💸 #ֆինանսաPAN Weekly (113)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենամեծ աշխատուժ ունեցող երկրները. Ասիան Հնդկաստանի ու Չինաստանի հաշվին առաջատար աշխարհամասն է, որտեղ կենտրոնացած է համաշխարային աշխատաշուկայի 40%-ը՝ 1.3 մլրդ մարդ՝ https://lav.pan.am/ig37
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Կարծում ենք՝ սա վերջին հիշեցումը կլինի եկամուտների հայտարարագրի լրացման մասին, քանի որ վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է: Չնայած, ըստ նախատեսվող նոր կարգավորումների, անգամ ձեր չլրացնելու դեպքում այն ավտոմատ համարվելու է լրացված։ Բայց եթե ցանկանում եք փոխհատուցում ստանալ 2024-ին կատարված առողջապահական ու կրթական ծախսերի համար, ապա ինքնուրույն լրացնելը պարտադիր է: Եվ ամեն դեպքում հիշեք նաև, որ մեր ֆինտեխ գործընկեր EasyPay-ը «Բարև* բոլոր նորեկներին» արշավ է սկսել, ու եթե մինչև հաջորդ տարվա հունվարի 17-ը գրանցվեք easywallet-ում ու կատարեք ձեր առաջին վճարումը՝ 2500 դրամի բոնուս կստանաք, որը, ի դեպ, հայտարարագրում լրանցնելու անհրաժեշտություն չի առաջացնում…
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
📦 ԱՄՆ մաքսային եկամուտների մոտ 30%-ը ($205 մլրդ) շարունակում է բաժին ընկնել Չինաստանին՝ չնայած երկրների միջև լարված առևտրային հարաբերություններին ու այն փաստին, որ Չինաստանի նկատմամբ կիրառվող միջին կշռված մաքսատուրքը հասել է մոտ 50%-ի՝ https://tinyurl.com/bd6vrst9
⚡ Մեկնարկել է OpenAI-ի ամենաբարդ և ամենաթանկ՝ $500 մլրդ-անոց նախագծերից մեկը՝ Stargate-ը, որը դառնալու է ԱԲ տվյալների կենտրոնների համաշխարհային ցանց. նախագծի վրա այնքան էներգիա կծախսվի, որքան մի ամբողջ խոշոր քաղաքի, օրինակ՝ Նյու Յորքի էներգամատակարարման համար՝ https://tinyurl.com/569f6kb8
🤝 Խոշոր ներդրումային համագործակցություն է սկսվում նաև չիպ արդատրողների հետ. ամենամեծ շահառուն Nvidia-ն է, որն առաջիկա տարիներին $100 մլրդ ներդրում է անելու OpenAI-ում. վերջինս նաև AMD-ից մեծ հզորության չիպեր կգնի, որի դիմաց կստանա AMD-ից 10% բաժնեմաս՝ https://tinyurl.com/yayc6vsc
💦 BYD-ն էլ 115,000 մեքենա է հետ կանչել նախագծային թերությունների և մարտկոցների անվտանգության ռիսկերի պատճառով (մարտկոցները խնդիր են ունեցել ջրակայունության հետ). ընկերությունը խոստացել է անվճար վերանորոգել հետ կանչված մեքենաները՝ https://tinyurl.com/49sc6v3v
🛒 Temu-ն ընդամենը 8 աշխատող ունի Եվրոպայում, ու արդեն հասցրել է վերջին տարում կրկնապատկել շահույթը և բնակչության ¼-ին դարձնել իր օգտատերը. կա վարկած, որ ընկերությունը հարկերից խուսափելու մեխանիզմներ է կիրառում՝ https://tinyurl.com/ywdyecdv
🐢 Իսկ Չինաստանի աճը դանդաղել է ԱՄՆ հետ սրված առևտրային հարաբերությունների ֆոնին. հաշվի առնելով այս ռիսկը՝ երկիրը փորձում է դիվերսիֆիկացնել արտահանումն ու նվազեցնել ԱՄՆ-ից կախվածությունը՝ https://tinyurl.com/y3ehc48k
🍳 Square-ը նոր AI-ֆունկցիաներ է ներկայացնել ռեստորանների համար, որի միջոցով հնարավոր է առանց աշխատակցի միջնորդության պատվեր կատարել ռեստորանում, իսկ վճարումը կատարել Bitcoin-ով. ռեստորաններն էլ իրենց հերթին օրական եկամուտների 50%-ը կարող են վերածել Bitcoin-ի՝ https://tinyurl.com/4mrxkwfj
💳 Samsung-ի թվային դրամապանակը Wallet Money նոր ծառայություն է գործարկել, որը հնարավորություն է տալիս քարտի փոխարեն դրամապանակին կցել բանկային հաշիվը և առանց միջնորդավճարի փոխանցումներ կատարել. ծառայությունները դեռ հասանելի են միայն Հրվ. Կորեայում՝ https://tinyurl.com/bdhhhbxa
🥻 Ու մինչ թվային վճարումների ներթափանցման համաշխարհային միջին ցուցանիշը 60% է, Հնդկաստանում այն արդեն 87%-ի է հասել, ինչը լրացուցիչ խթան է երկրում նորարարական ֆինտեխ լուծումների զարգացման համար՝ https://tinyurl.com/4b7mf6e8
📹 YouTube-յան հայտնի բլոգեր MrBeast-ն էլ որոշել է կրիպոշուկա մտնել ու արդեն դիմել է ապրանքային նշանի՝ MrBeast Financial-ի գրանցման համար. նախատեսվում է մատուցել կրիպտոակտիվների փոխանակման ու վճարումների պրոցեսինգի ծառայություններ՝ https://tinyurl.com/y894s95a
🪙 Չինաստանի խոշոր տեխնոլոգիական ընկերությունները դադարեցրել են stablecoin-ների թողարկումը. կա տեղեկություն, որ նման հրահանգը եկել է Չինաստանի Ժողովրդական բանկի կողմից, որը մտահոգված է, որ դրանք վտանգում են պետական արժույթի կայունությունը՝ https://tinyurl.com/3bd52b35
💰 Bitcoin-ի գնի կտրուկ անկմանը (երբ ակտիվի գինը մեկ շաբաթում $121,000-ից ընկավ $103,000) հետևեց Bitcoin ETF-երի ամենամեծ արտահոսքը 2024-ից ի վեր. մոտ $1.2 մլրդ դուրս է բերվել շուկայից՝ https://tinyurl.com/bd3mk5du
🎥 Վերջում՝ բոնուս. ի՞նչ է մոնոպոլիան (մենաշնորհը), արդյո՞ք այն օրինական է, և լա՞վ է, թե` վատ տնտեսության համար` https://tinyurl.com/mr42jtde
🤟 Եվ հիշեք՝ աշխատավարձը կաշառք է, որը ստանում եք ձեր երազանքները մոռանալու համար~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N112)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan