💸 #ֆինանսաPAN Weekly (115)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք ամենամեծ ներկրող 30 երկրները, որոնք միասին իրականացնում են համաշխարհային ներմուծման 80%-ը. թոփ եռյակը նույնն է, ինչ արտահանման դեպքում էր, միայն ԱՄՆ-ն ու Չինաստանն են դիրքերով փոխվել՝ https://lav.pan.am/ig39
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Պատկերացրեք՝ թոշակառու եք, վերջապես փակել եք ձեր հիփոթեքը, ուզում եք գլուխը հանգիստ բարձին դնել… ու այդ պահին հասկանում եք, որ լավ կլիներ՝ մի քիչ եվրոպացի ճամփորդող տատիկ/պապիկի կյանքով ապրել՝ ճամփորդել, առավոտյան սրճարանում երկար սրճել… Եթե սա այսօր անիրական է թվում, ապա շուտով կարող է իրական լինել, քանի որ «հետադարձ հիփոթեքի» ինստիտուտի ներդրման նախագիծ է ներկայացվել: Եթե հիփոթեքի դեպքում դուք վարկ եք վերցնում, որ տուն գնեք, ապա այս դեպքում՝ տունն եք գրավ գնում, որ վարկ վերցնեք, որը կարող եք ստանալ երկար տարիների մեջ բաշխված՝ ամսական կլորիկ գումարի տեսքով: Հիմնական տարբերությունը սովորական հիփոթեքից այն է, որ դուք չեք վճարում վարկի տոկոսները կամ մայր գումարը, մինչ ապրում եք տանը (կամ ողջ եք), այլ դրանք կուտակվում են ձեր վարկի գումարի վրա: Այսինքն՝ դուք կարող եք մինչև կյանքի վերջ չմարել վարկը, ու դա ստիպված կլինեն անել ձեր ժառանգները (ովքեր, իհարկե, գոհ չեն մնա): Սա այն է, ինչ միջազգային պրակտիկան է «ասում», իսկ թե ինչպես կկարգավորվի այն Հայաստանում, պարզ կլինի ապագայում…
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
💰 OpenAI-ը պատրաստվում է բաժնետոմսերի հրապարակային առաջարկի, որը կարող է դառնալ պատմության մեջ ամենամեծը՝ $1 տրլն արժեքով. դեռ կոնկրետ ժամկետ չի նշվում, իրադարձությունը կանխատեսվում է 2026-ի II կեսին՝ https://tinyurl.com/bde62j73
🧠 Իսկ Nvidia-ն դարձել է աշխարհի առաջին ընկերությունը՝ $5 տրլն շուկայական արժեքով. այն այժմ ավելի մեծ է, քան S&P 500-ի վեց ոլորտ միասին վերցրած. որոշ վերլուծաբաններ կարծում են, որ սա կարող է «AI փուչիկ» լինել՝ https://tinyurl.com/596mz39w
🧑💼 Ու մինչ դուք հույսը դրել եք հայտարարագրի ավտոմատ լրացման վրա, գործադիր մարմնի աշխատակիցների 2024-ի հայտարարագրերից պարզվել է, որ վերջիններս մոտ 578 մլն դրամին համարժեք կիպտոարժույթ ունեն, որի մոտ կեսը Bitcoin է՝ https://tinyurl.com/56kctfrz
🫅 2000-2024-ի ընթացքում կուտակված հարստության 41%-ը բաժին է ընկել աշխարհի 1% հարուստներին և ընդամենը 1%-ը՝ ամենաաղքատ 50%-ին. անհավասարությունն էլ ավելի կխորանա հաջորդ տասնամյակում ժառանգվող $70 տրլն-ի հետևանքով՝ https://tinyurl.com/3tzw3u8c
🛢️ OPEC-ը 2026-ի սկզբին որոշ ժամանակով կդադարեցնի նավթի արդյունահանման ավելացումը՝ գների անկումից խուսափելու ու շուկան կայունացնելու համար. սա համընկնում է ռուսական Rosneft-ի ու Lukoil-ի հանդեպ կիրառված պատժամիջոցների հետ, որոնք շուկայում անորոշություն են մտցրել՝ https://tinyurl.com/uwnu3taf
🤖 Uber-ն ու Nvidia-ն նոր համագործակցություն են սկսել, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել աշխարհի ամենամեծ ինքնավար տրանսպորտային ցանցը. սակայն նրանք հաշվի չեն առել, որ նույնիսկ ամենախելացի ինքնավար մեքենան error «կտա» Երևանում երթևեկելիս՝ https://tinyurl.com/44jmhns2
🚘 Իսկ մեր ֆինտեխ գործընկեր EasyPay-ը ձեր մեքենայի ծախսերը կարող է թեթևացնել. եթե մինչև դեկտեմբերի 1-ը EasyGarage հարթակով վճարեք ԱՊՊԱ, գույքահարկ, կայանատեղի վճար կամ տուգանք՝ կմասնակցեք խաղարկության ու կարող եք շահել 10 հատ 200,000 դրամից մեկը՝ https://tinyurl.com/2ehr6b3u
👛 PayPal-ն ու OpenAI-ը գործակցություն են սկսել, որի արդյունքում այն կներառվի ChatGPT-ում ու օգտատերերը հնարավորություն կունենան անմիջապես չատում իրենց գտած ապրանքի վրա սեղմել Buy with PayPal կոճակն ու գնել՝ https://tinyurl.com/bdex453b
💳 Mastercard-ը պատրաստվում է $2 մլրդ-ով գնել Zerohash-ը, որը թվային ակտիվների և stablecoin-ների ենթակառուցվածքների ծառայություններ մատուցող ընկերություն է, սա ևս մի ազդակ է, որ stablecoin-ի ոլորտը դառնում է թվային ֆինանսների կարևորագույն ենթակառուցվածքներից մեկը՝ https://tinyurl.com/4bjme49b
🍂 Վերջին 7 տարվա հոկտեմբերների համեմատ այս տարի Bitcoin-ի շուկան տեսավ վատագույն հոկտեմբերը. կրիպտոակտիվն առաջին անգամ վնասով է «փակել» ամիսը՝ -5%` https://tinyurl.com/v8b7p5sh
💨 Ռուսաստանի հայտնի կրիպտո-թրեյդեր Ռոման Նովակն անհետացել է Աֆրիկայում՝ իր հետ տանելով մոտ $500 մլն, որը նա «հավաքել էր» տարբեր ներդրողներից, այդ թվում՝ Չինաստանի, Մերձավոր Արևելքի գործարարներից և ուկրաինացի ու ռուս պետական պաշտոնյաներից՝ https://tinyurl.com/4wbfjxdr
🎰 Ռումինիայում էլ կրիպտո-կանխատեսումների հարթակ Polymarket-ը սև ցուցակում է հայտնվել. Ռումինիայի նախագահական ընտրությունների ժամանակ այս հարթակով խաղադրույքների ծավալը հասել է մոտ $600 մլն-ի՝ https://tinyurl.com/3w5p4xuu
🎥 Վերջում բոնուս՝ ի՞նչ է զուգահեռ ներմուծումը, արդյո՞ք այն օրինական է, ու ինչպե՞ս, գտնվելով տնտեսական շրջափակման մեջ, Ռուսաստանը, շարունակում է ներմուծել այնպիսի ապրանքներ, որոնց պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են ներմուծումից`https://tinyurl.com/ydayk5xw
🤟 Եվ հիշեք՝ դիվերսիֆիկացրեք ձեր եկամուտները այնպես, որ գոնե մի քանի փոքր սթրեսներ տանեք մեկ մեծի փոխարեն~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N114)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan