#ֆինանսաPAN
Today

💸 #ֆինանսաPAN Weekly (116)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք այն բրենդերը, որոնք ամենամեծ արժեքի աճն են ունեցել 2025-ին. սա չպետք է շփոթել ընկերության արժեքի հետ, բրենդի արժեքը ձևավորվում է ընկերության անունի, լոգոյի և հեղինակության հաշվին, ու այստեղ առաջատարը Microsoft-ն է՝ https://lav.pan.am/ig40


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲  Փլուզվեց ևս մի ֆինանսական բուրգ՝ HelloBit-ը, ու հարյուրավոր քաղաքացիներ կորցրեցին իրենց ներդրումները, որոնց համար նրանց ամսական 2-3% եկամուտ էին խոստանում: Ֆինանսական բուրգի սխեմայի դեպքում հավաքագրված գումարները ոչ թե ինչ-որ տեղ են ներդրվում ու եկամուտ ապահովում, այլ մասնակիցները եկամուտ են ստանում բուրգին միացած նոր մասնակիցների հաշվին: Երբ ինչ-որ պահի նոր մասնակիցների մուտքը դանդաղում կամ ավարտվում է, բուրգի հիմնադիրներն ուղղակի անհետանում են՝ իրենց հետ տանելով հավաքված ամբողջ գումարը: Գրեթե ամեն տարի ստեղծվում ու փլուզվում են նմանատիպ բուրգեր, ու նրանց հաջողության գրավականն իրականում ներդրողի անտեղյակությունն ու ագահությունն է. միշտ հիշեք՝ եթե ձեզ բարձր եկամուտ են խոստանում, որի դիմաց դուք ոչինչ չպետք է անեք, դա, ամենայն հավանականությամբ, բուրգի կամ այլ խարդախության սխեմա է, ու նման մեխանիզմների հետևում սովորաբար այնպիսի պրոֆեսիոնալներ են կանգնած, որոնց գտնելը կամ գումար հետ ստանալը գրեթե անհնար է…


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին… …ֆինանսներից

🥇 Մասկը, բացի ամենահարուստը լինելուց, կդառնա նաև ամենաբարձր վարձատրվող տնօրենը՝ $1 տրլն վարձատրության փաթեթով՝ ռոբոտաքսիների մասսայական ներդրման ու ընկերության շուկայական արժեքի մոտ x6 աճի դեպքում. լուրի ֆոնին ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է՝ https://tinyurl.com/mpv7z5ah

🧓 Իսկ Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում արդեն 1 տրլն դրամ է կուտակվել, որը տարբեր եկամտաբեր ակտիվներում է ներդրվում՝ մեր ապագա կենսաթոշակն ապահովելու համար. 2023-2024-ին ֆոնդերը միջինում 10.7% եկամտաբերություն են ապահովել՝ https://tinyurl.com/2jkhdxkb

🤝 Microsoft-ն էլ մեկ օրում 3 խոշոր գործարք է կնքել AI ոլորտում՝ սկսելով գործակցել Lambda-ի, IREN-ի և ԱՄՆ կառավարության հետ. այն նաև OpenAI-ում $135 մլրդ-ի բաժնեմաս ունի, որը կազմում է վերջինիս 27%-ը՝ https://tinyurl.com/2s4cca8y

…տնտեսությունից

💰 Կան ռիսկեր, որ ԱՄՆ-ում բարեգործությունն այլևս «ձեռնտու» չի լինի. նոր կարգավորմամբ, 10% հարկ է սահմանվում $5 մլրդ և ավելի ակտիվներ ունեցող հիմնադրամների վրա, որն ուղիղ կազդի Ուորեն Բաֆֆեթի ու Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամների վրա՝ https://tinyurl.com/ms5c9k6b

🧑‍💻 Չինաստանը, օգտվելով ԱՄՆ-ի կողմից աշխատանքային վիզաների պայմանների խստացումից, ստեղծել է K-վիզա ծրագիրը՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում արտերկրից մասնագետներ ներգրավվելու համար. ծրագրին հնարավոր է դիմել անգամ առանց նախնական աշխատանքի առաջարկի՝ https://tinyurl.com/4zjw8bde

☀️ Երկիրը նաև դարձել է արևային էներգիայի արտադրման ծավալներով առաջատարն ու միայն 2024-ին տեղադրել է x2 շատ արևային կայան, քան Եվրոպան ու ԱՄՆ-ն համատեղ. «կանաչ տեխնոլոգիաներ» արտահանելով, Չինաստանն արդեն ավելի մեծ եկամուտ ունի, քան ԱՄՆ-ն՝ վառելիք՝ https://tinyurl.com/5n94hhub

… ֆինտեխից

🤳 Մինչ Հայաստանում անկանխիկ վճարման դեպքում վաճառողի միջնորդավճարը cashback-ի տեսքով սպառողն է հետ ստանալու, Visa-ն ու Mastercard-ը որոշել են 8 տարով նվազեցնել իրենց միջնորդավճարները՝ սահմանելով 1.25% առավելագույն շեմ՝ https://tinyurl.com/mujrjy5s

💳 Mastercard-ի կողմից էլ առաջին անգամ «split քարտ» է թողարկվել, որն էությամբ նման է «գնիր հիմա, վճարիր հետո»-ին, ուղղակի քարտի տեսքով. Այն թույլ է տալիս գնումներն ավտոմատ կերպով բաժանել ամսական վճարումների՝ https://tinyurl.com/4rz632sh

🛍️ Google Wallet-ն այսուհետ կօգտագործի գնումների պատմությունը, որպեսզի օգտատիրոջն ավելի անհատականացված գովազդներով սպամ անի (դեռ միայն ԱՄՆ-ում). Google-ը խոստանում է տվյալները երրորդ անձանց չփոխանցել՝ https://tinyurl.com/5xhrvjd7

…կրիպտոյից

🦯 Կիբեռհանցագործների համար Սինգապուրում նոր պատժի տեսակ է սահմանվել՝ բացի ազատազրկումից ու տուգանքից, հանցագործները նաև մարմնական պատիժ կստանան՝ ճիպոտի 6-24 հարված՝ https://tinyurl.com/yc4t27a8

👮 Իսպանիայում ձերբակալվել է Mastermind կրիպտոբուրգի հիմնադիրը, ում հաջողվել է խաբել ավելի քան 3000 ներդրողի ու ներգրավել $300 մլն, որի դիմաց նա տարեկան 20% եկամուտ էր խոստացել՝ https://tinyurl.com/bdfwdfbz

🎯 Իսկ Coinbase-ը նոր հարթակ է թողարկում, որտեղ հնարավոր կլինի թվային թոքեններ գնել նախքան դրանց բորսայական ցուցակումը. այս լուրի ֆոնին ընկերության բաժնետոմսերը 4% աճել են՝ https://tinyurl.com/3r9x3627


🎥 Վերջում բոնուս՝ ինչու՞ է տնտեսությանը «ձեռնտու» երբ մարդը միայնակ է, ինչու՞ են վերջիններս ավելի շատ հակված ծախսելու ու ինչպե՞ս են խոշոր կորպորացիաները դրանից օգտվում՝ https://tinyurl.com/4u478pta


🤟 Եվ հիշեք՝ զեղչով գնելը խնայել չէ, եթե դուք չէիք պլանավորում նույն ապրանքը գնել չզեղչված ժամանակ~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N115)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan