#ֆինանսաPAN
Yesterday

💸 #ֆինանսաPAN Weekly (118)

📊 Այս անգամ ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք, թե որ երկրներում է փողն ամենաշատն արժեզրկվում գնաճի հետևանքով. այս տարի Վենսուելան անգերազանցելի է՝ կանխատեսվում է, որ տարեվերջին գնաճը կհասնի 549%-ի, ինչի արդյունքում տարեսկզբին ունեցած $100-ը համարժեք է դառնում $15-ի՝ https://lav.pan.am/ig42


Ֆինանսական շաբաթը՝ EasyPay-ի հետ


🇦🇲  Արդեն վաղը երեկոյան Երևանի մոլեր տանող բոլոր ճանապարհները կլինեն այնքան խցանված, ինչպես դեկտեմբերի վերջին տասնօրյակին Փեթակի խաչմերուկները՝ բոլոր կողմերից. պատճառը Սև ուրբաթն է, ու չնայած վերջին տարիներին առցանց առևտուրն ավելի արագ տեմպերով է աճում և շատերը մոլ են գնում՝ փորձելու ու հետո նույն ապրանքն օնլայն պատվիրելու, միևնույնն է՝ այս իրադարձությունը բոլոր առևտրի վայրերում աժիոտաժ է առաջացնում։ Հաճախ զեղչերը նաև թվացյալ են լինում. վաճառողները նախ բարձրացնում են գները, այնուհետև զեղչում, ու դուք ինքնակամ ընկնում եք զեղչի թակարդը։ Այս ամենից (և ոչ միայն) խուսափելու համար կարդացեք մեր գործընկերոջ` EasyPay-ի օգտակար ուղեցույցը զեղչերից ապահով օգտվելու, օնլայն գնումների ժամանակ զեղծարարությունից խուսափելու ու զեղչերի թակարդը չընկնելու մասին՝ https://tinyթurl.com/39bjckyj


Այժմ՝ աշխարհում ուշագրավի մասին…

…ֆինանսներից

🍽️  ԱՄՆ-ում no tax on tips-ի ներքո ռեստորանների աշխատակիցները կարող են տարեկան մինչև $25,000 թեյավճար ստանալ՝ առանց հարկման. սա չի վերաբերում պարտադիր սպասարկման վճարին, ու գուցե շատ ռեստորաններ վերանայեն իրենց քաղաքականությունը՝ https://tinyurl.com/hh9zkfxy

💻  Բիլ Գեյթսի հիմնադրամը վաճառել է Microsoft-ում ունեցած բաժնեմասի 65%-ը, ինչի արդյունքում վերջինս հիմնադրամի ակտիվների մեջ իր ծավալով իջել է 4-րդ հորիզոնական. Առաջինն Ուորեն Բաֆֆեթի Berkshire Hathaway հիմնադրամն է՝ https://tinyurl.com/2p9ub8xu

🚘  Tesla-ի բաժնետոմսերը նվազել են շուկայում AI «փուչիկի» վտանգի մասին աճող մտահոգությունների պատճառով, իսկ Tesla-ն այժմ ավելի շատ AI ու տեխնոլոգիական ընկերության հետ է ասոցացվում, քան ավտոարտադրողի՝ https://tinyurl.com/bdew9v34

…տնտեսությունից

🥛  Հոկտեմբերին Հայաստանում 3.7% գնաճ է եղել, հատկապես թանկացել են ձեթն ու կաթնամթերքը. իսկ թե ինչպես են ընդամենը մի քանի օրում կաթնամթերք արտադրողները միահամուռ թանկացրել գները՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է՝ https://tinyurl.com/jk9h94h5

🏴  Zara-ի աշխատակիցները Black Friday-ին պատրաստվում են բողոքի ակցիաների եվրոպական 7 երկրում՝ շահաբաժինների բաշխման ծրագրի վերականգնման պահանջով, որն ընկերությունը դադարեցրել է համավարակից հետո. մի անգամ նման կերպ աշխատակիցներին հաջողվել է հասնել աշխատավարձի 20% բարձրացման՝ https://tinyurl.com/4rcfwex4

👝  Prada-ի կողմից Versace-ն 1.25 մլրդ եվրոյով գնելուց հետո վերջինիս ղեկավարումը ևս անցնում է Prada-ին. Լորենցո Բերտելլին, ով ներկայումս զբաղեցնում է խմբի մարկետինգային տնօրենի պաշտոնը, այսուհետ կդառնա նաև Versace-ի գործադիր տնօրենը՝ https://tinyurl.com/ycxevmym

… ֆինտեխից

💳  Visa-ն փորձնական ծրագիր է ներկայացրել ֆրիլանս աշխատողների համար, որով նրանք հնարավորություն կունենան բիզնեսներից անմիջապես stablecoin-ներով վճարումներ ստանալ` https://tinyurl.com/bdzz52xr

🤝  Revolut-ն էլ հայտարարել է բաժնետոմսերի վաճառքի մասին, իսկ գործարքում ներգրավված են եղել մի շարք խոշոր ինստիտուցիոնալ ներդրողներ ու աշխատակիցներ. գործարքի և սեփական stablecoin-ների թողարկման լուրի ֆոնին ընկերության արժեքն աճել է մինչև $75 մլրդ՝ https://tinyurl.com/4fpu425w

🛒  Ու երբ բոլորն արդեն իրենց cart-երը պատրաստ սպասում են սևուրբաթյան առևտրին, OpenAI-ը ներկայացրել է shopping research գործիքը, որը ChatGPT-ի օգտատերերի համար կարող է պատրաստել անհատականացված գնումների ուղեցույց. ավելի վաղ ChatGPT-ում ներդրվել է նաև Instant Checkout ֆունկցիան, որը թույլ է տալիս հենց չատի ներսում վճարումներ կատարել՝ https://tinyurl.com/mrwn5xme

…կրիպտոյից

📉  Կրիպտո շուկան շատ անկանխատեսելի էր այս տարի՝ Bitcoin-ը հասավ իր պատմական առավելագույնին, իսկ այս շաբաթ կտրուկ անկում ապրեց՝ հասնելով մոտ $85,000-ի, ինչի արդյունքում մեկ օրում ներդրողները մոտ $70 մլրդ կորցրին՝ https://tinyurl.com/225ju8bz

💰  Իսկ Bitcoin-ի հիմնադիր Սատոշի Նակամատոն այս անկման արդյունքում կորցրել է իր հարստության մոտ 34%-ը՝ $47 մլրդ, եթե հաշվի առնենք ակտիվի ամենաբարձ արժեքն ու վերջին անկումը՝ https://tinyurl.com/5x2t86ff

⛏️  Եվ ինչպես փորձը ցույց է տալիս, Bitcoin-ի մայնինգն արգելող փորձերն անհաջող են. 2021-ի արգելքից հետո Չինաստանը կրկին ծավալներով առաջատարներից է՝ աշխարհում 3-րդը։ Ստորգետնյա մայնինգով են զբաղվում հատկապես էժան և առատ էլեկտրաէներգիա ունեցող շրջաններում՝ https://tinyurl.com/5cvmm5w3


🎥 Վերջում բոնուս Ջոն Ռոքֆելլերի մասին՝ ինչ մանկություն է ունեցել, ինչպես է սկսել իր կարիերան, օգտվել առաջին նավթային «տենդից» ու դարձել իր ժամանակաշրջանի ամենահարուստ և ազդեցիկ մարդը՝ https://tinyurl.com/4u478pta


🤟 Եվ հիշեք՝ եթե չեք կարողանում կառավարել օնլայն գնումներ կատարելու «հիվանդությունը», պարզապես հեռացրեք ձեր սմարթֆոնում save արած քարտերը~


#ֆինանսաPAN-ի նախորդ թողարկումը կարող եք կարդալ այստեղ՝
💸 #ֆինանսաPAN (N117)


📭 Մի մոռացեք բաժանորդագրվել #լավPANեր-ին՝ էլ.փոստով այս ամենն ու դեռ ավելին ստանալու համար, հատկապես եթե հոգնել եք ֆեյսբուքյան քննարկումներից ու թոհուբոհից՝ https://pan.am/luvpan