💸 #ֆինանսաPAN Weekly (112)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե ինչպես են վերջին տարիներին աճել առևտրի ծավալները. առաջատարը շարունակում է մնալ Չինաստանը (և առևտրի ծավալով, և դրա աճով), Հայաստանը 40-րդ տեղում է՝ վերջին 5 տարում $17 մլրդ աճով՝ https://lav.pan.am/ig36
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Ձեր իրավունքների «պաշտպանության» նպատակով շուտով չեք կարողանա մի քանի տեղ գրանցված աշխատող լինել, վճարել եկամտային հարկ ու ինչու ոչ՝ հիփոթեքի տոկոսից այն հետ ստանալ: 2026-ի հունվարից մեկ տարվա ընթացքում բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է թվայնացվեն, իսկ նոր կնքվողներն արդեն միանգամից թվային կնքվեն: Ըստ աշխատանքային օրենսգրքի՝ աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ` արտաժամյա աշխատանքը, չի կարող գերազանցել օրական 12 ժամը (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում` 48 ժամը: Այսինքն` ստացվում է՝ եթե 2 տեղ լրիվ դրույքով գրանցված աշխատող եք, այժմ այդ հնարավորությունը չեք ունենա, քանի որ մեկ դրույքի դեպքում արդեն ստացվում է շաբաթական 40-ժամյա զբաղվածություն: Ենթադրվում է, որ համակարգն ավտոմատ թույլ չի տալու երկրորդ գործատուին ձեզ որպես աշխատող գրանցել… հետևանքների մասով դատեք ինքներդ…
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
💭 Google-ը $15 մլրդ ներդրում կանի Հնդկաստանում տվյալների խոշորագույն կենտրոն ստեղծելու նպատակով. այստեղ տեղին է հիշել, որ Թրամփը Apple-ին «ստիպեց» արտադրությունը հանել Հնդկաստանից և այս առիթով ևս պետք է սպասել նրա արձագանքին՝ https://tinyurl.com/2r47zjsr
🍎 Apple-ի տնօրեն Թիմ Քուկն էլ Labubu-ների ցուցահանդես է այցելել ու հանդիպել արտադրողի՝ Pop Mart-ի հիմնադրի հետ, ինչի ֆոնին ընկերության բաժնետոմսերի արժեքը 6%-ով աճել է https://tinyurl.com/4j4hknrc
🆕 Ու կրկին ոսկին, կրկին նոր ռեկորդով. 1 ունցիայի գինն արդեն անցել է $4100, ու մինչ կարդում եք լուրը՝ հնարավոր է այն էլ ավելի է բարձրացել։ Տարեսկզբից ակտիվի գինը 50%-ից ավելի աճել է՝ https://tinyurl.com/59m4e89b
🔏 Թրամփը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա լրացուցիչ 100% մաքսատուրք է սահմանում՝ չնայած մայիսին երկրները պայմանավորվել էին միմյանց մաքսատուրքերը նվազեցնել․ ի դեպ՝ գերագույն դատարանի որոշմամբ կարող է սահմանափակվել մաքսատուրքերը միանձնյա բարձրացնելու Թրամփի իրավունքը՝ https://tinyurl.com/2hn8p9j6
🎄 Թեև ակնկալվում է, որ մաքսային նոր քաղաքականության ֆոնին սպառողներն ավելի «զգույշ» են ծախսելու, Amazon-ը 250,000 ժամանակավոր աշխատակից կընդունի՝ տոնական «սեզոնի» պատվերների տակից պատվով դուրս գալու համար՝ https://tinyurl.com/27jzz2vn
📈 Թուրքիան ու Արգենտինան էլ շարունակում են G20 երկրների ցանկում առանձնակի աչքի ընկել գնաճի բարձր մակարդակով՝ մոտ 33% տարեկան ցուցանիշով. գնաճը Թուրքիայում հիմնականում պայմանավորված է լիրայի արժեզրկմամբ՝ https://tinyurl.com/3savytvv
💳 Ըստ Fintech Magazine-ի, աշխարհի թոփ երկու ֆինտեխ ընկերություններն են Visa-ն և Mastercard-ը, որոնք աչքի են ընկել «արժեք ավելացնող» ծառայություններով, AI ինտեգրմամբ ու կիբեռանվտանգության կատարելագործմամբ՝ https://tinyurl.com/mvp573xk
👜 Բայց, անկախ դրանից, այդ ընկերությունները մոտ $200 մլն կվճարեն՝ փոխհատուցելու տասնամյակի վաղեմություն ունեցող դեպքերից առևտրային կետերի կրած վնասները, որոնք առաջացել են կեղծ, կորած կամ գողացված քարտերով կատարված գործարքներից՝ https://tinyurl.com/28exhh5k
🛒 PayPal-ն էլ նպատակ ունի փոփոխելու իր բիզնես մոդելը՝ էլեկտրոնային վճարումներից անցնելով էլ.առևտրի ամբողջական լուծումների տրամադրման. ընկերության նպատակն է անհատականացված ծառայություններ մատուցել իր 430 մլն-անոց հաճախորդներից ու վաճառողներից բաղկացած ցանցին՝ https://tinyurl.com/bdhtsnzh
🥷 Ըստ Լեհաստանի՝ Ռուսաստանը կրիպտոարժույթներ է օգտագործում ԵՄ երկրների դեմ հիբրիդային հարձակումներ իրականացնող գործակալներին վճարելու համար, ու սա արվում է սաբոտաժից մինչև ջրամատակարարման և կենսական այլ ենթակառուցվածքների հաքերային հարձակումների ֆինանսավորման համար՝ https://tinyurl.com/38uu5ty7
🫨 Թրամփի մաքսատուրքերի հայտարարությանը կրիպտոշուկան կտրուկ է արձագանքել՝ Bitcoin-ի գինն ընկել է մինչև $112,000, Ethereum-ը և altcoin-երի մեծ մասը 20–30% անկում են ապրել, իսկ շուկայի ընդհանուր կապիտալիզացիան կորցրել է մոտ 0.5 տրլն դոլար՝ https://tinyurl.com/yb44yjvb
💰 Binance-ում էլ ուրբաթ օրվա շուկայի անկման ժամանակ մի քանի կրպտոակտիվների գները սխալ են ցուցադրվել, ինչի հետևանքով տուժած օգտատերերը մոտ $283 մլն փոխհատուցում կստանան բորսայից՝ https://tinyurl.com/2m76ehan
🎥 Վերջում՝ բոնուս. իմացեք, թե ինչու հարուստները չեն փորձում հարուստ երևալ, ինչու է Ցուկերբերգը միշտ նույն T-shirt-ով, IKEA-ի հիմնադիրը 20 տարվա Volvo-ով, իսկ դու փորձում ես բրենդային և ունևոր թվալ, ու մի քիչ ավելին՝ https://tinyurl.com/dn3xk6d8
🤟 Եվ հիշեք՝ ֆինանսական ներդրումներում մեծ գումարներ վաստակում են ոչ թե առուվաճառքի, այլ համբերատար լինելու շնորհիվ~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N111)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan