#ֆինանսաPAN
August 28

💸 #ֆինանսաPAN Weekly (105)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենաշատ «վտանգված» մասնագիտությունները. տեխնոլոգիաների զարգացման ֆոնին առաջիկա 5 տարում ամենամեծ կրճատումները սպասվում են փոստային ու բանկային սպասարկման ծառայությունների ոլորտում՝ մինչև 40%՝ https://lav.pan.am/ig29


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🔑  Այս շաբաթ վաճառքի դուրս կգան մինի Labubu-ները, որոնք հնարավոր է կախել հեռախոսից կամ բանալիներից. հայտարարությունը տարածելուց հետո ընկերության բաժնետոմսերն աճել են 12%-ով՝ հասնելով պատմական առավելագույն մակարդակին՝ https://tinyurl.com/4dvks4zs

🧑‍⚖️ Մասկի xAI-ն դատի է տվել Apple-ին և OpenAI-ին. ըստ Մասկի՝ ChatGPT-ի ինտեգրումը iPhone-ի հետ անօրինական ու հակամրցակցային քայլ է, ինչի պատճառով այլ չատ-բոտերը, մասնավորապես իր Grok-ը, հայտնվում են ոչ շահեկան դիրքերում՝ https://tinyurl.com/y2bf5u8h

⚡  Meta-ն էլ, որը պլանավորում էր մինչև 2030-ն ամբողջությամբ անցնել կանաչ էներգիայի, $10 մլրդ-անոց տվյալների կենտրոն է կառուցում, որի սպասարկման համար կառուցվելու է գազով աշխատող 3 էլեկտրակայան. կա մտահոգություն, որ էլեկտրակայանների ծախսերի մի մասը «կմնա» բնակիչների վրա՝ https://tinyurl.com/3zd6axr5

…տնտեսությունից

☁️  Google-ը $10 մլրդ-ով ամպային ծառայություններ կմատուցի Meta-ին, որը մինչ այս հիմնականում օգտվում էր Amazon Web Service-ի ու Microsoft-ի ծառայություններից. տարեսկզբին Google-ին հաջողվել էր նաև OpenAI-ին մատուցել ամպային ծառայություններ, որը ևս Microsoft-ի «հավատարիմ հաճախորդն» էր՝ https://tinyurl.com/2wxzr8jk

👀  TikTok-ը տեսանյութերի բովանդակության հսկողությամբ զբաղվող հարյուրավոր աշխատողների է կրճատում Միացյալ Թագավորությունում՝ նրանց փոխարինելով AI-ով. մոտ 800 աշխատակից էլ կկրճատվի Նիդերլանդներում ու Մալազիայում՝ https://tinyurl.com/3z5dez7a

⛽  Հայաստանում տարեսկզբից 1.5 անգամ թանկացել է հեղուկ գազը՝ պատճառներից մեկը Վրաստանի սահմանին ռուսական գազի ներմուծման ուշացումներն են. ներմուծման ուղիների դիվերսիֆիկացման համար ՀՀ-ն Իրանից հեղուկ գազի քվոտաներ է խնդրել՝ https://tinyurl.com/ujucjs4r

… ֆինտեխից

⌛  Արագ փոխանցումներն այսուհետ միայն մանր գործարքների համար չեն. ԱՄՆ-ում հնարավոր կլինի ընդհուպ մինչև $1 մլն փոխանցել, օրինակ՝ QR կոդով կամ այլ ակնթարթային վճարման համակարգով՝ https://tinyurl.com/yzchwt5n

🔒  Բայց ԱՄՆ-ում բանկերի ու ֆինտեխների միջև վեճերի սրման ֆոնին Visa-ն փակել է իր open banking բիզնեսը. վերջինս տրամադրում էր գործիքներ, որոնցով ֆինտեխերը հեշտությամբ օգտվում էին բանկային տվյալներից՝ արագ փոխանցումների իրականացման համար՝ https://tinyurl.com/bdzkjmev

🕵️  Հաքերները պնդում են, որ 15.8 մլն PayPal օգտատերերի գաղտնաբառեր ունեն, որոնք պատրաստ են վաճառել ընդամենը $750-ով. PayPal-ը դեռ չի արձագանքել այս լուրին, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը՝ https://tinyurl.com/msmy4pzk

…կրիպտոյից

📉  Խոշոր ներդրողի կողմից 24,000 Bitcoin-ի վաճառքի պատճառով ակտիվի գինը կտրուկ ընկել է՝ ընդամենը 10 րոպեում անցնելով $111 հազարի սահմանը. այդ նույն ներդրողը դեռ 130 հազար Bitcoin է պահում տարբեր հասցեներում՝ https://tinyurl.com/3mf6cw2w

🪙  ԱՄԷ-ն էլ մտել է ամենամեծ Bitcoin-ի պաշար ունեցող երկրների մեջ ու զբաղեցնում է 4-րդ հորիզոնականն իր ունեցած $740 մլն ծավալով. թոփ եռյակում են ԱՄՆ-ն, Չինաստանն ու Միացյալ Թագավորությունը՝ https://tinyurl.com/nhhhtsp8

💰  Իսկ Ասիայի հարուստ ընտանիքները (հատկապես Սինգապուրում, Հոնկոնգում ու Չինաստանում) ավելի շատ են սկսել վստահել կրիպտոարժույթներին, որտեղ բաշխում է իրենց ներդրումների արդեն 5%-ը` https://tinyurl.com/yxcxva5d


🎥 Վերջում՝ բոնուս. ինչպե՞ս են պետությունները սնանկանում, հնարավո՞ր է արդոք վերականգնվել սնանկությունից հետո ու արդյո՞ք հարուստ պետություններին չի սպառնում այս վտանգը՝ https://tinyurl.com/3393sp7y


🤟 Եվ հիշեք՝ եթե երաշխավորված 100% եկամուտ եք ուզում, մի գնեք այն իրը, որի կարիքը չունեք~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N103)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan