💸 #ֆինանսաPAN Weekly (107)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք երկրների զբաղվածությունն ըստ ծառայությունների, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտի. ցածր եկամուտ ունեցող երկրներում բնակչության մեծ մասը զբաղված է գյուղատնտեսությամբ, մինչդեռ հարուստ երկրներում` ծառայությունների ոլորտում` https://lav.pan.am/ig31
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Մինչ դուք Linkedin-ում «I am starting a new position…» հայտարարող ձեր ընկերներին, թաքուն նախանձով Congrats եք գրում, իմացեք, որ ոչ բոլոր աշխատանք փնտրողներն են գտնում։ Ըստ վիճակագրության` հուլիսի դրությամբ մոտ 55,000 հոգի աշխատանք է փնտրում, ընդ որում` 60%-ը կանայք են։ Միևնույն ժամանակ, մոտ 37,000 գործազուրկ կա` 60%-ը նույնպես կանայք են։ Հետաքրքիր է նաև աշխատանք փնտրողների վիճակագրությունը` ըստ մարզերի, որտեղ արդեն երկրորդ տարին ամենաակտիվն Արարատի ու Կոտայքի մարզերն են։ Երևանի խցանումները հաշվի առելով, բոլորը, կարծես, աշխատանք են փնտրում Երևանում…
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🏆 Ոսկու գինը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ $3500 մեկ ունցիայի համար։ 2023-ի համեմատ սա կրկնակի թանկացում է. աճը պայմանավորված է աշխարհաքաղաքական անորոշություններով, դոլարի թուլացմամբ ու ԿԲ-ների կողմից ոսկու գնումներով՝ https://tinyurl.com/43svub9a
🧠 ՕpenAI-ը պատրաստվում է $6 մլրդ բաժնետոմսերի վաճառքի ընկերության ներկա և նախկին աշխատակիցներին. արդյունքում այն կարող է դառնալ ամենաբարձր արժեք ունեցող մասնավոր ընկերությունը, այս պահին տիտղոսը SpaceX-ինն է $350 մլրդ արժողությամբ՝ https://tinyurl.com/z75evcf6
🚫 Google-ը €2.95 մլրդ տուգանվել է գովազդային տեխնոլոգիաների շուկայում հակամրցակցային դիրքի չարաշահման ու սեփական ծառայություններին առավելություն տալու համար. 60 օր ժամանակ է տրվել իրավիճակը շտկելու համար՝ https://tinyurl.com/wdwa7fe6
🍽 Թրամփը Սիլիկոնյան հովտի 33 ազդեցիկ ներկայացուցիչների հետ պատմական ընթրիք է ունեցել, որի ընթացքում Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը, Սեմ Ալթմանը «ինքնակամ» խոստացել են միլիարդավոր դոլարների ներդրումներ անել. ի դեպ, Մասկը ներկա չի եղել, ասում են՝ նա հրավիրված չէր՝ https://tinyurl.com/xs7ee78m
💰 Իսկ մինչ դուք ուրախանում եք Temu-ից պատվիրած ֆեյք Labubu-ներով, դրա հեղինակ Վան Նինն արագ տեմպերով հարստանում է՝ այս տարվա մեջ արդեն $20 մլրդ-ով, ու աշխարհի 400-րդ ամենահարուստ մարդուց դարձել է 79-րդը՝ https://tinyurl.com/mr3y2a36
✈️ Հայկական ավիափոխադրողներ Flyone-ն ու Շիրակ Ավիան էլ դժգոհ են կառավարության որոշումից, ըստ որի Wizz Air-ը Երևան փոխադրված յուրաքանչյուր ուղևորի համար 20,000 դրամ աջակցություն կարող է ստանալ, Գյումրիի դեպքում՝ 15,000. ըստ ավիափոխադրողների, սա անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում՝ https://tinyurl.com/yfnyduv7
🔝 Ֆինտեխ Robinhood-ը ներառվում է S&P 500 ինդեքսում. սա վճռորոշ պահ է ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի համար, քանի որ մանրածախ առևտրային հարթակը միանում է ԱՄՆ-ի ամենաազդեցիկ ընկերությունների շարքին՝ https://tinyurl.com/39mjme58
🛒 «Գնիր հիմա, վճարիր հետո»-ին հոմանիշ դարձած ֆինտեխ Klarna-ն այսօր հրապարակային է դառնում` բաժնետոմսերը շրջանառվելու են Նյու Յորքի ֆոնդային բորսայում. իսկ շուկայում ձևավորված գինը ցույց կտա՝ արդյոք ներդրողները հավատում են ֆինտեխի՝ թվային բանկ դառնալու պոտենցիալին՝ https://tinyurl.com/2h9yanfw
🏦 Այս ընթացքում բրիտանական ֆինտեխերը (Revolut, Starling) պլանավորում են ամերիկյան բանկեր ձեռք բերել. այսպես նրանք միանգամից հնարավորություն կստանան ԱՄՆ 50 նահանգում բանկային գործունեություն իրականացնել՝ լիցենզավորման գործընթացը 0-ից սկսելու փոխարեն՝ https://tinyurl.com/a9kxvfch
🪙 Bitcoin-ից ստացված շահույթի հաշվին Էլ Սալվադորը մոտ 396 կգ ոսկի է գնել. սա վերջին 30 տարում երկրի կողմից ոսկու ձեռքբերման առաջին դեպքն է, չնայած խոշոր գնմանը, Bitcoin-ի պաշարները 3-ից ավելի անգամ գերազանցում են ոսկու պաշարներին՝ https://tinyurl.com/4zdc6bxv
🇰🇿 Ղազախստանը ևս շուտով կարող է միանալ Bitcoin-ով ազգային պահուստ ունեցողների շարքին. նախագահն առաջարկել է, որ այն կառավարվի Ազգային բանկի կողմից՝ https://tinyurl.com/4n8jydav
🗽 Թրամփի ու նրա որդիների ստեղծած World Liberty Financial կրիպտոակտիվը, որը շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 1-ին, մի քանի օրում ընտանիքի հարստությունն ավելացրել է $5 մլրդ-ով՝ ակտիվի գնի աճի հաշվին՝ https://tinyurl.com/6vwd8c7x
🎥 Վերջում՝ բոնուս. հարստության 7 մակարդակը` գոյատևելուց մինչև կայունություն ու անկախություն` https://tinyurl.com/2crw7cdv
🤟 Եվ հիշեք՝ պարտքը նման է ավելորդ քաշի՝ ձեռք բերելը հեշտ է, ազատվելը՝ շատ դժվար~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N106)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan