#ֆինանսաPAN
August 7

💸 #ֆինանսաPAN Weekly (103)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենաթանկ արժույթները․ թոփ եռյակում են քուվեյթյան ու բահրեյնյան դինարներն ու օմանական ռիալը։ Բայց թանկ դեռ չի նշանակում ավելի ուժեղ ու կայուն՝ թանկ լինելը պայմնավորված է երկրների նավթային տնտեսություններով ու արտարժույթի ֆիքսված կուրսով՝ https://lav.pan.am/ig27


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🚗  Tesla-ի խորհուրդը հաստատել է Մասկի տարեկան վարձատրության պլանը՝ $29 մլրդ. նա դառնում է պատմության մեջ ամենաբարձր աշխատավարձով տնօրենը, ընդ որում՝ միայն 3% և ավելի բաժնեմաս (մոտ $3 մլրդ) ունեցող բաժնետերերը կարող են այս որոշումը դատարանում վիճարկել՝ https://tinyurl.com/4cau95vp

🛒  Amazon-ի բաժնետոմսերն էլ 8%-ով նվազել են, չնայած ընկերության խոստումնալից հաշվետվություններին. կա վարկած, որ պատճառը Amazon Web Services-ի դանդաղ աճի տեմպն է, ինչն ԱԲ հետ ինտեգրման մակարդակով զգալիորեն հետ է մնում Microsoft Azure-ից ու Google Cloud-ից՝ https://tinyurl.com/3be3veaj

🇷🇺  Եվրոպան քննարկում է ռուսական հում նավթից ստացված վառելիքի դեմ ավելի խիստ պատժամիջոցների կիրառման հարցը. բայց կա մտավախություն, որ արգելքը կարող է հանգեցնել բարձր գնային ճնշումների ու հնարավոր դեֆիցիտի, քանի որ տեղական վերամշակման հզորությունները նվազում են, իսկ պահանջարկը՝ ոչ՝ https://tinyurl.com/3u5f3h4u

…տնտեսությունից

🛢️  Իսկ Հնդկաստանի նավթի խոշորագույն մատակարարը շարունակում է մնալ Ռուսաստանը՝ ապահովելով պահանջարկի մոտ 35%-ը. չնայած Թրամփի 100% մաքսատուրք կիրառելու սպառնալիքին, Հնդկաստանը չի պարտաստվում փոխել իր ներմուծման քաղաքականությունը՝ https://tinyurl.com/49a3w3p7

🥘  Ու մոտ 2.3 մլրդ մարդ՝ մարդկության ¼-ը շարունակում է ապրել անբավարար սննդով. Աֆրիկայում վիճակն ամենածանրն է՝ յուրաքանչյուր 10 մարդուց 6-ը համարվում են բավարար մակարդակով և անվտանգ սննդից զուրկ՝ https://tinyurl.com/2d5825y9

💎  2025-ի միլիոնատերերի միգրացիայի համար ամենագրավիչ երկրներն են ԱՄԷ-ն, ԱՄՆ-ն ու Իտալիան, իսկ ամենամեծ արտահոսքը եղել է Մեծ Բրիտանիայից, որտեղից այս տարի ռեկորդային՝ 16 հազար միլիոնատեր է տեղափոխվել՝ https://tinyurl.com/2s472rrj

… ֆինտեխից

🔞  Արգելափակվել են չափահասների համար նախատեսված մի շարք խաղեր՝ ենթադրաբար վճարային համակարգերի ճնշման արդյունքում. Mastercard-ը հայտարարել է, որ արգելափակումն ինքը չի պահանջել, սակայն ակնկալում են համապատասխան վերահսկողություն՝ կանխելու իրենց քարտերով անօրինական սեռական բովանդակությամբ գնումները՝ https://tinyurl.com/28uc6h7d

🏁  Revolut-ը Formula 1-ի պաշտոնական գործընկերն է. գործակցության շրջանակում ֆինտեխը կտրամադրի թվային վճարումների լուծումներ, իսկ հաճախորդները կստանան հատուկ արտոնություններ ու փորձառություններ մրցավազքի օրերին՝ https://tinyurl.com/yc4zmw8h

🧠  Հնդկաստանում էլ արագ տեմպերով զարգանում է ֆինտեխը, որի ծավալը 2029-ին կհասնի $421 մլրդ-ի՝ պայմանավորված ԱԲ ինտեգրման արագ աճով. ըստ վիճակագրության, ֆինանսական կազմակերպությունների 90%-ն ԱԲ-ն համարում է նորարարության գլխավոր շարժիչը՝ https://tinyurl.com/52k44xt7

…կրիպտոյից

🏅  Հնդկաստանին է պատկանում նաև Bitcoin-ի ամբողջ ծավալի 5.1%-ը (1 մլն հատ), որի մեծ մասը մանր ներդրողների մոտ է. այնուամենայնիվ՝ կրիպտոն դեռ հստակ կարգավորում չունի երկրում, իսկ եկամուտները 30% հարկվում են՝ https://tinyurl.com/5nmhxpub

🗑️  8000 Bitcoin պարունակող կոշտ սկավառակը պատահաբար աղբանոցը նետած ներդրողը դադարեցնում է որոնումները, բայց դեռ չի հրաժարվում իր հարստությունից. նա որոշել է թոքենիզացնել իր կորցրած կրիպտոն՝ https://tinyurl.com/msmu29za

🛌  2013-ին ընդամենը $77-ով 306 հատ Bitcoin գնած ներդրողն էլ «արթնացել է» ու մոտ 1500 անգամ թանկ վաճառել իր ակտիվները. նման ծավալով վաճառքները սովորաբար առաջացնում են կարճաժամկետ գնի անկում՝ https://tinyurl.com/54vrumm2


🎥  Վերջում՝ բոնուս. ինչպես խոսել երեխաների հետ ֆինանսներից, ինչից սկսել, ինչու ներկայացնել աշխատելուց բացի գումար վաստակելու հնարավոր այլ տարբերակները և ոչ միայն՝ https://tinyurl.com/45mtb29c


🤟 Եվ հիշեք՝ ցմահ չաշխատելու համար անհրաժեշտ է նույնիսկ քնած ժամանակ գումար վաստակել~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N102)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan