#իվենթաPAN
September 14, 2023

🚀 #իվենթաPAN (76)

🎧 Եթե Doja Cat անունը ձեզ ոչինչ չի ասում, հավանաբար, դուք մինչև 2000-ականներն եք ծնվել, գուցե նաև ակտիվ չեք Ինստագրամում, իսկ ՏիկՏոկից ձեզ մոտ նյարդային «տիկեր» ու «տոկեր» են առաջանում։ Այնուամենայնիվ, այս երիտասարդ երգչուհուն ճանաչելը չի խանգարի։ Ընդամենը մի քանի տարի առաջ հայտնի դարձած այս աղջիկը հասցրել է բազում մեծ բեմերում ելույթներ ունենալ ու երկրպագուների բազմահազարանոց բանակ հավաքել։ Վայելեք՝ https://youtu.be/NdpBlm5Tei0


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ.


🔥 Փոշոտ դեմքեր, էքստրավագանտ հագուստ, վիթխարի ինստալյացիաներ, վառ կադրեր, ֆուտուրիստական տեսարաններ… Առաջին հայացքից կարող է թվալ, թե «Խելագար Մաքսը» ֆիլմի մասին է խոսքը, բայց ոչ, այս ամենը տեղի է ունենում ռեալ կյանքում, ամեն տարի ու բազմաթիվ իրական, այդ թվում՝ հայտնի մասնակիցներով։ Խոսքը հայտնի Burning Man ամենամյա միջոցառման մասին է, որին #PAN-ն այս անգամ անդրադարձել է՝ պատմելով դրա ստեղծման, մասնակցության ու պայմանների մասին՝ https://lav.pan.am/burningman

Իսկ հիմա անցնենք մեր իվենթներին․

🛍️ Հայաստանը ևս պակաս Burning Man չէ, հատկապես օդի մեջ կանգնած փոշու մակարդակով. այնուամենայնիվ, դա պատճառ չէ սեպտեմբերի 15-17-ը ARMENIA EXPO-ին չգնալու՝ https://bit.ly/3rmMflA

👨‍🌾 Հայկական արտադրանքից զատ, այս շաբաթ կարող եք տեսնել հայ ֆերմերի քրտինքով ստեղծածը. սեպտեմբերի 16-17-ին «Բերքի տոն» 10-րդ հոբելյանական փառատոնն է՝ https://bit.ly/3r5bYiF

🎼 Վերդառնանք Երևան, որտեղ սեպտեմբերի 15-ին Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի Jazz Versions of Classical Music ինքնատիպ համերգը՝ httpts://bit.ly/46d19Ki

🎛️ Սեպտեմբերի 17-ին քաղաքապետարանում վստահաբար տժժալու են, բայց դրա դիմացը՝ Sky By Verev-ում, ևս ուրախ է լինելու. Mad Sunday նախագիծը կազդարարի բացօթյա սեզոնի փակումը՝ https://tinyurl.com/58dn6kce

🎸 Իսկ սեպտեմբերի 15-ին հայ սիրված «ռոքնռոլշիկները»՝ ​​FairWind խումբը, նշելու է ծնունդը՝ https://bit.ly/45CdKGO

🔊 Այդ օրը ևս մեկ ալտերնատիվ ռոք խումբ ելույթ կունենա՝ ռուսական Tequilajazz-ը՝ https://bit.ly/3RdBjl4

🎶 Սեպտեմբերի 16-ին էլ COAF-ը Լոռիում մի ամբողջ փառատոն է կազմակերպում՝ «Լավ էլի»-ի, «Բամբիռի», Վահագն Հայրապետյանի, Միքայել Ոսկանյանի և այլոց մասնակցությամբ. ի դեպ, անվճար մուտքով՝ https://tinyurl.com/bmupe3nn

🎤 Նույն օրը մեծ փառատոն է լինելու նաև Գյումրիում. Սև բերդում ելույթ կունենան 3.33-ը, Nemra-ն, D’Litte-ը, YereOne project-ը և այլ արտիստներ՝ https://tinyurl.com/4jsme68v

🎙️ Վստահաբար, քաղաքում տեսել եք «Ժամանակի մեքենա» գրությամբ պաստառներ. ոչ մի տարօրինակ բան չկա, պարզապես Машина времени խումբն է գալիս Հայաստան՝ https://tinyurl.com/4nrzvyey

🚬 Դե իսկ սեպտեմբերի 23-ին Snoop Dogg-ի սկանդալային համերգն է. գնալ-չգնալու շուրջ ակտիվ քննարկումների արանքում պարզվեց, որ գալու է նաև Xzibit-ը՝ https://tinyurl.com/4x9387fz


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում եք, որ հոկտեմբերի 14-ից 18-ը Հայաստանի երկնքում կարող եք տեսնել բազում վառ ու գունեղ օդապարիկներ և բացահայտել մեր երկիրը թռչնի թռիչքի բարձրությունից օդագնացության միջազգային փառատոնի շրջանակում


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan