#իվենթաPAN
October 12, 2023

🚀 #իվենթաPAN (78)

🎧 Վստահաբար, ճանաչեցիք լուսանկարի հերոսներին. հայկական ամենառոքնռոլային դեմքերն են՝ FairWind բենդի անդամները։ Չեք պատկերացնի, բայց խումբն արդեն 16 տարեկան է։ Իհարկե, դժվար կլիներ գտնել նրանց 16 տարի առաջվա ելույթներից, բայց PAN-ը հաջողացրել է պեղել 13 տարվանն իր բոլոր առավելություններով (տակավին երիտասարդ երաժիշտներ՝ թրաշված, նիհարիկ և առույգ, անհոգ օրեր) և թերություններով (2010 թվին Ուլիխանյանում անհարմար ռակուրսից արված տեսանյութի՝ ձայնի համապատասխան որակով 😔)։ Ի դեպ, տեսանյութի հեղինակն էլ մեր վաղեմի հավատարիմ հետևորդներից մեկն է՝ https://youtu.be/Cfm1OiiRIVw


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ.


Կյանքը, կարծես, վերադառնում է բնականոն հուն, այդ թվում՝ մշակութային և ժամանցային կյանքը։ Քաղաքը կրին եռում է, ամեն տեղ լիքը միջոցառումներ կան, բայց տարբերությունն այն է, որ դրանց հիմնական մասն ուղղված է Արցախից տեղահանված մեր հայրենակիցերի աջակցությանը։ Այդ գաղափարի շուրջ են հավաքվել արտիստները, միջոցառումների կազմակերպիչներն ու այցելուները, որոնք, մասնակցելով այդ միջոցառումներին, հնարավորություն ունեն համատեղելու հաճելին ու օգտակարը։ Դուք էլ կարող եք ընտրել՝ ինչպես համալրել նրանց շարքերը։


Անցնենք իվենթներին․

🎶 FairWind-ի «էվոլյուցիային» կարող եք հետևել հոկտեմբերի 13-ին Tonelab-ում՝ արցախցիների աջակցությանն ուղղված բարեգործական համերգի շրջանակում՝ https://bit.ly/4757GHp

🎤 Իսկ մյուս օրը նույն վայրում արդեն «Կաթիլի» բարեգործական համերգն է, որի հասույթը ևս կուղղվի արցախցի բազմազավակ ընտանիքի՝ https://bit.ly/3ZQYq70

🎻 Նույն օրերին են նաև աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանի համերգները, որոնցից ստացված հասույթը կուղղվի տեղահանված արցախցիների՝ https://bit.ly/3Q3PGal

🎙️ Հոկտեմբերի 18-ին Կամերային երաժշտության տանը «Հովեր» պետական երգչախմբի համերգն է, որի ամբողջ հասույթը ևս կուղղվի արցախցիների. ծրագրում Կոմիտաս է լինելու՝ https://tinyurl.com/2cwvdvpx

🎵 Նույն վայրում, բայց հոկտեմբերի 16-ին Հայաստանի երաժշտական (երգչախմբային) ընկերության 65-ամյակին նվիրված համերգն է՝ https://tinyurl.com/36kccusx

🎼 Իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նույն օրը՝ Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, կարող եք լսել Մենդելսոն՝ https://tinyurl.com/2a43nx6x

👩‍🏫 Արցախցիների աջակցությանն այս օրերին նվիրված են ոչ միայն համերգներ, այլև, օրինակ՝ Common Ground-ում կայանալիք՝ Լիլիթ Մելիքսեթյանի դասախոսությունը՝ «Վիլյամ Սարոյան. հոր և հայրենիքի փնտրտուք» խորագրով՝ https://tinyurl.com/4ddthv9w

💼 Իսկ աշխատանքի հարցում կարող է օգնել «1000+ աշխատատեղ Արցախից տեղահանվածների համար» միջոցառումը, որը տեղի կունենա ամսի 14-ին` ԵՊՀ-ում՝ https://tinyurl.com/442p4h2x

👨‍💻 Ինչպես նաև Artsakh Career Expo-ն, որը տեղի կունենա հոկտեմբերի 13-15-ին՝ DigiTec 2023-ի շրջանակում՝ https://tinyurl.com/mr49kvdc

👨‍🏫 Ի դեպ, դա այս տարվա DigiTec-ի միակ հետաքրքիր միջոցառումը չէ. ՏՏ ոլորտի այս խոշոր իրադարձությունը, ինչպես միշտ, հագեցած, օգտակար և անակնկալներով լի է լինելու՝ https://tinyurl.com/mppvrrbr


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում ենք, որ հոկտեմբերի 14-ից 18-ը չզարմանաք, երբ երկնքում բազում գունավոր օդապարիկներ տեսնեք. կրկին անցկացվելու է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոնը


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N77)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan