💸 #ֆինանսաPAN Weekly (106)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենաթանկ unicorn-ները՝ $1 մլրդ-ից ավելի արժեք ունեցող մասնավոր ընկերությունները. Ամենամեծ թվով unicorn-ներ ծնվել էն ԱՄՆ-ում, Չինաստանում ու Հնդկաստանում, որոնցից ամենաթանկը Մասկի SpaseX-ն է՝ $350 մլրդ՝ https://lav.pan.am/ig30
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Դու $19.99-ով Կիպրոս ես թռնում, իսկ դրա դիմաց WizzAir-ը կառավարությունից ֆինանսավորում է ստանում: Գուցե արդար չէ, բայց հիշեք, որ արդար չէ, երբ ուիքենդին ավելի ձեռնտու է Կիպրոս մեկնել, քան Սևան։ Կառավարությունը թռիչքների սուբսիդավորման ծրագիր է ընդունել, ըստ որի՝ ֆինանսական աջակցություն կտրամադրվի դեպի Երևանի «Զվարթնոց» ու Գյումրու «Շիրակ» օդանավակայաններ նոր ուղղություններով թռիչքներ իրականացնող ավիաընկերություններին (ի թիվս այլ պահանջների` Հայաստանում գրասենյակ, օդանավեր և այլն): Սուբսիդավորման պահանջին բավարարող առաջին հավակնող ընկերությունը Wizz Air-ն է, որը շուտով կմեկնարկի Գյումրի-Լառնակա ուղղությունը: Այսպիսով, եթե ընկերությունը օգտվի սուբսիդավորման ծրագրից, ապա նոր գործարկվող ուղղություններից Հայաստան ժամանող ուղևորների դիմաց ընկերությունը կստանա 15,000 կամ 20,000 դրամ ֆինանսական օժանդակություն՝ համապատասխանաբար Գյումրու ու Երևանի դեպքում` https://tinyurl.com/bdz35j7u
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🆙️ Հնդկաստանը պատժվել է ռուսական նավթի ներմուծման համար ու «արժանացել» ԱՄՆ կողմից մաքսատուրքերի մակարդակի կրկնապատկման՝ 50%, ինչի պատճառով հնդկական ռուփին էժանացել է՝ հասնելով պատմական նվազագույն մակարդակի՝ https://tinyurl.com/mryncudr
🎩 Այս եռամսյակում Nvidia-ի եկամուտների 40%-ը եղել է ընդամենը 2 խոշոր սպառողներից, որոնց ընկերությունը չի բացահայտել. Կա վարկած, որ սրանք խոշոր ամպային ծառայություններ մատուցող ընկերություններ են՝ Microsoft, Oracle, Amazon` https://tinyurl.com/4ja3nf8c
📈 Alibaba-ի եկամուտների աճի ֆոնին ընկերության բաժնետոմսերը 13%-ով աճել են. եկամտի աճը հիմնականում պայմանավորված է AI-ի վրա հիմնված ծառայություններով, որն արդեն ութերորդ եռամսյակն անընդմեջ աճում է՝ https://tinyurl.com/32yvcjwx
🛒 Իսկ Հայաստանում մոտ 5.7%-ով աճել է միջին ամսական աշխատավարձն ու այժմ այն հասնում է 300,000-ի. ընդ որում՝ պետական ու մասնավոր հատվածներում միջին աշխատավարձերը մոտ 100,000-ով տարբեր են (հօգուտ մասնավորի)` https://tinyurl.com/fvdw2hvh
💰 OpenAI-ը նախատեսում է Հնդկաստանում AI տվյալների խոշոր կենտրոն կառուցել. ի դեպ, Հնդկաստանը դարձել է OpenAI-ի երկրորդ խոշորագույն շուկան, որտեղ ընկերությունը վերջերս բացել է գրասենյակ և առաջարկել $5-ով ChatGPT-ի բաժանորդագրություն՝ https://tinyurl.com/3xkr83vr
🏗 Ու մինչ Երևանում ամեն թեթև քամուց շինարարական փոշի ենք շնչում, Համաշխարհային բանկը զգուշացնում է, որ բնապահպանական խնդիրները ուղիղ սպառնալիք են համաշխարհային տնտեսությանը. գլոբալ գյուղատնտեսությունը սրա պատճառով տարեկան $380 մլրդ է կորցնում՝ https://tinyurl.com/27frf7a6
🧤 Խափանվել է PayPal-ի խարդախությունների բացահայտման համակարգն ու ընկերությունն առանց պատշաճ ստուգումների փոխանցումներ է ուղարկել բանկերին. արդյունքում մի շարք եվրոպական բանկեր սառեցրել են PayPal-ով ուղարկված մոտ €10 մլրդ-ի գործարքներ՝ https://tinyurl.com/yrmbpbsn
🧠 Մալազիացիների կողմից ստեղծվել է աշխարհի առաջին արհեստական բանականությամբ աշխատող բանկը, որի վիրտուալ օգնականին հրահանգներ տալով հնարավոր է կատարել բանկային փոխանցումներ, ծախսերի պլանավորում կամ ուղղակի ստանալ ֆինանսական խորհրդատվություն՝ https://tinyurl.com/4rz8k7pw
💳 Mastercard-ի և Circle-ի (USDC stablecoin-ի թողարկող) գործակցության արդյունքում էլ Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի բանկերը կկարողանան stablecoin-ներով գործարքներ իրականացնել՝ https://tinyurl.com/mrxcuwxd
🧑💻 Հաքերների կողմից Bitcoin-ի առևանգման ծավալն օգոստոսին կազմել է $163 մլն, որի մեծ մասը բաժին է ընկնում 2 խոշոր հարձակման. իրականում հարձակումների քանակը նվազում է, ուղղակի հաքերների թիրախներն են մեծանում՝ https://tinyurl.com/nt4wvs2u
➗️ Տեխնոլոգիաներից ու նման հարձակումներից բխող ռիսկերը նվազեցնելու համար Էլ Սալվադորը (Bitcoin-ը որպես օրինական վճարամիջոց ընդունած առաջին երկիրը), Bitcoin-ով իր պետական պահուստը բաշխել է 14 հասցեի միջև. յուրաքանչյուրում այժմ պահվում է մոտ 500 Bitcoin՝ https://tinyurl.com/346cnh39
📤 Խոշոր ներդրողը վաճառել է $4 մլրդ Bitcoin ու փոխարենը գնել Etherium, վերջինում $4 մլրդ ներհոսք է եղել նաև ինստիտուցիոնալ ներդրողներից. արդյունքում ակտիվի գինը կայունանում է $4300-ի սահմաններում` https://tinyurl.com/28d32mhs
🎥 Վերջում՝ բոնուս. ի՞նչն է թրեյդինգի ու նեդրումների տարբերությունը, ինչքա՞ն արագ է հնարավոր շահույթ ունենալ թրեյդինգով, կամ նույնքան արագ կորցնել ամեն ինչ, և ինչու՞ է ներդրումներում ամենակարևոր բաղադրիչը «համբերությունը»՝ https://tinyurl.com/mrxcmsu6
🤟 Եվ հիշեք՝ եթե ձեր գումարը չի աշխատում ձեզ համար, ապա համոզվեք, որ այն չի աշխատում ձեր դեմ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N105)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan