը. այդ օրը «Սիրահարների այգում», հուսով ենք, թույլատրելի կլինի ոչ միայն խոտի վրա նստել, այլև «ֆրանսիական համբույրները»՝ https://bit.ly/3P9b1Of
🛍️ Շաբաթ ու կիրակի կարող եք գնել նաև լիքը հետաքրքիր իրեր՝ արդեն ավանդական դարձած «Կետ Մարկետում», որն այս անգամ Խաչքարների պուրակում է՝ https://bit.ly/44MrRYO
🚴♂️ Իսկ առավել ակտիվ ժամանցի սիրահարները կարող են մասնակցել երաժշտական ֆեսթերի. օրինակ՝ հայտնի DJ Tiesto-ի մասնակցությամբ Fast Fest-ին՝ https://bit.ly/485yl7V
🎤 Կամ միանգամից մի քանի հայտնի միջազգային արտիստի մասնակցությամբ «Music Fest with Coca-Cola 2023»-ին, որը նույնպես սեպտեմբերի 9-ին է՝ https://bit.ly/3sLdbMo
🎂 Սեպտեմբերի 9-ն իսկապես գերհագեցած է. այդ օրն են նաև Համալիրի հիմնադրման 40-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ՝ https://bit.ly/3r5vIT3
🎶 Իսկ սեպտեմբերի 12-ին «Ռոզեն Թալ» խումբը նշում է իր 8-ամյակը. համերգի հյուրերի շարքում են «Բամբիռը», «Լավ էլի»-ն, «Կաթիլը» և այլ թույն խմբեր՝ https://bit.ly/3Z6zOae
🎵 Դրանց շարքում FairWind-ը չկա, բայց նրանց կարելի է լսել սեպտեմբերի 15-ին. այդ օրն էլ նրանց ծնունդն է՝ https://bit.ly/45CdKGO
🎸 Ի դեպ, այդ օրը ևս մեկ ալտերնատիվ ռոք խմբի ելույթ է սպասվում. ռուսական Tequilajazz խումբն առաջին անգամ է գալիս Երևան՝ https://bit.ly/3RdBjl4
📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում եք, որ այս ամսվա մեջ երեք օր՝ սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին, կարող եք վայելել Genetic Code էքստրեմալ ներկայացումը
📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan