💸 #ֆինանսաPAN Weekly (117)
📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք աշխարհի ամենահարուստ երկրները՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով. թոփ 10-ից 7-ը Եվրոպայում են, հիմնականում փոքր բնակչությամբ և լավ սոցիալական ապահովության համակարգերով՝ https://lav.pan.am/ig41
Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ
🇦🇲 Ինքնակամ արված ծախսը միշտ հաճելի է, իսկ պարտադրվածը (ամանորյա Secret Santa-ն վկա) ավելի շատ հարկի է նման. հաջորդ տարվանից 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացող բոլոր աշխատողները պետք է տարեկան 129,600 դրամ վճարեն առողջության ապահովագրության համար: Ի դեպ, սա միայն 2026-ի վճարն է, թե ինչքանով այն կփոխվի կամ կթանկանա հաջորդ տարիներին, դեռ պարզ չէ: Այս գումարը, հարկի նման, ամեն ամիս պահվելու է ձեր աշխատավարձից՝ ամսական 10,800 դրամ: Առաջին տարում կառավարությունը որոշել է թեթևացնել քաղաքացիների ծախսերն ու հայտարարագիր լրացնելու դեպքում որոշակի փոխհատուցում է առաջարկում, սակայն պետք է նկատի ունենալ, որ եթե հայտարարագիր լրացնելուց արդեն ստանում էիք կրթության և առողջապահության գծով ծախսերի առավելագույն փոխհատուցումը, կամ հետ եք ստանում եկամտային հարկը հիփոթեքի համար մարված տոկոսներից, այդ դեպքում ապահովագրության ամբողջ գումարը վճարվելու է ձեր գրպանից։
Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…
…ֆինանսներից
💰 OpenAI-ի տվյալների արտահոսքի արդյունքում պարզվել է, որ այն իր եկամուտների մոտ 20%-ը կիսում է Microsoft-ի հետ. 2024-ին Microsoft-ը ստացել է մոտ $500 մլն, իսկ 2025-ին արդեն հասցրել է ստանալ ավելի քան $850 մլն՝ https://tinyurl.com/mt8ke44a
🚨 Tesla-ի բաժնետոմսերը շարունակում են ընկնել. պատճառները մի քանիսն են՝ խոշոր ներդրողների կողմից վաճառքները, Waymo-ի կողմից ռոբոտ-տաքսիների ներդրումն ու ներդրողների վստահության անկումը՝ https://tinyurl.com/3dz953mu
🏆 Ուորեն Բաֆֆեթն իր Berkshire Hathaway հիմնադրամի միջոցով մոտ $4.3 մլրդ է ներդրել Google-ում, ինչի ֆոնին վերջինիս բաժնետոմսերի գինը 3%-ով աճել է. այսպիսով նա դարձավ Google-ի 10-րդ ամենամեծ բաժնետերը՝ https://tinyurl.com/2bh3vaha
…տնտեսությունից
💡 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ՀԷՑ-ը զրկվել է լիցենզիայից. այժմ երկու սցենար է քննարկվում՝ ազգայնացում և մասնավորեցում, ընկերության կառավարմանը կառավարության մասնակցությամբ՝ https://tinyurl.com/2m99bk7c
🏚️ ԱՄՆ-ում ցանկանում են ներդնել «տեղափոխվող հիփոթեք» գաղափարը, որով առանց վարկը մարելու ու նոր վարկ վերցնելու հնարավոր կլինի մեկ տնից մյուսը տեղափոխվել. նպատակը շուկայում որոշակի ակտիվություն մտցնելն է, քանի որ վարկառուներն իրենց 3%-անոց հին հիփոթեքը չեն ցանկանում փոխարինել մոտ 6.5%-անոց նորով՝ https://tinyurl.com/5n67bv93
👞 Իսկ Yves Saint Laurent-ը դարձել է 2025-ի ամենահաջողակ բրենդն իր հանրահայտ Le Loafer կոշիկով, որոնցից, հավանաբար, ձեր վերջին զանգին ամբողջ դասարանով դեռ տարիներ առաջ գնել եք Մալաթիայի շուկայից՝ https://tinyurl.com/5x6bu9ty
… ֆինտեխից
💲 Visa-ն ստարտափների հետ գործակցության շրջանակում կստեղծի AI գործակալ սոցցանցերի creator-ների համար, որը կարող է օգնել գնահատել բրենդային գործակցությունների առաջարկներn ու ավտոմատացնել վճարումները՝ https://tinyurl.com/9rvddzw7
💳 Ընկերությունը գործարկել է նաև Visa Direct պիլոտային ծրագիրy, որը թույլ է տալիս stablecoin-ներով վճարումներ ուղարկել ուղիղ ստացողների էլ. դրամապանակներին. նեկայումս ծրագիրը սահմանափակ թվով օգտատերերին է հասանելի, որի շրջանակը 2026-ին կընդլայնվի՝ https://tinyurl.com/yv88pxbk
💱 Revolut-ը ևս մտնում է stablecoin-ների շուկա՝ առաջարկելով դրանց փոխարկում դոլարի հետ և հակառակը՝ առանց միջնորդավճարի. իսկ կրիպտոյով հնարավոր կլինի վճարել բոլոր այն վաճառակետերում, որտեղ ընդունում են Visa ու Mastercard՝ https://tinyurl.com/3ms9mvmx
…կրիպտոյի
🇯🇵 Ճապոնիան պատրաստվում է կրիպտոակտիվները դասակարգել որպես ֆինանսական ակտիվ ու մեղմել դրանց հարկման ռեժիմը՝ այն համապատասխանեցնելով բաժնետոմսերի հարկման ռեժիմին՝ https://tinyurl.com/2p9ucawb
😨 Bitcoin-ը շարունակում է ընկնել՝ արդեն մոտ $91,000 է, ինչի հետևանքով բարձրացել է շուկայի «վախը» և մեկ շաբաթում տեղի է ունեցել մոտ $4.5 մլրդ-ի ակտիվի վաճառք՝ https://tinyurl.com/5eebcr2t
📚 Harvard-ի համալսարանն էլ հակառակ ռազմավարությունն է ընտրել ու $442 մլն-ի ներդրում արել Bitcoin ETF-ում, որն այժմ համալսարանի ներդրումային պորտֆելում ամենամեծ ակտիվն է՝ https://tinyurl.com/4mu9kk95
🎥 Վերջում բոնուս՝ ինչպես է աշխատում մերօրյա մարկետինգը, ինչպես է այն ձեզ վաճառում զգացմունքներ, ոչ թե ապրանք, ու ինչու այսօր, լինելով ամենահարուստ հասարակությունը, մարդիկ իրենց պակաս երջանիկ են զգում՝ https://tinyurl.com/27w29ewx
🤟 Եվ հիշեք՝ եթե ուզում եք գումարը ճիշտ ծախսել, նախ հասկացեք «ուզելու» ու «կարիք ունենալու» տարբերությունը~
#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N116)
📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan