#ֆինանսաPAN
October 2

💸 #ֆինանսաPAN Weekly (110)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք մանրածախ ընկերությունների տնօրենների աշխատավարձերը. Starbucks-ի CEO-ն, օրինակ, մեկ ժամում $46,000 է վաստակում, ու հաճախ խոշոր ընկերություններում ղեկավարները մոտ 270 անգամ բարձր են վարձատրվում մյուս աշխատողներից՝ https://lav.pan.am/ig34


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲  Ով երբևէ համարձակություն է ունեցել մեկ անգամ նայել իր 11%-անոց (լավագույն դեպքում) ու 15 տարվա հիփոթեքային վարկի մարման գրաֆիկին, տեսած կլինի, որ ժամկետի վերջում մայր գումարին հավասար տոկոս է մարում… Պետական պարտքի դեպքում իրավիճակը նման, բայց մի փոքր այլ է. Այն անընդհատ աճում է, ու մենք գերադասում ենք պարտքը մարել նոր պարտքով, և մարել միայն տոկոսները: Իսկ քանի որ 2026-ի պլաններով պետության ծախսերը կրկին գերազանցելու են եկամուտները, պետությունը ստիպված նոր պարտք կվերցնի, իսկ պարտքի մարման համար կատարվող տոկոսային ծախսերը կհասնեն 1 տրլն դրամի՝ բյուջեի ծախսերի մոտ 11.7% (սա մոտ x2 մեծ է առողջապահական ոլորտի պետական ծախսերից)...
https://tinyurl.com/z4j6d6uy


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

💰  Լարի Էլիսոնը ձեռք է բերել TikTok-ի ԱՄՆ բիզնեսն ու հայտնվել ամենաքաղաքականացված գործարքներից մեկի կենտրոնում. ի դեպ՝ նա Oracle–ի հիմնադիրն ու աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդն է՝ Մասկից հետո՝ https://tinyurl.com/mrymnwzw

🎈  Nvidia-ն էլ իրականացնում է պատմության մեջ ամենամեծ տեխնոլոգիական ներդրումը՝ $100 մլրդ՝ OpenAI-ում. ակնկալվում է, որ AI-ի աճի հաշվին աճելու է Nvidia-ի չիպերի հանդեպ պահանջարկը: Իսկ եթե այս սպասելիքը չարդարանա, ականատես կլինենք նոր «փուչիկի պայթյունին»՝ https://tinyurl.com/3m2avs8h

🥈  Ու կրկին նոր ռեկորդներ ոսկու և արծաթի կողմից՝ մոտ $3800 մեկ ունցիա ոսկու ու
մոտ $47 մեկ ունցիա արծաթի դիմաց. գլխավոր պատճառներն են թուլացող դոլարը, գլոբալ լարվածությունն ու նոր մաքսատուրքերը՝ https://tinyurl.com/mr8ean8w

…տնտեսությունից

💊  Թրամփը հայտարարել է նոր մաքսատուրքերի մասին․ 100%՝ դեղերի, 25%՝ բեռնատարների, 50%՝ խոհանոցային կահույքի վրա՝ մեկնաբանելով որպես տեղական արտադրողների պաշտպանություն։ Սա սպառնում է կրկնապատկել դեղերի գներն ու առաջացնել դեղերի պակաս՝ https://tinyurl.com/2e67axkm

🔌  Իսկ Tesla-ն պատրաստվում է էկոնոմ կլասի՝ $30,000-անոց էլեկտրական մեքենաներ թողարկել. ընկերության տարեկան արտադրական հզորությունն արդեն կազմում է մոտ 2 միլիոն միավոր, ու այս քայլով նա կկարողանա ակտիվ մրցակցել չինական ավտոարտադրողների հետ՝ https://tinyurl.com/m5zs3uah

🧳  Չնայած Հայաստանում տուրիզմը մեծապես կախված է Ռուսաստանի կամ Իրանի քաղաքական անկայունությունից, Համաշխարհային բանկը նշում է, որ այն կայուն տնտեսական զարգացման հզոր գործիք է, ու նախորդ տարի դրա շնորհիվ $10 տրլն ՀՆԱ ու 357 մլն աշխատատեղ է ստեղծվել՝ https://tinyurl.com/bdwccbxm

… ֆինտեխից

💳  Klarna-ն, որն ընդամենը 11 շաբաթ է, ինչ գործարկվել է ԱՄՆ-ում, արդեն 1 մլն քարտապան ունի. Klarna-ի քարտը տալիս է 2 լավագույն հնարավորություն՝ դեբետային քարտ և «գնիր հիմա, վճարիր հետո» հնարավորություն՝ https://tinyurl.com/5n7mntns

🛍️  OpenAI-ն էլ պայմանավորվածություն է ձեռք բերել Shopify-ի և Etsy-ի հետ, որպեսզի ChatGPT-ի օգտատերերը կարողանան անմիջապես չատբոտով գնումներ կատարել. Shopify-ի բաժնետոմսերը գործարքից հետո մոտ 6%-ով աճել են՝ https://tinyurl.com/3wcfw9a6

⏳  SWIFT-ը սկսել է բլոքչեյն լեջերի փորձարկումներ ավելի քան 30 ֆինանսական հաստատությունների հետ. նոր համակարգի գործարկման արդյունքում հնարավոր կլինի ապահովել շուրջօրյա միջսահմանային վճարումներ իրական ժամանակային ռեժիմում՝ https://tinyurl.com/4tr2y9kb

…կրիպտոյից

🪙  Ռեկորդային մակարդակի է հասել stablecoin-ների կապիտալիզացիան՝ մոտ $300 մլրդ. աճը պայմանավորված է կարգավորումների բարենպաստ միջավայրով ու նոր stablecoin-ների թողարկմամբ: Թրամփի որդիների ստեղծած USD1 stablecoin-ը լրացուցիչ խթան է տվել շուկային՝ https://tinyurl.com/376am4c9

🥷  Իսկ «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնում գործող կրիպտոբորսաների գրասենյակներում իրավապահներն առգրավել են մեծ ծավալով գումար, փաստաթղթեր և տեխնիկա. սա կապված է արտերկիր (մասնավորապես՝ Դուբայ) կատարված  փողի ապօրինի արտահոսքի քննության հետ՝ https://tinyurl.com/45djhmfm

🟣  Fasttoken-ի գինը մի քանի ժամում ընկել է ավելի քան 50%-ով, որը խոշոր խաղացողների կողմից մեծածավալ վաճառքների արդյունք էր. ընկերությունից պնդում են, որ նման անկումները բնական են ազատ շուկայում և կոչ անում համայնքին չանհանգստանալ կարճաժամկետ տատանումներից՝ https://tinyurl.com/yrdx8446


🎥  Վերջում՝ բոնուս. ինչպե՞ս է դոլարը դարձել ֆինասական շուկաների ու տնտեսությունների N1 արժույթը, ինչո՞ւ ոչ եվրո, կամ չինական յուան, և ինչո՞ւ են ԿԲ-ներն իրենց պահուստների մեծ մասը պահում հենց դոլարով՝ https://tinyurl.com/msmd3mf5


🤟  Եվ հիշեք՝ աշխատավարձի բարձրացումը մի շփոթեք ծախսերի բարձրացման պատճառի հետ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N109)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan