💸 #ֆինանսաPAN Weekly (108)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե որքան մետաղ կարելի է գնել $10,000-ով. ոսկի, օրինակ, կգնեք մոտ 1 շոկոլադե սալիկի չափ (92 գր), արծաթ՝ մոտ 8 կգ, պղինձ՝ 1 տոննա. մանրամասն՝ https://lav.pan.am/ig32
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Եթե ձեր աշխատավարձը 50%-ով աճում է, իսկ նույն գործով զբաղվող ձեր կոլեգայինը՝ 5%, միանգամից մի մտածեք, որ ձեզ ավելի շատ են գնահատում, նախ հիշեք, թե կոլեգան ձեզանից անգամներ շատ է վարձատրվում, ու կհասկանաք, որ թիվը %-ով ներկայացնելն ուղղակի մեծ աճի իմիտացիա է ստեղծում: Տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանումը մոտ 50%-ով նվազել է՝ մեծամասամբ պայմանավորված Ռուսաստանից ներմուծվող ու դեպի ԱՄԷ վերաարտահանվող ոսկու ծավալների և դեպի Չինաստան արտահանման կրճատման հաշվին: Սակայն եթե դիտարկենք առանձին ապրանքատեսակների արտահանումը, կարող ենք մեծ աճեր «ցույց տալ». Օրինակ՝ դեպի ԵՄ պատրաստի սնունդի արտահանման 56% աճ (սակայն իրականում արտահանումն աճել է ընդամենը $1 մլն-ով` $1.9 մլն-ից դառնալով $2.9 մլն) ալկոհոլային խմիչքների՝ 20%, կամ ալյումինե արտադրանքի 35% աճ՝ չնայած դեպի ԵՄ արտահանումն աճել է ընդամենը 4.5%-ով, որն ընդհանուր արտահանման նվազման ֆոնին կարելի է համարել ոչ նշանակալի… https://tinyurl.com/mrdxckzj
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
🍏 Apple-ը նախատեսում է առաջիկա 4 տարում ԱՄՆ արտադրության մեջ ներդնել $600 մլրդ՝ ներառյալ կիսահաղորդիչների արտադրության խթանման համար ծախսերը. Թրամփը «խոստացել է» նաև ընկերությանն ազատել ներմուծվող չիպերի վրա սահմանված 100% մաքսատուրքից՝ https://tinyurl.com/5n968djz
✂️ Labubu-ի պահանջարկի անկման պատճառով Pop Mart-ի բաժնետոմսերն օգոստոսից ընկել են ավելի քան 20%-ով, իսկ հիմնադիր Վան Նինը $6 մլրդ-ով «աղքատացել է». կանխատեսվում է, որ 2026-ին ընկերության աճը դանդաղելու է՝ https://tinyurl.com/2mmpsvua
🧑💻 OpenAI-ն օգտագործում է Microsoft-ի սերվերները, ու մեծամասամբ դրա հաշվին ընկերության հետ կիսվում է իր եկամուտների մոտ 20%-ը. այս թիվն առաջիկա 5 տարում նախատեսվում է կրճատել մինչև 8%` https://tinyurl.com/2hzfn8n9
🛣️ Առաջին AI նախարարն է նշանակվել Ալբանիայում, ով պատասխանատու կլինի պետական գնումների ամբողջ գործընթացի համար. մնում է հուսալ, որ ճանապարհների ասֆալտապատման տենդերներում չեն հաղթի AI նախարարի քեռու տղաներն ու բաջանաղները՝ https://tinyurl.com/yss289jc
👠 Ըստ Ջորջիո Արմանիի կտակի, նրա նորաձևության կայսրությունը պետք է վաճառվի, իսկ առաջնային գնորդներ են լինելու ԼVMH-ն, L’Oréal-ը կամ EssilorLuxottica-ն. կտակը զարմացրել է շատերին, քանի որ Արմանին տարիներ շարունակ մերժում էր գնման ցանկացած առաջարկ` https://tinyurl.com/y4rpkxy8
🤝 ԱՄՆ-ն ու Չինաստանն էլ համաձայնության են եկել TikTok-ի ամերիկյան բիզնեսն ԱՄՆ վերահսկողության տակ անցնելու վերաբերյալ. սա որոշակիորեն մեղմում է ԱՄՆ անվտանգության մտահոգությունները՝ կապված իրենց օգտատերերի տվյալների հավաքագրման հետ՝ https://tinyurl.com/bjmnhr34
🏦 Klarna-ն դարձել է հրապարակային ընկերություն՝ $16 մլրդ շուկայական արժեքով. Այն ցանկանում է դուրս գալ «գնիր հիմա, վճարիր հետո» ծառայություններից և դառնալ խոշոր ֆինտեխ խաղացող՝ https://tinyurl.com/yrawpsce
💰 Իսկ դուք ի՞նչ ծավալի գնումներ եք անում անհպում վճարումներով. Միացյալ թագավորությունում ցանկանում են բարձրացնել առանց PIN կոդի գործարքների սահմանաչափը, սակայն մասնագետները պնդում են, որ կոդը հավաքելու փաստն էականորեն նվազեցնում է չպլանավորված գնումների ծավալը՝ https://tinyurl.com/ycxs88yb
🔗 PayPal-ը ներկայացրել է PayPal Links նոր համակարգը, որի միջոցով կարելի է գումար ուղարկել կամ պահանջել 10 օր ակտիվ ժամանակահատված ունեցող մեկանգամյա հղումով. այն ԱՄՆ-ում կաշխատի ոչ միայն դոլարի, այլև կրիպտոակտիվների համար՝ https://tinyurl.com/2s3rphdn
🪙 ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը պատրաստվում է տարվա առաջին տոկոսադրույքի կրճատմանը, ինչի սպասումների ֆոնին Bitcoin-ը շարունակում է անկայուն մնալ $114-116,000-ի սահմաններում՝ https://tinyurl.com/45d4c5kf
📈 Իսկ Etherium-n ապրիլից մինչ օրս մոտ x3.5 թանկացել է, և այժմ այս կրիպտոյով կատարվող գործարքները հասել են ռեկորդային քանակի՝ օրական մոտ 1.7 մլն հատի՝ https://tinyurl.com/5rttykfn
⛏️ Ռուսաստանում առաջարկվում է ստեղծել պետական կրիպտո բանկ, որը հնարավորություն կտա օրինական ճանապարհով կանխիկացնել մայնինգից ստացված եկամուտները. ի դեպ՝ Ռուսաստանի կրիպտո մայնինգի ոլորտն աշխարհում ամենամեծերից է՝ https://tinyurl.com/y8w9v95r
🎥 Վերջում՝ բոնուս. ի՞նչ են կենտրոնական բանկերը, արդյո՞ք դրանք միշտ անկախ են ու ո՞րն է դրանց հիմնական գործառույթները՝ գների կայունությունից մինչև ֆինանսական համակարգի կայունություն՝ https://tinyurl.com/mrxcmsu6
🤟 Եվ հիշեք՝ ներդրումը ծառ տնկելու նման է. լավագույն ժամանակը 10 տարի առաջ էր, երկրորդ լավագույն ժամանակը՝ հենց հիմա~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N107)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan