💸 #ֆինանսաPAN Weekly (102)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք միլիարդատեր քաղաքական գործիչներին. $200 մլրդ կարողությամբ առաջին հորիզոնականում Պուտինն է, երկրորդում՝ $93 մլրդ-ով Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին՝ https://lav.pan.am/ig26
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🤝 Վերջապես ԱՄՆ-ԵՄ զույգը համաձայնության է եկել փոխադարձ մաքսատուրքերի շուրջ՝ ԵՄ առաջարկած «զրոյին զրո» ու Թրամփի սպառնացած 30%-ից հաղթել է միջինը՝ 15%. ԵՄ-ն պարտավորվում է նաև տարեկան $250 մլրդ-ի ամերիկյան հեղուկ բնական գազ, նավթ և միջուկային վառելիք գնել՝ ռուսականի փոխարեն՝ https://tinyurl.com/bddxnfha
💍 Բեզոսն էլ $1.5 մլրդ-ի Amazon-ի բաժնետոմսեր է վաճառել ու մինչև մայիս պատրաստվում է դեռ $25 մլն էլ վաճառել. Վենետիկում հարսանիքից հետո նա արդեն $5 մլրդ-ի վաճառք է արել (հուսանք՝ ոչ հարսանիքի ծախսերը փակելու համար)՝ https://tinyurl.com/y9r32k5w
💰 Ստացեք նաև անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ հաճախ հնչող հարցերի պատասխանները՝ ինչքան է կազմում աջակցության չափը, արդյոք եկամտային հարկով մարվում են միայն տոկոսները, թե նաև մայր գումարը, և ոչ միայն՝ https://tinyurl.com/3wa2aebz
🎸 Օզզի Օսբորնի հրաժեշտի համերգին հավաքված ավելի քան $200 մլն-ն ուղղվելու է բարեգործության. այսպիսով, սա դարձել է պատմության մեջ ամենաշատ եկամուտ ապահոված բարեգործական համերգը` https://tinyurl.com/5n8h45sb
📱 Հնարավոր է ձեր նոր iPhone-ի վրա արդեն Made in India տեսնեք. Հնդկաստանը դարձել է ԱՄՆ-ի սմարթֆոնների հիմնական մատակարարը՝ խլելով Չինաստանի առաջատար դիրքը, որը հիմնականում պայմանավորված է Apple-ի արտադրության մասշտաբային տեղափոխմամբ Հնդկաստան՝ https://tinyurl.com/2cdtdyfu
🧑💼 AI-ը ստեղծած տեխնոլոգիական աշխատողներն այսօր գործազուրկ են դառնում հենց իրենց ստեղծածի պատճառով՝ միայն Microsoft-ը 15 հազար աշխատատեղ է կրճատում. կա նաև լավ լուր՝ AI հմտություններ պահանջող ոչ-տեխնիկական աշխատանքների վարձատրությունն աճում է ու սկսում են ավելի արժևորվել soft skill-երը՝ https://tinyurl.com/2y9k7zw6
⏳ PayPal-ը գործարկել է Pay with Crypto գործառույթը բիզնեսի համար, որը միջազգային փոխանցումները 90%-ով ավելի էժան է դարձնում. փոխանցվող կրիպտոն ավտոմատ փոխարկվում է ֆիատ արժույթի կամ ստեյբլքոինի ու գրեթե ակնթարթային մուտք լինում բիզնեսի հաշվին՝ https://tinyurl.com/3r3tjbsy
🧠 33 երկրում բանկերի ու ֆինտեխ ընկերությունների ղեկավարների շրջանում անցկացված հետազոտությունն էլ ցույց է տվել, որ ոլորտի ամենամեծ մարտահրավերներից AI-ի միջոցով կատարվող հանցագործություններն են, բոլորին ամենաշատն անհանգստացնում է deepfake-երը՝ https://tinyurl.com/msfatzh7
🖼️ Իսկ Mastercard-ը գործարկել է նոր քարտերի ստեղծման նոր հարթակ, որտեղ բանկերն ու քարտ թողարկողները կարող են րոպեների ընթացքում AI-ով դիզայն անել իրենց քարտերը. անկեղծ ասած, մի քիչ անհասկանալի է՝ այս թվային դարում ում է պետք պլաստիկ քարտի դիզայնը՝ https://tinyurl.com/2wv6mj5z
💇 Սոցցանցերում իր կրիպտո-միլիոններով գլուխ գովացող վարսավիրին Լոնդոնում մի աղջիկ ժամադրել է իր բնակարանում, որտեղ նրան հանցավոր խմբավորման անդամները ստիպել են իրենց փոխանցել միլիոնները. պարզվել է՝ վարսավիրի հաշվին ընդամենը $9 կա՝ https://tinyurl.com/mry89bws
🧓 Ըստ հայտնի Grandma Rule կանոնի, երբ արդեն տատիկդ է հարցնում «ինչպե՞ս գնել Bitcoin»՝ ուրեմն վաճառելու ժամանակն է. Google-ում աճել են «գնել Bitcoin» որոնումները, սակայն կա կարծիք, որ այս անգամ խաղում այնպիսի ինստիտուցիոնալ ներդրողներ են, որ որոնման ծավալներն այլևս չեն արտացոլում իրական պահանջարկը՝ https://tinyurl.com/4bantw3x
🕵️ Ղրղզստանի կրիպտոշուկան դարձել է պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների փողերի տեղափոխման միջոց. Միացյալ Թագավորության հետախուզական ծառայության տվյալներով՝ Ղրղզստանի կրիպտոբորսաները փոխկապակցված են միջազգային ուժերի ճնշումների պատճառով Ռուսաստանում փակված Garantex բորսայի հետ՝ https://tinyurl.com/bd467awu
🎥 Վերջում՝ բոնուս. 3 միջոց, թե ինչպես են օնլայն գնումների կայքերը ձեզ «ստիպում» գնումներ կատարել ու ինչպես չընկնել գայթակղության թակարդը՝ https://tinyurl.com/2nhdnp52
🤟 Եվ հիշեք, ձեր երեխային սուշի փորձել թույլատրելը կարող է ձեր կյանքի վատագույն ֆինանսական որոշումը լինել~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N101)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan