#իվենթաPAN
October 5, 2023

🚀 #իվենթաPAN (77)

🎧 Երեք տարի առաջ, 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, խաղաղ բնակավայրերի հերթական հրետակոծության ժամանակ նշանառության տակ առնվեց և ռմբակոծվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։ Օրեր անց ավերված, բայց դեռ շքեղ ու դեռ հայկական եկեղեցում՝ անմիջապես բեկորների մեջ բելգիահայ երաժիշտ Սևակ Ավանեսյանը նվագեց Կոմիտասի «Կռունկը»։ Այդ ժամանակ դեռ հույս կար, որ եկեղեցին կվերականգնվի, Արցախում էլ հայեր կապրեն՝ https://youtu.be/vXev0wNw-Bo


Ուր գնալ, ինչ անել՝ Իդրամի հետ.


🧒 Արցախում կատարվածն էթնիկ զտում էր՝ անկախ այլ պետությունների ներկայացուցիչների զգուշավոր որակումներից, «մտահոգ» հայտարարություններից, ագրեսորի ու զոհի միջև հավասարության նշան դնող կեղծավոր կոչերից, ՄԱԿ-ի «կույր» առաքելության եզրակացությունից։ #PAN-ը պատմում է արցախցի երեխաների՝ ամիսներ շարունակ շրջափակման մեջ ապրած, թերսնված, տառապած, չծնված, ընտանիք ու տուն կորցրած, չճանաչված պետության հերոս մանուկների մասին՝
https://lav.pan.am/artsakhkids


Իսկ հիմա անցնենք իվենթներին․

🎷 Արցախից տեղահանվածները շատ բան չեն հասցրել իրենց հետ տանել, բայց Արցախի պետական ջազ նվագախումբը կարողացել է փրկել գործիքները, և հոկտեմբերի 5-8-ն Ուլիխանյանում կարող եք լսել արցախցի երաժիշտների ելույթները՝ https://bit.ly/3F3nH4j

🎶 Այս օրերին բազում բարեգործական միջոցառումներ են սպասվում. այսպես՝ Tonelab-ում ամսի 7-ին TmbaTa Orchestra-ի համերգն է, որի հասույթը կփոխանցվի Արցախից Գրիգորյանների ընտանիքին՝ https://bit.ly/3PM1Inu

🌠 Ակումբային համայնքը ևս արցախցիների կողքին է. ամսի 6-ին Պոլիգրաֆում Sturdust նախագծի առաջին իվենթն է, որի հասույթի մի մասը կուղղվի արցախցիներին՝ https://bit.ly/3Q4xcqt

🎻 Բարեգործական բնույթ կկրեն նաև հոկտեմբերի 13-ին և 14-ին կայանալիք՝ աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանի համերգները Համալիրում՝ https://bit.ly/3Q3PGal

🎭 Հակոբ Պարոնյանի թատրոնում հոկտեմբերի 6-ին «Անունդ Հայաստան» խոսուն ավնանումով համերգ-ներկայացումն է լինելու՝ https://bit.ly/3Q3mIYd

🎼 Իսկ ամսի 10-ին Հայաստան կժամանի Պետերբուրգից հայտնի Imperial Orchestra-ն՝ ներկայացնելով Cinema Medley սաունդթրեքերի շոուն՝ https://bit.ly/46Anwtg

🩰 Օպերայի ու բալետի թատրոնում հոկտեմբերի ցանկը փոփոխվել է, և ամսվա մեծ մասը նվիրված է պրեմիերայի. հոկտեմբերի 9-ին, 10-ին, 13-ին, 14-ին, 16-ին, 17-ին, 18-ին կարող եք վայելել Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետը՝ https://bit.ly/48CMY2V

🖼️ Արցախցիների կողքին են ոչ միայն երաժիշտները. հոկտեմբերի 7 -ին A1 Art Space-ում կբացվի բարեգործական ցուցահանդես, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է TACF հիմնադրամին՝ https://bit.ly/48HwaI7

🛍️ Իսկ հոկտեմբերի 6-8-ը Համալիրում կարող եք այցելել PanArmenian EXPO 2023 ցուցահանդես, որին մասնակցում է 150 ընկերություն ՀՀ-ից, ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից, Գերմանիայից և այլ երկրներից՝ https://bit.ly/48E4GmN


📢 Մենք էլ՝ Իդրամի հետ միասին, հիշեցնում եք, որ հոկտեմբերի 14-ից 18-ն օդագնացության միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի երկինքը կզարդարեն բազում օդապարիկներ


#իվենթաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
🚀 #իվենթաPAN (N76)


📭 Իսկ շաբաթվա լավագույն իվենթների մասին կարելի է իմանալ առանց ՖԲ մտնելու. պարզապես բաժանորդագրվեք ու ստացեք մեր #լավPANեր-ը հենց ձեր էլ․փոստին՝ https://pan.am/luvpan