💸 #ֆինանսաPAN Weekly (101)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի կարևոր նավթային հանգույցները. ամենախոշորները Մալակկայի ու Հորմուզի նեղուցներն են, որոնցով տեղի է ունենում համաշխարհային նավթային փոխադրումների մոտ 40%-ը՝ https://lav.pan.am/ig25
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Երբ շենքի տակի խանութում 1999 դրամով շոկոլադ ես գնել ու դրամարկղի մոտ պարզվում է, որ դա 100 գրամի արժեքն է, բայց դու ամոթից վերցնում ես… օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտնելու նոր կարգավորում, ըստ որի՝ ապրանքը վաճառքի ցուցադրելիս պետք է պարտադիր ներկայացնել յուրաքանչյուր ապրանքի անվանումը, վաճառքի գինը և միավոր գինը. օրինակ, 450 գրամանոց տուփով թթվասերի համար պետք է նշել ոչ միայն դրա վաճառքի գինը, այլև 1 կգ թթվասերի գինը, որպեսզի սպառողները հնարավորություն ունենան միավոր գնի համեմատության արդյունքում արդյունավետ ընտրություն կատարել: Առաջին հայացքից, սպառողի համար հարմարավետ թվացող լուծումն իրականում նոր «գլխացավանք» կարող է ստեղծել տնտեսվարողների համար, քանի որ սա իրականում լրացուցիչ ծախս է ավելացնում ապրանքի գնանշման գործընթացին, որը կարող է անուղղակիորեն ազդել ապրանքների արժեքի վրա…
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🇺🇲 Մինչ 10 տարի առաջ ԱՄՆ տեղափոխված քո բարեկամին դեռ չի հաջողվում քաղաքացիության հարցը լուծել, 125 միգրանտ արդեն միլիարդատեր է, որոնցից ամենահարուստներն են Իլոն Մասկը՝ Կանադայից, Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը՝ Ռուսաստանից ու Nvidia-ի համահիմնադիր Ջենսեն Յանգը՝ Թայվանից՝ https://tinyurl.com/2hpk2vrd
🫂 Coldplay-ի համերգից հետո Astronomer ընկերության գլխավոր տնօրեն Էնդի Բայրոնի հրաժարականի վրա $7 մլն-ի խաղադրույք է կատարվել. սա համարվում է վերջին տարիների խոշորագույն խաղադրույքներ ունեցող «մշակութային միջոցառումը»՝ https://tinyurl.com/zer4k7ew
🏆 Fitch վարկանշային գործակալությունը «BB-» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ վերահաստատել է Հայաստանի վարկանիշը. սա նշանակում է, որ մակրոտնտեսական քաղաքականությունն ու տնտեսության աճի վերաբերյալ կանխատեսումները շարունակում են մնալ դրական՝ https://tinyurl.com/yc6a4s8p
🧠 OpenAI-ի ու Մեծ Բրիտանիայի կառավարության միջև համաձայնագիր է ստորագրվել՝ ըստ որի՝ ԱԲ-ն կսկսի օգտագործվել պետական ծառայություններում. փաստորեն մի քանի անգամ կավելանա պետական համակարգում օրը 8 ժամ ռիլ նայողների թիվը՝ https://tinyurl.com/kvf39re2
🧟 Labubu-ների շնորհիվ չինական Pop Mart ընկերության բաժնետոմսերն աճել են մոտ 600%-ով. ընկերությունն ակնկալում է, որ շահույթը քառապատկվելու է, իսկ խաղալիքների վաճառքն անցած տարի արդեն հասցրել է 1200%-ով աճել՝ https://tinyurl.com/vas9vpte
🏙️ Zara-ի հիմնադիրն էլ ընկերության շահույթից միլիարդավոր ներդրումներ է կատարում անշարժ գույքում՝ խուսափելու հարկերից. նրա ներդրումային գրասենյակը վերջին ամիսներին $500 մլն-ի գույք է գնել՝ Փարիզում՝ 5-աստղանի հյուրանոց, Ֆլորիդայում՝ բնակարանային համալիր, և շենք՝ Բարսելոնայում՝ https://tinyurl.com/4araumun
🛍️ OpenAI-ը հենց չատում checkout-ի ֆունկցիա է ներդրել (Shopify-ի հետ գործակցելով), գնումները կդառնան նաև ավելի անհատականացված՝ շնորհիվ ChatGPT-ի հիշողության, իսկ OpenAI-ն անգամ չբաժանորդագրված օգտատերերի գնումներից միջնորդավճար կաշխատի՝ https://tinyurl.com/2e4cbkrp
💳 Հնդկական Unified Payment Interface վճարային համակարգն առաջ է անցել Visa-ից՝ դառնալով աշխարհի առաջատարն օրական կատարված գործարքների թվով. 2025-ին ընկերությունն օրական միջինում 640 մլն-ից ավելի գործարք է իրականացրել՝ https://tinyurl.com/83nsksn9
🤑 TikTok-ն էլ գործակցում է Visa-ի հետ՝ ԱՄԷ-ում ՓՄՁ-ներին թվային աջակցման նպատակով. առաջին անգամ TikTok Ads Manager-ից օգտվող բիզնեսները գովազդային կրեդիտներ կստանան Visa-ից՝ https://tinyurl.com/4fn3pp3a
🔝 Կրիպտոշուկայի կապիտալիզացիան հասավ ռեկորդային՝ $4 տրլն-ի, որի 60%-ը բաժին է ընկնում Bitcoin-ին. վերջինիս գինն արդեն մոտենում է $120,000-ի՝ https://tinyurl.com/4dmtex4z
🪙 Trump Media & Technology Group-ը, որը պատկանում է Դոնալդ Թրամփին և ղեկավարում է Truth Social հարթակը, հայտարարել է, որ գնելու է $2 մլրդ-ի Bitcoin ու վերակազմավորվելու է ներդրումային ընկերության՝ https://tinyurl.com/4dmtex4z
❤️🩹 Իսկ Ռուսաստանում 2026-ից կտուգանվեն կրիպտոյով ապրանքների կամ ծառայությունների համար վճարելու դեպքում. ֆիզիկական անձինք՝ մինչև 200,000 ռուբլի, իրավաբանական՝ մինչև 1 մլն ռուբլի՝ https://tinyurl.com/ym9w9ubn
🎥 Վերջում՝ բոնուս. 5 կարևոր խորհուրդ Ուորեն Բաֆեթից՝ ինչո՞ւ ներդնել այն ոլորտում, որից հասկանում եք, ինչո՞ւ է կարևոր գնել այն պահին, երբ բոլորը վաճառում են, և՝ հակառակը, ու մի քիչ ավելին՝ https://tinyurl.com/4c7cmeuw
🤟 Եվ հիշեք «ես դրան արժանի եմ»-ը ֆինանսներում ամենավտանգավոր արտահայտությունն է~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N100)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan